Հրաժեշտի խոսք Եփրեմ Թադևոսյանի հիշատակին
2021թ․ սեպտեմբերի 8-ին կյանքից հեռացավ Եփրեմ Բագրատի Թադևոսյանը, իմ լավագույն ընկերը։ Եփրեմ Թադևոսյանը մեր հիշողության մեջ միշտ կմնա որպես երիտասարդության համար Մայր Հայաստանին ազնվորեն ծառայելու տիպար։
Որպես հրաժեշտի խոսք և Եփրեմ Թադևոսյանի գործունեության գնահատական ստորև ներկայացնում եմ 2020թ․ գրված իմ անտիպ հուշերից նրա մասին հատվածը։

ՍՐՏԻ ԿԱՆՉՈՎ ԵՎ ԱՂԱՍՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԲՌՈՒՆՑՔԸ

«Գլաձորի համալսարանի 700-ամյակը միջազգային մասշտաբով նշելու հաջողության մեջ կարևով դեր է ունեցել Եղեգնաձորի շրջկոմի քարտուղար Եփրեմ Թադևոսյանը»։ Այս խոսքերի հեղինակը Սովետական Հայաստանի Գիտություների ակադեմիաի նախագահ Վիկտոր Համբարձումյանն է։

Որպես վերոհիշյալ հանդիսությունների մասնակից, կարող եմ վկայել,որ 1984 թ․ Գլաձորի համալսարանի 700-ամյակի նշման արդյունքները ամփոփելու ժամանակ Վիկտոր Համբարձումյանի վերոհիշյալ գնահատականը առաջ է բերել որոշակի հետաքրքրություն Եփրեմ Թադևոսյանի նկատմամբ։
Այդ հետաքրքրության պատճառն այն էր որ Սովետական Հայաստանի գիտական հանրության շրջանում Եփրեմ Թադևոսյանի անունը լայնորեն ճանաչված չէր։

Կար ավելի կարևոր իրողություն։
Խնդիրը կայանում էր նրանում որ Սովետական իշխանության տարիներին,ընդհարնապես ընդունված չեր խոսել ոչ միայն կուսակցության և կառավարության ղեկավարների,այլև քաղաքային և շրջանային մակարդակով կուսակցական և սովետական ղեկավար աշխատողների կողմից որևէ կարևոր միջոցառումների իրականացման մեջ նրանց մասնակցության մասին։

Իսկ ահա աշխարահրչակ մեծ գիտնականը խախտել է ընդունված կարգը և խոսել է շրջկոմի քարտուղար Եփրեմ Թադևոսյանի մասին։
Գլաձորի համալսարանի 700-ամյակը նշելու միջոցառումների կապակցությամբ ի՞նչ առնչություն է ունեցել Եփրեմ Թադևոսյանը, առժանանալով Վիկտոր Համբարձումյանի բարձր գնահատականին։

Այս հարցի պատասխանելու համար, նախ կամենում եմ ներկայացնել, որքան հնարավոր է համառոտ տեղեկություններ Եփրեմ Թադևոսյանի մասին։ Նա ծառայել է Սովետական բանակում որտեղ ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Զորացրվելուց հետո սովորել է Լուգանսկի Մարզում գտնվող Դոմբասի պետական տեխնիկական համալսարանում։ Ինսիտուտն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա, որից հետո պաշտպանել է դիսերտացիա և դարձել է տեխնիկական գիտությունների թեկնածու։ Դասավանդել է նույն ինսիտուտում առժանացել է դոցենտի կոչման։ Միաժամանակ մասնակցել է մարզի մի շարք արդյունաբերական ձեռնակություններում տեխնիկական բարդ խնդիրների լուծմանը։ Շուտով Եփրեմ Թադևոսյանի եռանդուն աշխատանքը առժանացել է բարձր գնահատականի և ընտրվել է Դոմբասի պետական տեխնիկական համալսարանի պռորեկտոր։ Աշխատելով Լուգանսկի մարզում,Եփրեմ Թադևոսյանը երբեք չի կտրվել իր հայրենի Եղեգնաձորից։Հաճախ ամեն տարի իր արձակուրդն անց է կանցվել հայրենի Խաչիկ գյուղում։ Նրա աջակցությամբ շատ հայեր այդ թվում նաև Եղեգնաձորից բարձրագույն կրթություն են ստացել տեխնիկական համալսարանում, դարձել արդյունաբերության, շինարարության բնագավառում հայտնի աշխատողներ։ Եփրեմ Թադևոսյանը իր հնարավորության սահմաններում զբաղվել է հայրենի շրջանին օգնություն կազմակերպելով։ Եփրեմ Թադևոսյանը համալսարան աշխատելու հետ միասին մարզում մասնակցել է հասարակական և քաղաքական կյանքին,ձեռք բերելով առժանի հեղինակություն։
Լուգանսկի մարզում աշխատելը Եփրեմ Թադևոսյանի առջև բացել է լայն հեռանակար հետագա հաջողությունների համար։ 1978թ․ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի անունով Եղեգնաձորից ստացվել է «Մի Խումբ ընկերներ» ստորագրությամբ նամակ։ Հեղինակները խնդրել են Լուգանսկի մարզում աշխատող իրենց հայրենակից Եփրեմ Թադևոսյանին հրավիրել Եղեգնաձորում աշխատելու։ Կարեն Դեմիրճյանի հետ համատեղ աշխատանքից հայտնի էր որ «Մի Խումբ ընկերներ» ստորագրությամբ ստացված նամակները արխիվ չէին հանձնվում, սպասելով հետագա ընթացքին։ Որոշ ժամանակ անց կենտկոմում ստացվել է մի նամակ արդեն, մի քանի մարդկանց ստորագրությամբ։ Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ Եղեգնաձոր է գործուղվել կենտկոմի բաժնի վարիչ Մովսես Արզումանյանը։ Բաժնի վարիչը հանդիպել է նամակի հեղինակներին պարզել է թե ով է Եփրեմ Թադևոսյանը և ինչու են նրան հրավիրում աշխատանքի։ Նամակի հեղինակներից հայտնաց տեղեկությունն արժանացել են Կարեն Դեմիրճյանի հավանությանը։Արդյունքում Հայաստանի կոմկուսի կենտկոմի համապատասխան բաժինը դիմել է Ուկրաինայի կոմկուսի Լուգանսկի մարզային կոմիտեյին՝ Եփրեմ Թադևոսյանին աշխատանքից ազատելու և Հայաստանի կոմկուսի կենտկոմի տրամադրության տակ ուղարկելու մասին։ Ստացված հրավերը անսպասելի է եղել Եփրեմ Թադևոսյանի համար։Այդ մասին նա խորհրադաքցել է պետական տեխնիկական համալսարանի ռեկտոր Յուրի Վոյևոդին։ Դժվար է եղել միանգամից կտրվել արդեն հարազատ դարցած միջավայրից։ Բայց Եփրեմ Թադևոսյանի մոտ հայրենի եզերքի նկատմամբ կարոտն ավելի խորն է եղել և մշտապես ձգտել է հայրենի օջախ վերադարնալ։ Եվ նա իր նկատմամբ շատ հոգատար վերաբերմունք ունեցող ռեկտոր Յուրի Վոյևոդինին պատասխանել է, ասելով․ «Սրտիս պարտքն է ինձ թելադրում վերադառնալ հայրենիք»։

Ահա այսպես 1979 թվականի հունվարին Եփրեմ Թադևոսյանը վերադարձել է Եղեգնաձոր և աշխատանքի է անցել կուսակցության շրջկոմի բաժնի վարիչի պաշտոնում։Կարճ ժամանակ անց,նա ընտրվել է նույն շրջկոմի 2-րդ քարտուղար։
Շուտով ստացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը 1983 թվականին Գլաձորի համալսարանի 700- ամյակը միջազգային մասշտաբով նշելու մասին։ Այդ կապակցությամբ 1982 թվականին Սովետական Հայաստանի կառավարությունը ընդունված որոշմամբ հաստատել է միջոցառումների ծրագիրը։ Այս որոշումը մեծ պատիվ բերող էր,բայց նաև հսկայական պատասխանատվություն՝ տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Հարկավոր էր իրականացնել Եղեգնաձոր քաղաքի լայնածավալ բարեկարգում փողոցների վերանորոգում։ Անհրաժեշտ էր հիմնովին ու ասֆալտապատել Գլաձորի համալսարան տանող ճանապարհը և Նորավանք տանող ճանապարհը բարեկարգել դրանց շրջակա տարածքը։
Բարեկարգման և վերանորոգման ծավալը շատ մեծ էր և պահանջվում էր լրացուցիչ ժամանակ և ֆինանսական և նյութական վնասներ։
Վերոհիշյալ կապակցությամբ Եփրեմ Թադևոսյանը մշակել է համապատասխան միջոցառումներ,անհրաժեշտ համարելով 700-ամյակի նշումը հետաձգել 1 տարով։Նա իր ծրագրի մասին խորհրդակցել է Սովետական Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի հետ և ստացել է նրա համաձայնությունը։
Այդ միջոցառումները իրականացնելու համար հարկավոր էր ստանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնությունը և ընդունել Սովետական Հայաստանի կառավարության նոր որոշում։
Գլաձորի համալսարանի 700-ամյակի նշման հետ կապված աշխատանքը լուսաբանելու նպատակով Եղեգնաձոր այցելած «Սովետական Հայաստան» թերթի խմբագիր Էմանուել Մանուկյանի հետ Եփրեմ Թադևոսյանը նույնպես քննարկել է իր առաջարկության մասին։ Եփրեմ Թադևոսյանի առաջարկությունը Է․Մանուկյանը ներկայացրել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին։ Կ․Դեմիրճչյանը հեռախոսով կապվել է Եփրեմ Թադևոսյանի հետ։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն ուշադիր լսել է Եփրեմ Թադևոսյանին,համաձայնվել է նրա հետ և խոսակցության վերջում ասել է․ «Ընկեր Թադևոսյան, դուք այսուհետև կրում եք ամբողջ պատասխանատվությունը ձեր առաջարկաց միջոցառումները լրիվ և ժամանակին կատարելու համար»։ Եփրեմ Թադևոսյանն իր վրա վերցնելով պատասխանատվությունը, համախմբել է շրջանի բոլոր ուժերը։ Արդյունքում Գլաձորի համալսարանի և 700-ամյակի նշումը կազմակերպվել է բարձր մակարդակով և արժանացել է Սովետական Միության տարբեր քաղաքներից և արտասահմանյան երկրներից ժամանակ բազմաթիվ հյուրերի հիացմունքին։

1989թ․ Եփրեմ Թադևոսյանն ընտրվել է ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի առաջին քարտուղար։
Սրտի կանչով հայրենի շրջան վերադարձած Եփրեմ Թադևոսյանը իր ամբողջ ուժը,եռանդը,գիտելիքները,կազմակերպչական ունակությունները օգտագործել է Եղեգմաձորի շրջանի բարգավաճման նպատակին։ Դրա հետ միասին Եփրեմ Թադևոսյանը իր մարդկային ջերմ ու առաքինի վերաբերմունքով արդարացրել է իր հայրենակիցների հույսերը։

Այդ ամենի վառը ապացույցն է որ նույնիսկ 2003 թ․Եղեգնաձորի բնակչության միահամուռ ու ցանկությամբ ու պահանջով ընտրվել է Եղեգնաձորի պատվավոր քաղաքացի։ 2017թ․ Նոյեմբերի 14-ին Եղեգնաձոր քաղաքի մշակույթի պալատում լայնորեն նշվել է Եփրեմ Թադևոսյանի ծննդյան 80-ամյակը։ Ես նույնպես ներկա եմ եղել այդ հանդիսությանը և տեսել ու զգացել եմ,թե Եղեգնաձորի տարբեր տարիքի ու զբաղմունքի բազմաթիվ բնակիչներ ինչպիսի սիրով ու հարգանքով էին վերաբերում իրենց արժանավոր հայրենակցին։ Հանդիսությունից հետո մշակույթի պաօատի առջևում մարդիկ խումբ-խումբ զրուցում էին անցած օրերի մասին։ Երբ մոտեցանք խմբերից մեկին ,ասացին․ «Ծանոթացեք մեր Աղասին է իր պատմական բռունցքով»։ Պարզվեց հետևյալը։ 1989թ․ վերջերին մի խումբ հհշ-ականներ իրենց առաջնորդի հետ եկել են Եղեգնաձոր և հավաքված բազմությանը կոչ են արել մերժել դրսից ուղարկված շրջկոմի քարտուղար Եփրեմ Թադևոսյանին։
Լսելով այդ խոսքերը Աղասին մոտեցել է հհշ-ականին և ասել․«Ժողովուրդ, ստախոսին պատժելու ճիշտ միջոցն ապտակն է»։ Աղասու ապտակից հետո, հհշ-ականները դիմել են փախուստի։

1990 թվականից հետո երկրին ու ժողովուրդին նվիրված շատ աշխատողների թվում Եփրեմ Թադևոսյանը նույնպես հարկադրաբար անցել է թոշակի։ Եփրեմ Թադևոսյանին ճանաչում եմ շուրջ 30 տարի։ Այդ ամբողջ տարիներին նա չի խզել իր կապը Եղեգնաձորի հետ և շարունակել է օգնել իր հայրենակիցներին տարբեր հարցերով։ Կարելի է թվարկել այն բոլոր գործերը որոնք այժմ էլ իրագործում է Եփրեմ Թադևոսյանը։Դրանցից մեկի մասին կամենում եմ անպայման նշել։Կյանքից վաղաժամ հեռացած մեր ընկեր Բաբկեն Վարդանայանն ու նա 1990-ական թթ․ սկզբին հիմնադրել են «Հույս» բարեգործական կազմակերպությունը։ Այդ միջոցով նրանք նոր ստեղծված զինվորական հոսպիտալն ապահովել են անհրաժեշտ քանակությամբ բժշկական սարքավորումներով ու կահույքով։

Վերջերս Եփրեմ Թադևոսյանը տարել է ծանր վիրահատություն։ Չնայած դրան նա շարունակում է զբաղվել հասարակական գործունեությամբ։

Պատմական Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյան
14․08․2020թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert