Կարպիս Փաշոյան

Իմ համոզմամբ Հայաստանի մեծագույն պրոբլեմն այն է, որ բնակչության մի զգալի մասը և հատկապես երիտասարդությունը չեն հասկանում, թե ինչ պետություն է Հայաստանը, ինչ հնարավորություներ ունի և կարող է ունենալ։ Սա իսկապես լուրջ խնդիր է, որը գնալով էլ ավելի է խորանում։ Կապն իրականության հետ աստիճանաբար խզվում է և հաջորդ սերունդը շատ ավելի ողբերգական է լինելու, քան՝ մերը։

Օրվա իշխանությունն ասվածի առաջին զոհերից մեկն է, քանի որ տարիներ շարունակ երիտասարդներին կրթել ու դաստիարակել էին այն ոգով, թե մեր միակ չարիքը Սերժ Սարգսյանն է և նրա հեռանալուց հետո Հայաստանն ամբողջությամբ այլ որակի պետություն կդառնա՝ ներդրումները կծփան, փողը կկաթի, իսկ Հայաստանն էլ վագրի թռիչքներով կզարգանա։ Եվ այս ամենն իհարկե առանց հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու։ Էս առումով ներկայիս կառավարող թիմն իսկապես ողբերգական է, քանի որ նրանք հավատում էին այդ հեռանկարին։ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանն ու մյուսները անկեղծորեն հավատացել են այդ ամենին և կարճ ժամանակ չանցած մեծագույն հիասթափություն են ապրել՝ առերեսվելով պետության իրական կարգավիճակի, հնարավորությունների և խնդիրների հետ։

Ենթադրում եմ, որ մյուս սերունդը շատ ավելի մեծ հիասթափություն է ապրելու, քանի որ սարգսյանական ժամանակաշրջանի բարի հեքիաթներին ավելացել են նորերը։ Համաշխարհային ազգի պատրանքները մեզ քիչ էին, հիմա էլ ի հայտ է եկել Հայաստանը տեխնոլոգիական կայսրություն դարձնելու առասպելը, քացրահամ ջրով բնակչությանը կերակրելուն ավելացել է ՀԴՄ տպելով տնտեսական հեղափոխություն անելը։

Դե Սևրի պայմանագրով միջազգային ատյաններում Թուրքիային ծնկի բերելը միշտ է արդիական։ Սրա հաշվին մի քանի սերունդներ են դեգրադացվել ու շարունակում են դեգրադացվել։ Ջահելությանը սովորեցնում են, թե ինչ քաղցր ու սիրուն խաղալիք է ինքնիշխանությունը և դրանից ելնելով անհրաժեշտ է մարտահրավեր նետել Մոսկվային։ Բայց այդ նույն ջահելությանը չեն սովորեցնում, թե ինչքան է Ռուսաստանի ներկայացվածությունը Հայաստանի տնտեսության մեջ, չեն բացատրում արևմտյան սահմանագծի անկայուն և պայթանավտանգ բնույթի մասին։ Նույնիսկ չեն էլ ասում, որ օդանավակայանում ռուս սահմանապահներ կան, իսկ տղաներն ու աղջիկները դրա մասին ապագայում իմանալիս քաղաքակրթական շոկ են ապրում։

Իրավիճակը շատ ավելի անհուսալի է Ղարաբաղյան հակամարտության պարագայում։ Տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վարչակազմերը, վերլուծաբան ու փորձագետ, քաղաքագետ ու պատմաբան կոչվածները հանրությանը համոզում էին, որ անհրաժեշտության դեպքում հայկական բանակը ծնկի կբերի և կապիտուլյացիայի կենթարկի Ադրբեջանին։ Նույնը շարունակվում է նաև այսօր, երբ պաշտպանության նախարարը մեծամիտ ժպիտը դեմքին խոսում է ռազմական գործողությունները Ադրբեջանի տարածք տեղափոխելու մասին։ Իրականում ոչ ոք մարդկանց և երիտասարդներին չի բացատրում հակամարտության իրական էության մասին, ինչի փոխարեն սերունդներ են պղծվում Կուրարաքսյան հանրապետության մասին հեքիաթների տակ անուշ քուն մտնելով։

Տեխնոլոգիական կայսրության, IT միջազգային կենտրոնի, Կուրարաքսյան հանրապետության, Սևրի պայմանագրի, Ադրբեջանին քարտեզի վրայից ջնջելու, տնտեսական հեղափոխություն իրականացնելու, ՀԴՄ-ով և ջրով կշտանալու, Մոսկվային մարտահրավեր նետելու և նմանատիպ այլ հեքիաթերով մեծացած սերունդները չափազանց լուրջ վտանգ են ներկայացնում և առաջին հերթին հենց իրենք իրենց համար։ Նրանք և՛ իրենց են կործանելու և՛ Հայաստանն են մոտեցնելու ռազմաքաղաքական աղետի։ Եվ միայն դրանից հետո մարդիկ ու հատկապես երիտասարդները կսկսեն ճանաչել իրական Հայաստանը, կսկեն ճիշտ գնահատել պետության հնարավորություններն ու կարողությունները, զարգացման պոտենցյալն ու առաջ շարժվելու սահմանագծերը։

Իսկ հիմա մենք ապրում ենք երազի մեջ, գլխատել ենք հին հրեշին և նոր հրեշ ենք ստեղծում, դե ինչ-որ մեկի վրա պետք է չէ՞ բարդենք Հայաստանի տեխնոլոգիական կայսրություն չդառնալու մեղքը։ Ի դեպ ամենևին էլ չեմ փորձում արդարացնել օրվա իշխանությանը, ընդհակառակը՝ բոլորովին այլ խնդրի մասին եմ խոսում։

Մենք ի վերջո պետք է հասկանանք, թե ինչ պետության մեջ ենք ապրում։ Սա Բելգիան կամ էլ Նիդերլանդները չէ, Իսրայելը չէ, Սինգապուրը չէ, սա Հայաստանն է՝ իր առանձնահատկություններով, առավելություններով, թերություններով և անլուծելի թվացող խնդիրներո

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert