վրաստաեի մենշևիկյան կառավարության հովանավորությամբ Թիֆփսում կազմակերպվել են Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի «փրկության կոմիտեներ», որոնց նպատակն էր լինելու ապստամբություն բարձրացնել սովետական իշխանության դեմ։

Այս ծրագիրը հաջողվել է իրագործել միայն Հայաստանում։

Դաշնակցության պարագլուխները և նրա հին ու նոր գաղափարախոսներն անդրադառնալով 1921 թ. փետրվարյան արկածախնդրությանը, գործն այնպես են ներկայացնում, թե «հալածանքների հետևանքով ընդհատակյա գործող դաշնակցությունը նախընտրում էր դեռ հակազդեցություն ցույց չտալ՝ երկրի շահերին չվնասելու համար, մանավանդ որ Հայաստանը դեռ արտաքին թշնամիների վտանգի տակ էր և ժողովուրդը՝ աղքատության մեջ, պետք չէր ներքին խլրտումներով դրությունը բարդացնել»
(Ռ. Փիրումյան, էջ 159):

Այսպես արդարացնելով դաշնակցությանը, երանք կրկնում
են փետրվարյան խռովության կազմակերպիչների արդարացումները, թե իբր դաշնակցությունը «որոշում է կայացնում համադրել ու ղեկավարել երկրում ծայր առած ապստամբությունները»։

Իսկ ի՛նչ է, արդեն այդ ապստամբությունը չէ՛ր վնասում երկրի շահերին, գուցե նաև Հայաստանն արդեն դո՛ւրս էր եկել թշնամական վտանգի տակից :

Իհարկե, ոչ։ 1920 թ. Դեկտեմբեր – 1921 թ. հունվար ամիսներին Հայաստանում իրավիճակը մնում էր լարված։ Երկրի մեծ մասը զավթել էին թուրքական ու վրացական զորքերը։ Տիրում էր սով։ Տնտեսությունն ամբողջովին քայքայված էր։

Ուստի, եթե հավատանք այդ գաղափարախոսներին, ապա
դաշնակցությունը պետք է ձեռնպահ մնար հակազդեցության գործողություններից :

Սակայն, փաստերը հակառակն են ապացուցում։ Այդ կապակցությամբ կարելի է շատ փաստեր բերել, որոնք վկայում են, որ խռովությունը բազմակողմանիորեն նախապատրաստվում էր և դաշնակցությունն իրեն արդարացնելու, պատասխանատվությունից խուսափելու նպատակով հորինել է «համաժողովրդական տարերային ապստամբության» մասին առասպելը։

Որ դաշնակցության կազմակերպած խռովությունը տարերային բնույթ չի ունեցել և նախապես բազմակողմանիորեն նախապատրաստվել է, ապացուցում է Ս. Վրացյանի խմբագրությամբ լույս տեսնող «Ազատ Հայաստան» թերթը։

1921 թ. փետրվարի 20-ին այդ թերթը մանրամասն ներկայացրել է փետրվարի 18-ին կատարվածը և հայտնել է հետևյալը.

«Եւ հայ տոկուն գործիչների շաբաթներ շարունակ վարած ժրաջան ու գողտուկ գործունեութիւնը (ընդգծումն իմն է –Վ.Պ.) ամսի 18-ի առաւոտեան օրը պսակւեց մի աներևակայելի ու հերոսական ազատագրական պայքարով և Երևան քաղաքը վաղ առավոտւանից շրջապատւեց ապստամբ աշխատաւոր գիւղացիութեամբ՝ ձիաւոր և հետևակ, որոնք կատաղի գրոհով բոլոր կողմերից գրաւեցին քաղաքը։ Քաղաքի նախկին կառաւարիչեերը
մի քանի կրակոցից սկսեցին յուսահատական պաշտպանութիւն ցոյց տալ զինական բոլոր ձևի նիւթերը հրապարակի վրա էին և գործադրութեան մէջ, գործում էր և թեդաեոթը ու գեդացիրր և հետևակը և ձիաւորը։ Բայց և այնպէս հայրենիքի ազատագրութեան սիրոյ առաջ և այդ վեհագոյն սիրոյ պայքարի առաջ խորտակւեց յուսահատական ուժեղ դիմադրութիւնն անգամ։

Չէկան և կենտրոնական բանտը լքւած և հայ բանտարկեալեերն արդէն առաւոտեան ժամը 7-8-ին ազատ էին և ժողովրդի մեծ թափորի, խանդաւառ ցոյցերի տակ, հայկական դրօշակներով, գլխաւոր փողոցներով շարժւեցին առաջ…»:

Այսպիսով «Ազատ Հայաստան» թերթի հաղորդումը վկայում է հետևյալի մասին։

Առաջին. Դաշնակցության աեդամները հենց դեկտեմբերի 2-ից անցել են ընդհատակ  և երկու ամսվա ընթացքում կարողացել են մաուզերիստների ու խմբապետեերի ենթակայության տակ մնացած զինված խմբերին պահպանել և սպասել հարմար առիթի։

Երկրորդ. Այդ խմբերի հավաքման ու կազմակերպման գործով զբաղվել են դաշնակցության ընդհատակում գտնվող «տոկուն և ժրաջան» գործիչները։

Երրորդ. Փետրվարի 18-ի վաղ առավոտյան, երբ դաշնակցության զինված խմբերը բոլոր կողմերից մտել են Երևան, այստեղ մնացած փոքրաքանակ սովետական ջոկատները թույլ դիմադրություն են ցույց տվել։

Չորըորդ. Սովետական իշխանությունը տեղյակ է եղել կազմակերպվող դավադրության մասին, բայց գլխավոր ուշադրությունը դարձրել է Լոռին վրացական զորքերից ազատագրելու վրա և բավարարվել է ձերբակալելով մի քանի պատանդ։

Միայն հետո, երբ 1921 թ. փետրվարին կազմակերպված
խռովությունն ավարտվել է պարտությամբ, դաշնակցության
ղեկավարները և առաջին հերթին այդ ողբերգության գլխա­վոր մեղավոր Վրացյանը հասկացել են, թե ինչ պատասխանատվության առջև են հայտնվելու, իրենց փրկելու համար հնարել են «տարերային շարժման» մասին առասպելը։

Եվ այդ կեղծիքի վրա ստեղծված առասպելը, ահա, մոտ
100 տարի կրկնում են դաշնակցության հին ու նոր գաղափարախոսները, այդպես էլ չհասկանալով, թե իրենց շուրջ ինչ է կատարվում և մարդիկ ինչ են մտածում այդ ամենի մասին…

«ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ է»

Արդեն դեկտեմբերի 10-ից սկսած, գիշերային ժամերին մի խումբ անհայտ չարագործներ Երևանում մտնում էին քաղաքացիների տներր և սովետական իշխանության անունից բռնությամբ խուզարկություն կատարում ու զբաղվում թալանով։

Այդ հանցագործների դեմ պայքարելու նպատակով Հեղկոմը դեկտեմբերի 15-իե հրաման է արձակել, որի հիման վրա «չարագործները գնդակահարվելու էին հանցանքի տեղում» (ՀԱՍ, ֆ. 143,ց.1,գ. 8,թ. 6):

Իսկ դեկտեմբերի 19-ին Հեղկոմը ստեղծել է Գերագույն հեղափոխական տրիբունալ, որի առջև, խնդիր է դրվել կանխել հակահեղափոխական գործողությունները՝ սովետական իշխանությունը տապալելու նպատակով կազմակերպված դավադրությունները, ապստամբությունները, սովետական իշխանության որոշումներին դիմադրելը, սովետական իշխանության մասին սուտ լուրեր տարածելը և այլն (ՀԱԱ, ֆ. 113, ց. 4, գ. 5, թ. 78):

Դեռևս 1920 թ. դեկտեմբերի 17-ին «Կոմունիստ» թերթը
հրապարակել էր մի հոդված ուշագրավ վերնագրով՝ «Հակահեղափոխությունը դեռ կենդանի է»։ Այդ հոդվածում, մասնավորապես, ասվում էր հետնյալը, «ճիշտ է, դաշնակցությունը որպես մի կուսակցություն, այսինքն՝ որպես մի կազմակերպված կոլեկտիվ կազմալուծված է։ Բայց չպիտի անտեսել մի հանգամաեք-հայկական բուրժուազիան հեղաշրջման համար այնքան վարկաբեկված էր, որ նրա համար ձեռնտու էր ժամանակավորապես հրաժարվել իշխանությունից՝ ստեղծելով մեր կառավարության վերաբերմամբ բարյացակամություն և իր թուլության իլյուզիան։

Իշխանությունից հրաժարվելը բուրժուազիայի կողմից բխում էր այն հանգամանքից, որ բուրժուազիան այլևս չէր կարող իրական ուժ հանդիսացնել ապստամբած ժողովրդին։ Սակայն կուսակցության մահը չի նշանակում, իհարկե, որ մեռել է այն հասարակական հիմքը, որի վրա նա կառուցված էր»։

1921 թ. հունվարի 27-ին «Կոմունիստ» թերթն ավելի որոշակի է արտահայտվել նախապատրաստվող խռովության մասին։
«Դաշնակցության վերջին ավանտյուրան» խորագրով առաջնորդող հոդվածում հայտնվում էր, որ դաշեակցությունը փորձում է անգլո-ֆրանսիական  կապիտալի օգնությամբ քաղաքացիական պատերազմ սկսել Հայաստանի բանվորա-գյուղացիական կառավարության դեմ։

Թերթը նշում էր նաև, որ Հայաստանում դաշնակցությունն իր բազան է դարձրել դժբախտ Զանգեզուրը, որտեղ հավաքվել են Ռուբենը, Նժդեհը, բազմաթիվ մաուզերիստներ, որոնք ստեղծել են «խրտվիլակային պառլամենտ»։

«Մյուս կողմից,– այնուհետև հայտնում էր թերթը,– կապեր են հաստատված Թավրիզի միջոցով անգլիացիների և Թիֆլիսի ղոչինրի հետ, որոնք հսկայական օգնություն են խոստանում նոր ձեռնարկությանը։ Եթե այդ բոլորին ավելացնենք նաև այն, որ Քեմալի զորքերի կողմից գրաված վայրերը չմաքրելու մթին քաղաքականությունը, միանգամայն համա-
պատասխանում է դաշնակցության դավադրական ծրագրերին, նոր ավանտյուրայի պատկերը կպարզվի միանգամայն»
(Ընդգծումն իմն է ֊ Վ,Պ.)։

«Ահա,– եզրակացնում էր թերթը,– այն արտաքին ուժերը (ինչ խոսք, որ մենշևիկյան Վրաստաեն էլ դրանց շարքումն է), որոնց վրա հիմնված դաշնակցությունը պատրաստվում է Հայաստանում հակահեղափոխական հեղաշրջում առաջացնել և բանվորների ու գյուղացիների դիակների վրա կապիտալիստների և մաուզերիստների իշխանություն հաստատել»։

1921 թ. հունվարի 3-ին Թավրիզում դաշնակցության անդամ եպիսկոպոս Ներսեսի նախաձեռնությամբ հարուստների, վաճառականների և  հոգևորականների մասնակցությամբ տեղի ունեցած ժողովը որոշել է հավաքել հացի պաշար, դրամական միջոցներ և հայտարարել մոբիլիզացիա բոլշևիկների կողմից սպառնալիքի դեպքում»։

Միաժամանակ հակասովետական ուժերը տարածում էին պրովոկացիոն լուրեր այն մասին, թե իբր անգլիական կառավարությունը համաձայնվել է Սովետական Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատել եթե նա կատարի իր պահանջը՝ Հայաստանից հանել ռուսական զորքերը և չմիջամտել Վրաստանի ներքին գործերին («Կոմունիստ» (ռուսերեն), հունվարի 5,
1921 թ.)։

1921 թ. փետրվարի 2-ին Սովետական Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ  Շեյնմանը Գ. Օրջոնիկիձեին հայտնում էր, որ գարնանը Կովկասում Ֆրանսիական միսիան կազմակերպելու է ապստամբություն, որին մասնակցում են նաև քեմալական գործակալները։

Ձեռնարկված միջոցներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով Արտակարգ հանձնաժողովը (ՉԷԿԱ) արձակել է հրաման «սովետական հիմնարկներ խծկված դաշնակների գաղտնի գործակալների ինքնագլուխ գործողությունները» կանխելու մասին (ՀԱՍ, ֆ. 114, g. 1, գ. 215, թ. 1):

ՄԱՀԱՓՈՐՁ ԳԵՎՈՐԳ ԱԹԱՐԲԵԿՅԱՆԻ ԴԵՄ

1921 թ. փետրվարի 9-ի երեկոյան մահափորձ է կատարվել Գևորգ Աթարբեկյանի նկատմամբ, որը նոր էր եկել Հայաստան։

Այդ օրն էլ ձերբակալվել է մահափորձ կատարող Լևոն Խանայանը, որը թաքնվել էր կանանցի զգեստ կրելով։

Կատարված մահափորձի կապակցությամբ Հեղկոմի արտակարգ հանձնաժողովը փետրվարի 10-իե արձակել է հրաման, որտեղ հայտնվում էր, որ «ձերբակալության միջոցով հաջողվել է պարզել, որ դաշնակցություն կուսակցությունը որոշել է մի շարք տեռորիստական ակտեր կատարել պատասխանատու աշխատողների նկատմամբ»։

ՉԵԿԱ-ի հրամանում ընդգծվում էր. «Բանվորա-գյուղացիական Հայաստանի երդվյալ թշնամիների դավաճանական մտադրությունը, հավանորեն, հանդիսացավ այն մեծահոգության արդյունքը, որը մեկնաբանվեց որպես իշխանության թուլություն»։

Այնուհետև, հրամանն ազդարարում էր. «Անկախ մահափորձի գործին մասնակից անձերի ձերբակալումներից, ՉԵԿԱՆ, ցանկանալով կանխել դաշնակցություն կուսակցության ստոր մտադրությունը, ստիպված էր ձերբակալել մի շարք դաշնակցական գործիչների՝ որպես պատանդների և  հայտարարում է, որ դաշնակների ամեն մի աննշան փորձ կհասցնի ինչպես պատանդների գնդակահարմանը, այնպես էլ ռազմահեղափոխական ժամանակի մյուս խիստ միջոցներին ընտանիքի և այլոց նկատմամբ» (ՀԱՍ, ֆ. 113, ց. 3, զ. 3, թ. 73):

1921 թ. փետրվարի 12-ին Հայաստանի կոմկուսի կենտկոմն
ու Երևանի կոմիտեն դիմել են Հայաստանի բոլոր գյուղացիներին՝ կոչ անելով պայքարել դաշնակների դեմ։

Կոչը սովետական իշխանության խնդիրներն ու նպատակները նշելու հետ միասին ընդգծում էր հետեյալր. «Հայաստանի գյուղացիներ, ձեր երիտասարդ իշխանության թշնամիները, դաշնակները, մաուզերիստեերը, կապիտալիստներին ծախված բազմաթիվ ավազակները պատրաստվում են խորտակելու ձեր դասակարգային իշխանությունը՝ դարձյալ ձեզ իրենց ստրուկը և գրաստը դարձնելու նպատակով» (ընդգծումը իմն է – Վ,Պ.)։

«Նրանք,– շարունակում էր կոչը,– զանազան դիմակներով մտել են ձեր մեջ, ձեր հեղկոմների մեջ և կոմունիստների մասին, Սովետական իշխանության մասին բազմաթիվ ստեր են տարածում։ Նրանք խաբում են ձեզ ասելով, թե կոմունիստները խլելու են ձեզանից ձեր վերջին անասունը, ձեր փոքրիկ այգին, ձեր սերմացուն։ Սուտ է էդ բոլորը։ Սովետական իշխանությունը, ընդհակառակը, հենց նրա համար է, որ դուք բարեկեցիկ դրության մեջ
լինեք»։

«Մի հավատաք պրովոկատորներին,– ասվում էր կոչում,– նրանց ձերբակալեցեք։ Դրանք ձեր թշնամիներն են» («Կոմունիստ», փետրվարի 13, 1921 թ. ):

Ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում նաև փետրվարի 13-ին արտակարգ հանձնաժողովի (ՉԵԿԱ) նախագահ Ամիրխաեյանի գրած զեկուցագիրը Հեղկոմի նախագահ Ս. Կասյանին։

ՉԵԿԱՅԻ նախագահը հայտնում էր, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն «բանդիտիզմն արագորեն զարգանում է Հայաստանի շատ շրջաններում, այն է՝ Դարալագյազի գավառում, Բաշապարանում էլ չեզոք գոտու սահմաններում։ Այդ բանդիտները սերտ կապ ունեն Երևան քաղաքի հետ։ Նկատվում Է նաև զանազան հակահեղափոխականների փախուստն այդ բանդիտների մոտ և Զանգեզուր»։

Նշված զեկուցագրում ասվում Էր եաև հետևյլը. «Սույն ամսի 8-ին ես պատրաստվում Էի մանրամասն զեկուցում տալ Հայաստանի Հեղկոմին, առաջարկելով ձերբակալել այն բոլոր կասկածելի անձանց, որոնց մասին մենք նյութեր ունենք, և նրանց կալանքի տակ պահել այնքան, մինչև որ պարզվի  Սովետական Հայաստանի տագնապալի դրությունը։

Բայց հենց էջմիածեից Երևան եկող դաշնակների հետախույզ մի կնոջ ձերբակալումից հետո, ձերբակալեցինք նաև հայտնի մաուզերիստ Լևոն Խանայանին, որը պատրաստվում էր մահափորձ կատարել ընկ. Աթարբեկովի և էլի երկուսի՝ ամենայն հավանականությամբ ըեկ. Կասյանի ու Ավիսի կյանքի դեմ։

Գործակալն ինձ հայտնեց, որ մեր թշնամիներից շատերը պատրաստվում են փախչել գիշերը։ Ես վճռեցի ձեռնամուխ լինել մեր հաշվառման մեջ եղած բոլոր կասկածելի անձանց ձերբակալմանը, որը և արվեց Կենտկոմից մեզ օգնության ուղարկված 20 կոմունիստների օգնությամբ։ Ձերբակալվեց հարյուր վեց մարդ,
բայց, իհարկե, նրանցից ոմանք կազատվեն և արդեն ազատվում են, որովհետև մեր անկազմակերպվածության ու վատ գործակալական ցանցի շնորհիվ տեղի ունեցան որոշ սխալներ ու թյուրիմացություններ, բայց ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ օպերացիան հաջող անցավ։ Անձամբ ես մտադիր եմ նրանց պահել կալանքի տակ, որպես պատանդներ» (ընդգծումն իմն է ֊ Վ.Պ.)։

Այնուհետև, ՉԵԿԱՅԻ նախագահ Ամիրխանյանն իր պարտքն էր համարում նաև հայտնել, «որ ռուսական զորամասերի բացակայությունը Երևան քաղաքում (նկատի ունի Լոռիի ապստամբ գյուղացիներին օգնելու նպատակով այնտեղ ուղարկված կարմիր բանակի զորամասերը ֊ Վ.Պ.) ոգևորում է բանդիտներին, որոնք մտադիր են հարձակում կատարել Երևանի վրա։
Անհրաժեշտ է քաղաքում ռուսական կայազոր ունենալ» (ՀԱՍ, ֆ. 114,ց. 1,գ. 162, թ. 77-78):

Վերոհիշյալը հայտնի էր նաև տեղական սովետական մարմիններին։ Ահա այդ փաստող օրինակներց մեկը։ 1921 թ. փետրվարի 15-ին Կոմկուսի Դիլիջանի կոմիտեն տարածած կոչում հայտնում էր, որ «դաշնակցական հակահեղափոխականները…բարեկամացած արյունարբու մուսավաթիստների, վրացական մենշևիկների և քեմալիստեերի հետ, ուզում են հարվածել
Սովետական իշխանությանը թիկունքից» (ՀԱՍ, ֆ. 1 ց. 1, գ. 74, թ. 12-13):

1921 թ. փետրվարի 17-ին Հայաստանի հեղկոմը հրապարակել է իր դիմումը՝ ուղղված Հայաստանի բոլոր բանվորներին ու գյուղացիներին։

«Հենց այն ժամանակ, ասվում էր այդ դիմումի մեջ,– երբ Լոռու պանծալի գյուղացիությունն իր երկրում սովետական կարգեր հաստատելու և Հայաստանին միանալու համար ապստամբության դրոշակ է բարձրացրել  ժողովրդին կեղեքող մենշևիկների դեմ, հենց այդ ժամին…զանազան սրիկա խմբապետներ և մաուզերիստներ հանցավոր միտք են հղացել արյունալից դժոխքի վերածել Սովետական Հայաստանը» («Կոմուեիսա», փետրվարի
17, 1921 թ.)։

Փետրվարի 17-ին 11-րդ Կարմիր բանակի ռազմահեղափոխական խորհրդին Երևանից ուղարկած հեռագրում ՀՍՍՀ զորքերի հրամանատար Մոլկաչանովը հայտնում էր. «Ապստամբությունը կրում է սպառնացող բնույթ, ընդգրկում է մեծ շրջան՝ տարածվելով մինչև Բաշապարան։ Դաշնակների կողմից վաղուց նախապատրաստված ապստամբությունը բռնկվել է միաժամա-
նակ և վստահ հիմքեր կան, որ դրան ղեկավարող ազդեցությունը գալիս է Թուրքիայից ու Վրաստանից» (ՀԱՍ, ֆ. 1022, ց. 8, գ. 218, թ. 1):

Մոլկաչանովը հայտնում էր նաև, որ Ալեքսաեդրապոլի չեզոք գոտուց, որը դեռևս գտնվում էր թուրքական օկուպացիոն զորքերի ձեռքին, ապստամբներին օգնության է շտապում թուրքահայերից կազմված 2000 հեծյալների ջոկատը։

Ինչպես հայտնի է, Ալեքսաեդրապոլի չեզոք գոտում մեացել էր շատ քիչ թվով տեղացի հայ բեակչություե և բացառվում էր այնտեղ արևմտահայերի գոյությունը։ Պարզապես Կարաբեքիր փաշան դիմել էր խարդախության՝ խռովարարներին օգնության էր ուղարկել թուրքական բանակի հեծյալների, նրանց ներկայացնելով որպես արևմտահայ։

Կարծում եմ բազմաթիվ փաստերից բերվածը բավական է, որպեսզի ընթերցողը համոզվի, որ երկրում խոսք չէր կարող լինել տարերային շարժման մասին։

Եվ դաշնակցությունն էլ իբր թե հարկադրված էր ղեկավարել սկսված համաժողովրդական տարերային շարժումը, ինչպես փորձում են իրականությունը կոծկել դաշնակցության ղեկավարներն ու երանց հին ու նոր գաղափարախոսները։

Այսպիսով բերված փաստերը վկայում են, որ Հայաստանի սովետական իշխանությունը տեղյակ էր, որ դաշնակցություն կուսակցությունը խախտել էր Հեղկոմին իշխանությունը հանձնելու մասին ակտի պայմանները և արտաքին ուժերի, հատկապես քեմալական Թուրքիայի և մենշևիկյան Վրաստաեի աջակցությամբ նախապատրաստում էր ապստամբության միջոցով տապալել սովետական իշխանությունը։

Քեմալական Թուրքիան շահագրգռված էր, որպեսզի Հայաստանում տապալվեր սովետական իշխաեությունը և նրան փոխարիներ դեկտեմբերի 2-ի պայմանագիրը ստորագրած և դրան հավատարիմ մնացած դաշնակցություն կուսակցության կառավարությունը։

Ինչպես նախորդ էջերում նշվել է, Վրաստանն էլ շահագրգռված էր սովետական իշխանության տապալմամբ, քանի որ Սովետական Հայաստանի կառավարությունը չէր ճանաչում նոյեմբերի 13-ին դաշնակցական կառավարության հետ Վրաստանի ստորագրած պայմանագիրը, որով Լոռին տրվել էր վրացիներին։

Այս հարցերի մասին ավելի հանգամաեալից անդրադարձ կլինի հաջորդ էջերում։

Առայժմ միայն կամենում եմ ընդգծել, որ դաշնակցության խռովության պարագլուխ Ս. Վրացյանի հնարած տեսակետը, թե Հայաստանում տեղի է ունեցել տարերային շարժում, բացահայտ սուտ է, որն այնպես եռանդով քարոզում են դաշնակցության հին ու նոր գաղափարախոսները։

Այսպիսով, Սովետական Հայաստանի կենտրոնական իշխանությանը հայտնի էր դաշնակների կողմից նախապատրաստվող ելույթի սասին։

«ՏԱՐԵՐԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ» ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Խռովության բուն նպատակը կոծկելու համար այդ գաղափարախոսները «համաժողովրդական տարերային շարժման» պատճառների մեջ հիշատակում են հետևյալը.

Առաջին. Դեկտեմբերի 6-ին ստեղծված Հեղկոմը Գ. Աթարբեկյանի գլխավորությամբ սկսեց բռնություններ իրագործել։

Մինչդեռ իրականում Գ. Աթարբեկյանը Հայաստան էր եկել 1921 թ. հունվարի վերջին, որի ձեռնարկած միջոցառումների մեջ կարևորվում է հայ սպաներին աքսորելը Հայաստանից։

Երկրորդ. Նրանք պնդում են, թե «Տարածքային վեճերի մեջ հեղկոմի բողոքն ու Ռուսաստանի միջամտությունն արդյունք չունեցան. Վրաստանը չհամաձայնվեց գրաված Լոռուց իր ուժերը հանել»։

Վերևում արդեն նշվել է, որ դաշնակցական կառավարությունը 1920 թ. նոյեմբերի 13-ի համաձայնությամբ Լոռին նվիրել էր Վրաստաեին։ Իսկ հիմա դրա համար սովետական իշխանությանն են մեղադրում և դա ներկայացնում որպես «համաժողովրդական» շարժման պատճառ։

Երրորդ. Նկատի ունենալով Ղարաբաղը և Զաեգեզուրը Հայաստանին վերադարձնելու մասին Նարիմաեովի հայտարարությունը, նրանք մեղադրում են Հայաստանի հեղկոմին, որ չկարողացավ կարգավորել Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի հարցը։

Բայց մի՞թե դաշնակցության գաղափարախոսները մոռանում են, որ այդ խոստումը չկատարելու համար Նարիմանովին օգնելու գործում ճակատագրական նշանակություն է ունեցել 1921 թ. փետրվարյան խռովությունր։

Չորըորդ. «Ալեքսանդրապոլը թողնելու մասին թուրքերին ուղղված Հեղկոմի դիմումներն ապարդյուն անցան»։

Ստացվում է, որ Ալեքսանդրապոլը թուրքերին հանձնող դաշնակցության կառավարությունը մեղավոր չէ, բայց որ Հեղկոմը չէր կարողանում թուրքերից Ալեքսանդրապոլն ազատել, մեղավոր է և դա նույնպես առաջ է բերել դժգոհություն։

Սակայն, ըստ էության, խռովությունը սկսելու համար կային այլ շարժառիթներ, դրանում շահագրգռված այլ ուժեր։

Այստեղ հարկ եմ համարում հիշել երկու կարևոր իրողություն։

Առաջին. 1921 թ. փետրվարի 26-ին Մոսկվայում սկսվելու էին ռուս-թուրքակաե բանակցությունեերը, որոնք ավարտվելու էին մարտի 16-ին։

Երկրորդ. 1921 թ. փետրվարի 21-ին սկսվելու էր Լոնդոնի կոնֆերանսր, որը պետք է ավարտվեր մարտի 2-իե։

Այս երկու միջազգային կոնֆերանսներում քննարկման առարկա էր նաև Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը։

Թուրքիայի համար առանձնակի վտանգ էին ներկայացնում Մոսկվայի բանակցությունները, քանի որ դրան որպես Սովետա­կան Ռուսաստանի դաշնակից մասնակցելու էր Սովետական Հայաստանի ներկայացուցիչը։

Թուրքիային հարկավոր էր փրկել 1920 թ. դեկտեմբերի 2-ի
Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի ճակատագիրը կախված էր Լոնդոնի և Մոսկվայի բանակցություններից։

Ուստի հարկավոր էր արագացնել գործողությունները, որոնց արդյունքով Հայաստանում իշխանության պետք է գային Ալեքսանդրապոլի պայմանագիրը պաշտպանող ուժերր։

Հենց այդ նպատակով էլ Թուրքիան իր մտադրությունն իրականացնելու համար գործողության մեջ էր դրել երկու խնդիր.

Առաջին. Թուրքական զորքերի կողմից օկուպացված Ալեքսանդրապոլում վերականգնել դաշնակցական կառավարության իշխանությունը և դա հակադրել Սովետական Հայաստանին։

Այդ միջոցով էլ թուրքերը նպատակ ունեին Մոսկվայում տեղի ունենալիք ռուս-թուրքական բանակցություններին Սովետական Հայաստանի կողքին մասնակից դարձնել դաշնակցական կառավարությաեը։

Ահա, թե ինչու Կարաբեքիր փաշան բացահայտորեն հայտարարում էր, որ իր համակրանքը դաշնակների կողմն է։

Երկրոդ. Ընդհանրապես նպաստել սովետական իշխանության տապալմանը, Հայաստանում վերականգնել դաշնակցականների իշխաեություեը, որը և Մոսկվայի բանակցություններում կփոխարիներ Սովետական Հայաստանին։

Քեմալն ընտրել է երկրորդ տարբերակը, որովհետև հասկանում էր, որ գործ ուներ Սովետական Ռուսաստանի հետ, որն անպայման պաշտպաեելու էր Սովետական Հայաստանին։

Եվ թուրքերն իրենց ծրագիրն իրագործելու համար կապվեցին նրանց հետ, ովքեր Հայաստանում համախմբվել էին Ս. Վրացյանի գյխավորած «փրկության կոմիտեի» մեջ և պատրաստ էին կատարել նրանց կամքր։

Կարաբեքիր փաշայի և Ս. վրացյանի միջև, կապն իրականացնում էր կապիտան Բեհաէդդին Շաքիր բեյը, որն Ալեքսանդրապոլից Երևան էր եկել Ա. Խատիսյանի հետ միասին։

Կան տեղեկություններ, որ Կարաբեքիր փաշան 1921 թ. մարտի սկգբին եկել է Երեան և հանդիպել Վրացյանի հետ (ՀԱՍ, ֆ. 1022, ց. 8,գ. 232, թ. 1):

Իհարկե, կարելի է ենթադրել, թե Կարաբեքիր փաշան իեչ նպատակով էր Երեան եկել։ Ենթադրում եմ, որովհետև, այդ այցելության մասին որևէ պաշտոնական վկայություն չկա, նույնիսկ «փրկության կոմիտեի» պաշտոնաթերթն այդ մասին չի գրել։

Հավանաբար Կարաբեքիրին էլ ձեռնտու չի եղել իր այդ այցելությունն ազդարարելը։ Այդ մասին կարելի է ստույգ տեղեկություն ունենալ այն ժամանակ, եթե դաշնակցության արխիվը բերվի Երևան։

Թուրքիայի ներկայացուցիչ բեյը եռանդուն գործունեություն էր ծավալել։ Լինում էր Հայաստանի տարբեր շրջաններում, կազմակերպված միտինգներում ելույթ ունենալով կոչ էր անում պաշտպանել «փրկության կոմիտեին»։

էջմիածնի միտինգում Բեհաէդդին բեյը ասել էր. «Մենք պատրաստ ենք բոլոր ուժերով օգնել ձեզ։ Ես այժմ գնում եմ Իգդիր, որպեսզի Նախիջևան գործակալներ ուղարկեմ բոյշևիկների դեմ ապստամբություն բարձրացնելու համար։ Դուք միայն սարքեցեք Մարգարայի կամուրջը և մենք բոլոր ուժերով օգնելու ենք ձեզ»։

Մեկ այլ միտինգում թուրքական բեյն ասել էր. «Հայեր, դուք մի վախեցեք, մենք ձեզ օգնության կգանք, կտանք զենք և ամեն կարգի ռազմական պաշար։ Ես շատ գոհ եմ ձեզնից, որ դուք պաշտպանում եք դաշնակցություն կուսակցությունը» (Ա. Եսայան, Հայաստանի միջազգային-իրավական դրությունր 1920֊1922 թթ, ԵրԵան, 1967, էջ 183-184):

Իսկ 1921 թ. փետրվարի 18-իե Երևանում «փրկության կոմիտեի» կազմակերպած միտինգում Բեհաէդդին Շաքիրն իր ելութում արդեն բացահայտորեն խոսել է Թուրքիայի նպատակների մասին։

«Քաղաքացիներ և ընկերներ,– ասել է թուրքական բեյը,– ողջունում եմ ձեզ այսօրվա հանդիսվոր օրվա առթիվ, երբ ձեզ հաջողվել է վտարել ձեզ մոտ բռնությամբ նստած արյունախում մարդկանց ու գազաններին, որոնք իրենց անվանում էին բանվորա-գյուղացիական իշխանություն։

Ես հավատացած եմ, որ հայ ժողովուրդն առաջիկայում թույլ չի տա, որ այդ բանդիտները հրի ու սրի մատնեն ժողովրդական ունեցվածքն ու հայրենիքի փառապանծ զավակներին։

Ձեզ ողջունում եմ նաև այն առիթով, որ Թիֆլիսն այսօր մեր ձեռքին է, իսկ Բաքվում ապստամբություն է նույնպես բանդիտների դեմ և շատ շուտով մեր զորքերն Ախալցխայի վրայով կշարժենք դեպի Բաքու՝ այդ բանդիտների լծից մեր եղբայրներին ազատագրելու համար։

Թուրքական զորքերի անունից անկեղծորեն ողջունում եմ ձեզ ներկա մեծ տոնի առթիվ, նրանք հավատում են և երդվում, որ հարկ եղած պահին նրանք բոլորը, կհամախմբվեն Անդրկովկասում։ Իսկ այժմ գործի անցեք, քանի որ թշնամին դեռ թիկունքում Է» (ՀԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 47, թ. 2):

«ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ» ԱՌԱՋԻՆ ՀՐԱՄԱՆԸ

«Փրկության կոմիտեն» անմիջապես գործի է անցել։ Ս. Վրացյաեը փետրվարի 18-ին ստորագրել է իր առաջին հրամաններից մեկը, որտեղ ասվում էր. «Կօմիտէն հրահանգում է բոլոր քաղաքացիներին.

1. Ձերբակալել և իշխանութեան յաեձնել բոլոր բօլշևիկեերին։

2. Ձերբակալվածներին ուղարկել Երևան քաղաքի պարետին» (ՀԱԱ ֆ. 37, ց. 1, գ. 3, թ. 6):

Մինչև այսօր էլ հայտնի չէ, թե քանի բոլշևիկ ու նրանց համակիրներ ձերբակալվեցին ու սպանվեցին։ Ինչպես այս, այնպես էլ շատ այլ փաստեր, հավանաբար, պահվում են դաշնակցության Բոստոնում գտնվող արխիվում։ Դրանց մասին կիմանանք, եթե այսօրվա դաշնակցականներն այդ արխիվն առանց «սանրելու» տեղափոխեն Հայաստան։

Իշխանությունը գրավելուց անմիջապես հետո Վրացյանը Չիչերինին ռադիոգրով հայտնել Է, որ «Հայաստանում տապալված Է բոլշևիկների իշխանությունը և ստեղծված Է ժողովրդական կառավարություն» (ՀԱՍ, ֆ. 37, ց. 1, գ. 9, թ. 43):

Տարած հաղթանակով ոգևորված Ս. Վրացյանն ու նրա համախոհները փետրվարի 18-ին շտապել են շքերթ կազմակերպել դեպի Երևանում գտնվող թուրքական հյուպատոսարան ու հայտնել իրենց երախտագիտությունը Հայաստանը սովետական իշխանությունից ազատելու համար։

Պարտքի տակ չի մնացել թուրքական հյուպատոսը, որ խանդավառված դաշնակներին դիմելով ասել Է. «Ձեր զգացմունքներն անկեղծ են։ Դուք կռվում եք ձեր երկրի ազատության համար։ Մեր Հայաստանի և Տաճկաստանի միջև եղել են և կան մութ ուժեր, որոնք սերմանում են թշնամություն։ Սակայն, մենք ցանկանում ենք Հայաստանի բարգավաճումը և ողջունում նրա ազատագրման համար ձեր մղած պայքարը» («Հայրենիք», թիվ 1, 1968, Էջ 26):

Փետրվարի 18-իե հայտարարվել Է «փրկության կոմիտի» հետևյալ կազմը.

1.         Ս. Վրացյան- Հայաստանի փրկության կոմիտեի նախագահ, արտաքին գործերի և գյուղատնտեսության գործերի վարիչ։

2.         Ե. Սարգսյան- անդամ.

3 .         Մ. Քաջբերունի- աեդամ.

 4.        Կարո Մասունի– ներքին գործերի վարիչ.

 5.        Բժ. Եղիազարյան-խնամատարության գործերի վարիչ.

 6.        Հ. Տերտերյան– ֆինանսական գործերի վարիչ.

7.         Ե. Տեր-Հակոբյաե- պարենավորման գործերի վարիչ.

 8.        Թ. Խանազյան- աեդամ.

 9.        Հ. Սարգսյան– աշխատանքի և ագիտացիայի գործերի վարիչ.

 10.      Ա. Օհաեջաեյանե– հաղորդակցության գործերի վարիչ.

 11.      Մ. Տեր-Թովմասյան– քարտուղար.

 12.      Ա. Հովհաննիսյան– զինվորական գործերի վարիչ.

 13.      Հ. Բուդաղյան– անդամ։

Գնդապետ Թարխանյանը նշանակվում Է ընդհանուր հրամանատար

(ՀԱԱ, ֆ. 37, ց. 1, գ. 5, թ. 3, գ. 4, թ. 4):

Փետրվարի 19-ին սկսել Է տպագրվել «Ազատ Հայաստան» թերթը որպես Հայաստանի հանրապետության կառավարության օրգան։

Թերթի «Բոլշևիկեան իշխանութիւնը տապալւած» վերնագրով խմբագրական հոդվածում հայտնվել Է բոլշևիկյան իշխանության տապալման մասին և նշվել Է հետևյալը. «Այս շարժումը, որ մեր ազատագրական պատմութեան մէջ կմնայ անմահ, գերազանցօրէն ժողովրդական էր, վկայ այն նմանը չտեսնւած խանդաւառութիւնը, որով տոգորւած անգամ կանայք և անչափահաս պատանիներ, հրացանները գրկած՝ նետւել էին փողոց բոլշեւիկ
կոչւածներին մեր երկրից դուրս շպրտելու համար։

Բայց այս շարժումը, ժողովրդական այս բուռն, տարերային պոռթկումը ուղղւած չէ Ռուսաստանին եւ ոչ էլ նրան ղեկավարող կուսակցութեան։ Մենք եղել ենք նրա բարեկամը եւ սիրողը ոուս մեծ ժողովրդին, և այսուհետև էլ կշարունակենք մնալ նոյնը, պայմանաւ միայն որ հիւսիսի մեր մեծ դրացին փոխադարձաբար յարգէ մեր ժողովուրդը և նրա արիւնովը վաստակած անկախութիւնը» (ընդգծումն իմն է ֊ Վ.Պ.)։

Այնուհետև թերթը շարունակել է. «Այդպէս չարին սակայն բռնի ներս խուժած հայ բօլշևիկեերը, որոնք հանդիսաւորապէս խօստացել էին մեզ խաղաղօրէն կառավարել երկիրը և ժողովուրդը, ձեռք չտալ ոչ ոքին, ոչ իսկ դաշնակցականներին, որոնք առանց ընդդիմութեան քաշւել էին հրապարակից։ Բայց փոխանակ նրանք իրենց խօստումը կատարելու, կանոնաւոր ալան թալանի ենթարկեցին մեր դժբախտ երկիրը, մեր ցորենը, ալիւրը, որբերի համար պահած կաթերն իսկ փոխադրեցին դէպի Ադրբէջան և Ռուսաստան, նրանք լեցուցին բանտերը բերնէ բերան, շատերին սովամահ արին, շատերին գնդակահար, շատ շատերին աքսորեցին և ճանապարհին սպանեցին և այս բոլորը յանուն ընկերային յեղափոխութեան։ Հետևանքը-ահաւասիկ, համբերատար հայ ժողոեվուրդը ոտի կանգնեց և ամենախիստ պատժի ենթարկեց իրան հարստահարողներին։

Բայց մենք կռիւ չենք ուզում։ Մեր երկիրը որբերի և գաղթականների աշխարհ է, մենք ուզում ենք հանգստութիւն՝ մեր աւերակաեերը կանգնելու, սոված ժողովրդին հաց ճարելու և շինարար, ստեղծագործ աշխատանքի սկսելու» («Ազատ Հայաստան», փետրվարի 19-ը 1921 թ.)։

Սա Ս. Վրացյանի խմբագրած «Ազատ Հայաստան» թերթում հրապարակված միակ խմբագրականն է, որտեղ ինչ-որ դրական խոսք է ասվել Ռուսաստանի ու ռուս ժողովրդի մասին։

«Ազատ Հայաստան» թերթի մինչև վերջին օրը 1921 թ. ապրիլի 2-ը,  հրապարակած խմբագրականները, հոդվածներն ուղղված են Ռուսաստանի դեմ և նրան ներկայացրել են որպես հայ ժողովրդի թշնամի։

Սակայն, չնայած այդ ամենին, Ս. Վրացյանի խմբագրած թերթին չի հաջողվել ինչ-որ չափով տատանել հայ ժողովրդի ռուսասիրությունը։

ՔԵՄԱԼԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ԲԵՅԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

1921 թ. փետրվարի 24-ին Երևանում գտնվող թուրքական հրամանատարության ներկայացուցիչ Բեհաէդդին բեյը, որը նաև Հայաստանում ներկայացնում էր թուրքական կառավարությանը, այցելել է Ս. Վրացյանին և հայտարարել. «Մեր կառավարությունը ճանաչում է Հայաստանի փրկության կոմիտեին որպես միակ ազգային իշխանությունը Հայաստանում։

Եվ այն չափով, որ չափով Հայաստանի և Տաճկաստանի սահմանների հարակից խնդիրներն ստացել են իրանց իրավական լուծումը Ալեքսանդրապոլի դաշնագրով, պարզ է, որ Հայկական կառավարությունը ևս չի հանդուրժի, որպեսզի Մոսկվայի խորհրդաժողովում այդ հարցերը քննության առնվեն»։

Բեհաէդդին Շաքիրը նաև խնդիր է դրել. «Համաձայնութեան
պետութիւնների և Տաճկաստանի փոխյարաբերութիւեեերն արդէն նոր ընթացք են ստանում, որի լաւագոյն ապացույցն է հանդիսանում մօտ օրերս կայաեալիք Լոետոնի խորհրդաժողովը։

Հայ ազգային կառավարութիւնը, անկասկած, հարկ եղած միջոցները կը ձեռնարկէ Ալեքսաեդրապոլի եղբայրական դաշնագրի հիմունքներով, հենց որպէսզի երրորդ օտար ուժեր հայկական խնդիրն առիթ չծառայեցնեն, պատգամավորութեան (նկատի ունի թուրքական պատվիրակությունը ֊ Վ.Պ.) հնարաւորութիւնները սահմաեափակելու»։

      Եվ Թուրքիայի թելադրանքով  Ս. Վրացյանը հեռագրեր է ուղարկել Մոսկվա ու Լոնդոն։

1921 թ. մարտի սկգբին Մոսկվա, Գ. Չիչերիեի անուսով ուղարկված հեռագրում հայտնելով Հայսատանում սովետական իշխանության տապալման լուրը, Ս. Վրացյաեը պահանջում էր. «Մոսկվայի կոնֆերանսը իրավասու չէ քննության առնելու Հայաստանի խնդիրները։

Հայաստանի հեղափոխական կոմիտեի ներկայացուցիչ և
Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարն իրավունք չունի մասնակցելու կոնֆերանսին, քանի որ արդեն տապալված է խորհուրդների իշխանությունը» (ընդգծումն իմն է ֊ Վ.Պ.)։

«ԱԶԱՏ ՀԱՅՁԱՍՏԱՆ» ԹԵՐԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

Մոսկվայում ըեթցող բանակցությունների ընթացքում «Ազատ Հայաստան» թերթը հրապարակել է Վրացյանի ուղարկած երեք հաղորդում։

Առաջին. Մարտի 13-ին «Ազատ Հայաստան» թերթը հրապարակել է «Հայաս. Կառավարութեան յայտագիրը Ռուս. ժող.կոմ. Չիչերինին «Հայաստանի տապալւած բօլշևիկեան իշխանութեան ներկայացուցիչները՝ Աւիս, Կասեան և  Դովլաթեան, օգտուելով Նախիջևանի ռադիօկայանից, ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում վարկաբեկելու ազատագրւած Հայաստանի նոր կառավարութիւնը։ Այն բոլոր բռեութիւններն ու դաժանութիւնները, որ կատարել են իրենք Հայաստանի գիւղերում և քաղաքներում, ամեն ճիգ են թափում վերագրելու Հայաստանի նոր կառավարութեան, նրանք շարունակ ռադիօգրեր են ուղղում Ռուսաստան ներկայացնելու համար Հայաստանում տեղի ունեցած լայն

ժողովրդական յեղաշրջումը իբրև «մաուզերիստների գործ»։ Փախած բօլշևիկները կարող են, իհարկե, իրենց սովորական ստախօսութիւններով և անամօթ աղաղակներով մօլորութեան մէջ գցել իրենց հեռաւոր ընկերներին, որոնք միանգամայն անտեղեակ են Հայաստանում կատարւած դեպքերին, բայց հայ աշխատաւորութիւնը, որը այնպիսի հերոսական ցասումով տապալեց
բօլշևիկների անիծեալ լուծը, այլևս երբեք չպիտի խաբւի բօլշեւիկների հերիւրանքներից։ Փախած բոլշևիկների ստոր ջանքերը ի դերև հանելու համար Հայաստանի փրկութեան կօմիտէի նախագահ Ս. Վրացեանը ամսի 11-ին ուղղել է Մոսկւայ արտ.գործ.կոմ. Չիչերինին հետևեալ յայտագիրը։

Մոսկւայ, արտ. գործ. ժող. կոմիսար Չիչերինին.

Բոլորին, բոլորին, բոլորին

Աշխատաւոր զանգւածների կամքով փետրւարի 18-ին Հայաստանում տապալւեց բօլշևիկեաե իշխանութիւնը 1ւ կազմւեց ժողովրդական կառավարութիւն։

Հայ կոմունիստների փոքրաթիւ խմբակը, որ այնքան խայտառակ ձէւով երկիրը դրեց անսահմանօրէն յուսահատ կացութեան մէջ և յեղաշրջումից յետոյ փախաւ, Հայաստանի մասին տարածում է ստոր յերիւրանքներ, հաւատացնելով աշխարհին, թէ Հայաստանում անիշխանութիւն է թագաւորում, թէ յեղաշրջումը մի խումբ մաուզերիստների գործն է և թէ իշխանութիւնը անխնա կերպով գնդակահարում է կոմունիստներին։

Հակաբօլշևիկեան շարժումը Հայաստանում ընդունեց տարերային բնույթ և զանգւածային արտայայտութիւն ստացաւ։

Ամբողջ ժողովուրդը, որպէս մէկ մարդ, անխառն ոգևորութեամբ գլուխ բարձրացրեց ընդդէմ բօլշևիկների, որոնք իրենց անմիտ քաղաքականութեամբ իրենց դէմ հանեցին ագգաբնակութեան բոլոր խաւերին, ներկայումս Հայաստանի ամբողջ տերիտորիան, չնչին բացառութեամբ, գտնտւմ է ապստամբ ժողովրդի ձեռքին, որը ստեղծեց նոր կառաւարութիւն և կրծքով պաշտպանում է ձեռք բերած ազատութիւնը։

Չկայ այն ոյժը, բացի օտար սւիններից, որ կարողանար ետ դարձնել դէպի տապալւած կարգերը։

Նոր իշխաեութիւնների ձեռքով կոմունիստների գնդակահարութեաե ոչ մի դէպք տեղի չի ունեցել։ Բոլոր ձերբակալւածեերը պահւում են շատ աւելի լաւ պայմաններում, քան պահւում էին հազարաւոր բանտարկեալները բօլշևկների ժամանակ։ Բանտարկւածներն ստանում են օրական մեկ ֆունտ հաց, տաք

կերակուր, թէ, երբեմն էլ խտացրած կաթ, թույլատրւում է դրսից ստանալու կերակուր, ծխախոտ և գրքեր։ Հիւանդները բժշկական օգնութիւն են ստանում։ Հայրենիքի փրկութեան կօմիտէի առաջարկութեամբ Պարսկաստանի, Ամերիկայի և Իտալիայի ներկայացուցիչները այցելեցին Երևանի բանտը և իրենց գրաւոր զեկուցումով հաստատեցին, որ բանտարկեալների դրութիւնը բաւարար է և անհամեմատ աւելի լաւ, քան բօլշևիկեերի իշխանութեան օրով։

Խստութիւեեերի և գնդակահարութիւնեերի մասին տարածւող լուրերը պրովակացիա է ու զզւելի սուտ։

Չնայած հայ կոմունիստների անընդհատ փորձերին՝ բորբոքելու քաղաքացիական կռիւը Հայաստանում, կարգը  և նորմալ կեանքը երկրրում արագօրէն վերակաեգեւում է և ազգաբեակութիւեը անցնում է խաղաղ աշխատանքի։

Ծանր փորձութիւնների բովից անցած և այնքան տառապանքներ կրած հայ ժողովուրդը խորապէս հաւատում է,՛որ ինքը չի մնալ բախդի քմհաճոյքին և օգնութեան ձեռք կգտնի այնտեղից, որտեղից լսելի էին միայն թշնամական ձայներ։ Ուրիշի իրաւունքները իւրացնելու ցանկութիւն չունի նա, բայց ե իր իրաւունքները ոչ ոքի չի զիջի։

Հայաստանը հաստատապէս վճռել է ապրել ազատ և անկախ, նրա այս վճիռը պէտք է ճանաչեն ու յարգեն իեչպէս իր հարևան ժողովուրդները, այնպէս էլ ռուս ժողովուրդր, որ հանդիսաւորաբար ճանաչելու է աշխարհի բոլոր ժողովուրդների կատարեալ իեքեորոշման իրաւուեքր։

Ռուսաստանը չի կարող չճանաչել հայ ժողովրդի իրաւունքը ու չի կարող հաշւի չառնել նրա հաստատուն ցանկութիւնը ապրելու անկախ, առանց օտար սւինների խնամակալութեան, Հայաստանի աշխատաւոր զանգւածներր հաւատ ունին, որ սւիններ ու գնդացիրներ ուղարկելու փոխարէն խորհրդային Ռուսաստանը հայ ժողովրդին օրինակ կտայ աւելի կուլտուրական  և աւելի արժաեավայել միջոցներով լուծելու վիճելի խնդիրները և բարեկամական յարաբերութիւններ ստեղծելու Խորհրդային մեծ հանրապետութեան և փոքր, բայց ազատ կեանքի բուռն ձգտումով  Հայաստանի միջև։

Հայաստանի կառավարութեան նախագահ՝ Վրացեան, 1921 թ. 10 մարտի, Երեաե»։

Երկրորդ. 1921 թ. մարտի 11-ին «Մոսկվայի կօնֆերաեսը» վերնագրով հաղորդմամբ հայտնվել է հետևյալը. «Բօլշևիկեան ռադիոն մարտի 10-ին հաղորդում է Մոսկւայից, որ մարտի 5-ին Մոսկւայում բացւել է կօնֆերաեսը՝ Արևելքի գործերի մասին, տաճիկների մասնակցությամբ։ Այդ կոնֆերանսում, ինչպէս յայտնի է, պիտի քենարկւեր Նաև Հայաստանի սահմանների խեդիրը։
Ինչպիսի որոշումներ է կատարել կօնֆերաեսը, այդ մասին մեզ ոչինչ յայտնի չէ, բայց հետաքրքիր է նախկին արտաքին գործոց կօմիսար պ. Բէկզադեանի ճառը՝ արտասանւած այդ կօեֆերանսում։ Նա խօսում է Հայաստանի իշխանութեան անունից այն ժամանակ, եիբ կոմունիստների լուծը արդէն երեք շաբաթ է, որ տապալւած է ապստամբ գիւղացիութեան ձեռքով, նա խօսում է Հայաստանի գիւղացիների անունից, այն ժամանակ, երբ նույն գիւղացիները զէնքով դուրս են քշում իր անկոչ ընկերներին Հայաստանի սահմաններից։

Պ. Բէկզադեաnը ճառում է այնպէս, կարծես թէ Հայաստանում ոչինչ չի կատարւել։ Նա անամօթաբար ստում է, ասելով, սովետական իշխանութիւնը կարողացաւ հետաքրքրութիւն շարժել դէպի կոմունիստական գաղափարները աղքատ գիւղացիութեան մէջ, որը դուրս է քշում ունևոր գիւղացիներին և կազմակերպում է գիւղատետեսական կոմունաներ Հայաստանում։ Այս խօսքերը կարող են տպաւորութիւն թողնել Մոսկւայում, Հայաստանի գործերին միանգամայն անտեղեակ մարդկանց վրա, բայց ոչ երբէք այստեղ, ուր ամեն մի հայ զգում է, թէ որքան ծիծաղելի են պ. Բէկզադեանի խօսքերը։ Նա վերջացնում է իր ճառը աղաղակելով. Այժմ Սովետական Հայաստանի առաջ դրւած է մի խեդիր վերականգնել տանջւած և  ուժասպառ երկիրը կոմունիստական կուսակցութեան օգնութեամբ»։

         Հայաստանի բանւորա-գխղացիական մասսաները, որոնց անունից փարիսեցիօրէե շարունակ խօսում էին կոմունիստները, տապալելով կոմունիստ կոչւածների իշխաեութիւնը, ցոյց տւին, որ Հայաստանը ոչ միայն կարիք չունի կոմունիստների օգնութեան, այլև զէնքի ուժով ստիպւած է դուրս քշել իր սահմաններից երանց– իր դժբախտութեան, աղքատութեան և թուլութեան գլխաւոր հեղինակներին»։

Երրորդ. «Ազատ Հայաստան» թերթը «Մեր կառավարութեան մի նոր յայտագիրը Չիչերիեին» վերնագրով հրապարակել է մարտի 15-ին հետնյալ հաղորդումը։

«Մեր թերթի մէջ մենք արդէն հաղորդել ենք, որ Մոսկւայում բացւել է արևելքի խնդիրներին  նւիրւած մի ժողով, որին մասնակցում են Տաճկաստանի ներկայացուցիչները։ Այս ժողովում, իեչպէս կյիշէ ընթերցողը, իբր թէ Հայաստանի պաշտօնական ներկայացուցիչ դուրս է եկել նախկին արտ.գործ. ժող. կոմ. Բեկզադեանը, այն ժամանակ, երբ բօլշևիկեան իշխանութիւնը Հայաստանում տապալւած Է։

       Նկատի ունենալով, որ նախկին բօլշևիկեան իշխանութեան
ներկայացուցիչները անամոթաբար շարունակում են խօսել ու գործել իբրև  Հայաստանի ներկայացուցիչներ, Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան վարիչ Ս. Վրացեաեը ուղղել Է Մոսկւա Չիչերիեին հետւեալ հեռագիրը, միանգամ ընդմիշտ վերջ դնելու համար հայ բօլշևիկների ոտնձգութիւններն ընդդէմ ազատագրւած Հայաստանի» :

Այնուհետև հրապարակվել է հեռագրի հետնյալ տեքստը.

«Բոլորին, բոլորին, բոլորին

Հայրենիքի փրկութեան կօմիտէն իր ժամանակին հաղորդեց ձեզ, որ աշխատաւոր զանգվածների տարերային բնույթ կրող ապստամբութեամբ տապալւեցին Հայաստ. Խորհրդային կարգերը և որ փետրւարի 18-ից ամբողջ իշխանութիւնն անցաւ հայ դեմոկրատիայի իսկական ներկայացուցիչների ձեռքը։
Այնինչ նախկին խորհրդային Հայաստանի արտ. գործ. ժող.կոմիսար Բեկզադեաեը շարունակում է Մոսկւայում հանդէս գալ ու խօսել Հայաստանի Հանրապետութեան անունից։ Հարկ ենք համարում կրկին անգամ Ձեր ուշադրութիւնը հրաւիրելու այն հանգամանքի վրայ, որ փետրւարի 18-ի ակտով ոչնչացւած են նախկին Խորհրդային Հայաստանի կառավարութեան կողմից

հաստատւած ներկայացուցչութիւնները, նաև այս կամ այն անձին տրւած լիազօրութիւեներր, հետևաբար Բեկզադեանի հանդէս գալը իբրև Հայաստանի ներկայացուցիչ, իրեն չպատկանող իրաւուեքների մի կոպիտ շահագործութիւն է։

Հայաստանի կառավարութիւնը սրանով յայտարարում է, որ իր համար պարտադիր չեն Հայաստանի հանրապետութեան անունից Բեկզադեաեի ձեռքով կնքւած բոլոր պայմանագրերը, նաև նրա կողմից յանձն առած բոլոր պարտակաեութիւնները, ինչ իմաստով և ինչ չափով էլ որ լինեն նրանք։ 12 մարտի, 1921» («Ազատ Հայաստան», մարտի 15,1921):

     «Փրկության կոմիտեի» ռադիոտեղեկագիրը հրապարակել է նաև հետևյալ հաղորդումր. «Հայաստանի փրկութեան կոմիտեի նախագահ Վրացեանի կողմից Չիչերինին ուղարկվել է բողոքի նոտա Մոսկւայում Սովետական Հայաստանի նախկին արտգործժողկոմ Բէկզաոյաեի ինքնակոչ ելույթների դէմ, մատնացոյց անելով, որ Հայաստանում Սովետական իշխանությունը տապալւած է, նախկին Սովետական Հայաստանի ներկայացուցչութիւնը չեղեալ է հայտարարւել։

Վրացեանը Հայաստանի հանրապետության անունից հայտարարում է, որ Բէկզադեանի կնքած բոլոր պայմանագրերը Հայաստանի համար կընդունւեն ոչ պարտադիր» (ՀԱՍ, ֆ. 137, ց. 1, Գ.9,թ.55)։

«Ազատ Հայաստան» թերթում հրապարակված նյութերը վկայում են, որ Վրացյանը հանրությունից թաքցրել է Մոսկվա և  Լոնդոն ուղարկած հեռագրերի ամբողջական տեքստը, որտեղ նշվել էր այն մասին, որ Հայաստանում վերականգնված իշխանությունը մնում է հավատարիմ 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրին։

Այդ մասին հանգամանալից անդրադարձ կլինի սույն աշխատության հաջորդ էջերում։ Միայն կամենում եմ նշել, որ Ս. Վրացյանի հեռագիրը Մոսկվա հասել է այն ժամանակ, երբ Գ. Չիչերինը Ա. Բեգզադյանի հետ քննարկում էր Սովետական Հայաստանի տարածքներին առնչվող այն խնդիրները, որոնք ներկայացվելու էին բանակցությունների ժամանակ։

Ա. ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ ՈՒՂԱՐԿԱԾ ՎՐԱՑՑԱՆԻ ՆԱՄԱԿԸ

Արտասահմանի տարբեր երկրներում հանգրվան գտած արևմտահայերը տագնապով Էին հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրանք խորապես անհանգստացած Էին, որ Վրացյանի գյխավորած կառավարությունը դարձել Է հայոց ցեղասպանությունը կազմակերպած թուրքական իշխանությունների կամակատարը։

       Իրենց անհանգստությունն Էին հայտնում նաև զանազան ազգային կառույցները, կուսակցությունները։

Դժգոհություն կար նույնիսկ արտասահմանում գտնվող որոշ
դաշնակցականների մոտ։

Իր կուսակիցներին հանգստացնելու նպատակով Վրացյանը 1921 թ. մարտին հատուկ նամակ Է ուղարկել Փարիզում գտնվող «Հայաստանի հանրապետության պատվիրակության նախագահ» Ա. Ահարոնյանին։

Այդ զեկուցում-նամակում արդարացնելով իր կազմակերպած խռովությունը, մոռանալով թուրքական վտանգը, Ս. Վրացյանը գրում Էր. «Միայն մեր դիակների վրայով բոլշևիզմը կարող Է երկրորդ անգամ ոտք կոխել Հայաստան»։

«Իսկ մեր այսօրվա պարտությունը,– շարունակում Էր Ս. Վրացյանը,– կլիներ ամենամեծը այն բոլոր աղետներից, որ տեսել Է հայությունը 15 թվականից դեսը, որովհետև այսօր Հայաստանի անկախ պետությունը և հայ ժողովուրդը չունին ավելի մեծ թշնամի, քան ռուսական բոլշևիզմը»։

Ընթերցողին հիշեցնեմ, որ Ս. Վրացյանն ու նրա համախոհ հետևորդները նաև մեր օրերում «բոլշևիզմ», «սովետական իշխանություն» բառերը օգտագործում են իրենց հակառուսական դիրքորոշումը քողածածկելու համար։ Բայց միշտ չէ, որ նրանք կարողանում են պահպանել այդ քողածածկը։

Ս. Վրացլյանը նկատի ունենալով հենց Ռուսաստանը, գրում էր, թե «բօլշևիզմի դեմ կռվելու և, ընդհաերապէս, մեր երկրրում խաղաղ կեանք վերսկսելու համար մենք մեծապէս պէտք ունինք հարևան Թուրքիայի բարեկամութիւնը»։

Ի՞նչ էր տալու բզկտված ու սովահար Հայաստանին Թուրքիայի
բարեկամությունը, որը զավթել էր երկրի ամենակենսաբեր տարածքները և դրանք ետ վերադարձնելու մտադրություն չուներ։

Սա Ս. Վրացյանին բոլորովին չէր հետաքրքրում։

Հիշեցնելով, որ Հայաստանի կողքին կա երկու իրական ուժ՝ Խորհրդային Ռուսաստանն ու Թուրքիան, Ս. Վրացյանը գրում էր. «Առաջինի հետ (այսինքն՝ Ռուսաստանի – Վ.Պ.), ինչպես ցույց տվեց դառը փորձը, հաշտվել չենք կարող, մնում է, որ հաշտվենք ու բարեկամանանք միւսի՝ (այսինքն՝ Թուրքիայի – Վ.Պ.) հետ»։

Այդ ինչպե՞ս կարելի է հաշտվել այն Թուրքիայի հետ, որն իրագործել էր հայոց ցեղասպանությունը, արևմտահայության մնացորդներին բռնությամբ քշել էր պապենական հայրենիքից։

       Բայց Ս. Վրացյանի համար դա որևէ կարևորություն չուներ, որովհետև, ըստ նրա, «մենք (այսինքն հայերը – Վ.Պ.) և թուրքերը ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխութեամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով»։

Զոհն ի՞նչ ընդհանուր շահեր կարող էր ունենալ դահիճի հետ։ Կհարցնի արժանապատվություն ունեցող ամեն մի հայ։ Բայց մարդկային այդ հատկությունից զուրկ Ս. Վրացյանի համար գոյություն ուներ այդ «ընդհանուր շահը»։

Ահա, թե, ըստ նրա, որն էր դա։ «Բօլշևիկեերի վերադարձը (իմա՝ Ռուսաստանի ֊ Վ.Պ.) նույնքան անցանկալի է թուրքերի համար, որքան և մեզ (այսինքն՝ հայերի ֊ Վ.Պ.) համար։ Բօլշևիկների (իմա՝ Ռուսաստանի – Վ.Պ.) վերադարձը կնշանակէ ոչ այլ ինչ, քան Հայաստանի կցումը Ռուսաստանին»։

Թուրքիայի անվտանգությամբ մտահոգված Ս. Վրացյանը գրում էր, թե «Այդ դեպքում Թուրքիան իրան սահմանակից կունենա դարձեալ իր դարավոր թշնամին, մեծ և ագրեսիվ Ռուսաստանը, ասում եմ ագրեսիվ, որովհետե ամենքի համար պարզ է, որ Խորհրդային Ռուսաստանը նույնքան իմպերիալիստական է, որքան եղել է իր ժամանակին ցարականը» :

Թուրքիայի անվտանգությամբ մտահոգված Ս. Վրացյաեը երևակայում է, թե Վրաստանին, Ադրբեջանին ու Հայաստանին տիրելուց հետո Ռուսաստանը կարող է հարձակվել Թուրքիայի վրա։

Բայց որպեսզի դա տեղի չունենա, ուստի Թուրքիային «ձեռնտու է ունենալ իր և  Ռուսաստանի միջև այնպիսի անկախ պետութիւեներ, իեչպիսին են Ադբբեջանը, Վրաստաեը ե Հայաստանը»։

«Այս նորակազմ փոքր ու անզոր պետությունները,– շարունա-
կում Էր Ս. Վրացյանը,– ոչ մի սպառնալիք չեն կարող ներկայացնել նրան՝ Թուրքիային, բայց միևնույն ժամանակ բավականին ապահովութիւն են Ռուսաստանի ոտնձգությունների դեմ» :

Այսպիսով շատ հայասեր Ս. Վրացյանի համար Հայաստանի և մյուսների անկախությունը հարկավոր Էր միայն բարեկամ Թուրքիային Ռուսաստանի հարձակումից պաշտպաեելու համար։

«Եթե,– գրում Էր Ս. Վրացյանը,– Թուրքիայի և Ռուսաստանի միջև ծագին անհամաձայնութիւններ, որ անխուսափելի են, հակաբօլշևիկեան հայությունը հանդիսանում Է թուրքերի բնական դաշնակիցներից մեկը։ Այս հողի վրա մենք հեշտութեամբ կարող Էինք համաձայնութեան գալ թուրքերի հետ՝ նրա և մեր օգտի համար»։

Ս. Վրացյանը չի ճշտում, թե ովքեր են ներկայացնում «հակաբոլշևիկյան հայությունը»։ Բայց դա այնքան Էլ կարևոր չէ։

Կարևորն այն է, որ դաշնակցության երբեմնի առաջնորդը
դաշնակցությունը համարում է «թուրքերի բնական դաշնակից-
ներից մեկը»։

Բայց սա բոլորը չէ։ Ռուսաստանի նկատմամբ ատելությունից
քաղաքականապես ու բարոյապես կուրացած, Թուրքիայի նկատմամբ ստրկամիտ նվիրվածությամբ լցված Ս. Վրացյանը, կորցնելով մարդկային խիղճն ու հիշողությունը, գրել է. «Մեր իրական դրութիւնը պահանջում է հաշտ և բարեկամական կենակցութիւն մեր հարևան Թուրքիայի հետ։ Ուրեմն մեր արտասահմանի բարեկամները, եթե երանք, իրոք, բարեկամ են մեզ, չպիտի դնեն Թուրքիան այնպիսի դրութեան մէջ, ուր նա նկատի մեզ իբրև իրա դժբախտութեան պատճառը ու լցվի ատելութեան և վրիժառութեան զգացմունքներով հանդէպ մեզ։

Լոնդոնի Կոնֆերանսի որոշումները մեր վերաբերմամբ ընդունելի  պիտի լինեն Թուրքիայի համար, ահա մեր պահանջը»
(ըեգծումե իմն է – Վ.Պ.) (Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, էջ 652-658):

Ես մտածված կերպով այսքան հանգամանորեն անդրադարձա դաշնակցության առաջնորդներից մեկի՝ Ս. Վրացյանի ՀՀ պատվիրակությանն ուղղված նամակին։

Որովհետև դրանում շարադրված են դաշնակցության կուսակցության ամբողջ գաղափարախոսությունն ու դրա վրա կառուցված քաղաքականությունը։

Թե այդ ամենը որքանով է համապատասխանում հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությանը, թողնում եմ ընթերցողի եզրակացությանը։

       Միայն ուզում եմ ընդգծել, որ հետագայում էլ, մինչև մեր օրերը,
դաշնակցությունը, որքան հայտնի է, որևէ փորձ չի արել ձերբազատվելու իրենց առաջնորդի գծած քաղաքականությունից և միշտ լռել է։ Իսկ լռությունը, ինչպես ասում եե, համաձայնության նշան է։

Հատված  պրոֆ. Վլադիմիր Պետրոսյանի «1921 թվականի փետրվարյան խռովության անատոմիան» գրքից

Շարունակելի…

Փետրավրության խռովության մասին տես նաեւ՝

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert