Ձեռքս երբեք ափիդ մեջ չառար,
Չզգացիր համը անգամ շուրթերիս,
Առավոտներս դու քեզ հետ տարար,
Բայց գիշերներ. ինձ չնվիրեցիր։

Ամեն անցորդի դու սեր տվեցիր,
Հոգիդ հաց դարձրիր կույրերի համար,
Երազները քո լուսնին պատմեցիր,
Իսկ ինձ հետ եղար միշտ խուլ ու համր։

Ճանապարհներդ հեռու են այնքան,
Իսկ կարոտները դուռս են թակում,
Դու այսօր էլ չեկար հանդիպման,
Իսկ ես մի ողջ կյանք դեռ քեզ եմ սպասում։

Դու ձեռքս երբեք ափիդ մեջ չառար,
Չզգացիր համը անգամ շուրթերիս,
Դատարկ մարմինս քո գիրկը առար
Քեզնով արեցիր միտքս ու հոգիս։

Անի Հերունի Սաջյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert