Երվանդ Խոսրովյան

Արդյո՞ք Ուկրաինայի հակահարձակումը կտապալվի և արդյո՞ք դրա պատճառը կլինի արևմտյան հովանավորների կողմից խոստացած սպառազինության մատակարարման անկարողությունը:

Ուկրաինայի հակահարձակումը կախված է սպառազինության մատակարարումից, սակայն նրա արևմտյան հովանավորները դժվար թե հասցնեն ժամանակին բավարար զինամթերք և զենք տրամադրել:

Ուկրաինան դեռ հետաձգում է իր ծրագրած խոշոր հարձակման մեկնարկը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ ասել է, որ իրենք կսպասեն մինչև բոլոր խոստացված ռազմական կարիքները տեղ հասնեն։ «Մեզ մի քիչ ավելի ժամանակ է պետք»,- ասել է նախագահը։ Ռազմական փորձագետները կարծում են՝ Ուկրաինան, հավանաբար, ավելի շատ զինամթերքի է սպասում ։ Սա կարող է ձախողվել արևմտյան դաշնակիցների պատճառով, որոնք, ըստ ամերիկյան «Washington Post» թերթի զեկույցի արտադրության ներկա ծավալով չեն կարող հասցնել  մատակարարել խոստացվածը:

Ուկրաինան զենք ու զինամթերք էր սպասում Արևմուտքից, բայց արտադրությունը կարող է տատանվել

Հնարավոր է, որ խնդիրը զինամթերքի  քչությունն է, որը Զելենսկին ցանկանում է ավելացնել՝ նախքան իր զինվորների կյանքը վտանգելը, Euronews-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի ուկրաինական խմբի ավագ վերլուծաբան Սայմոն Շլեգելը։ «Եվ դա միայն ռազմամթերքի մատակարարման խնդիր չէ, դա նաև արդյունաբերական խնդիր է, արտադրության խնդիր»,- հավելել է վերլուծաբանը։

Ըստ Washington Post-ի զեկույցի՝Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտից Ջեք Ուոթլինգը, հինգշաբթի օրը ասել է,- «Այն կարող էր սահմանափակ լինել, քանի որ Արևմուտքը ժամանակին չհարմարեցրեց իր արդյունաբերական արտադրությունը պատերազմական իրավիճակին: Դեռ անցյալ տարվա ապրիլին ակնհայտ էր, որ ուկրաինական պատերազմն ավելի երկար կտևի, և որ պետք է ներդրումներ կատարվեն զինարդդյունաբերության մեջ։ Բայց նրանք մնացել են անգործուն»:

Արդյո՞ք լայնամասշտաբ հակահարձակումը կտապալվի զենքի մատակարարման նախապատրաստության բացակայության պատճառով

Նախկին բրիտանացի զինվորական Ռիչարդ Բարոնսը նույնպես քննադատում է այն փաստը, որ նախքան արդյունաբերության խթանումը 13 ամիս պատերազմ է թույլատրվել: «Մենք չենք տեսել այնպիսի արդյունաբերական գործունեություն, որը Ուկրաինային կտա այն, ինչը անհրաժեշտ է լայնամասշտաբ պատերազմի համար», – ասել է Բարոնսը:

«Պետք չէ մեծ ռազմական վերլուծաբան լինել՝ տեսնելու համար, որ պատերազմից 13 ամիս անց հրետանու արտադրության մեջ մեծ ներդրումներ կատարող եվրոպական երկրները մի փոքր ուշացած են», – հաստատեց Մայքլ Քոֆմանը՝ ամերիկյան թերթի ռազմածովային վերլուծության կենտրոնի Ռուսաստանագիտության ծրագրի տնօրենը։

Եվրոպան բավականաչափ արագ չի գործում… 

Մեկից երկու տարի է պետք մինչև ներդրումների տեղ հասնելը: Առայժմ երկրների ունեցած պաշարներից է սովորաբար զինամթերք ու զենք  մատակարարվել։ «Մենք այժմ խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ մենք պետք է գումար դնենք սեղանին, քանի որ մենք պետք է ներդրումներ կատարենք արդյունաբերության ծավալները մեծացնելու մեջ», – շարունակեց Ուոթլինգը: Բացի ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից և Նորվեգիայից, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան մինչ այժմ «նոր խոշոր պայմանագրեր են կնքել պաշտպանական արդյունաբերությունների հետ, ինչը նրանց հնարավորություն կտա ներդրումներ կատարել արտադրական ծավալները ավելացնելու համար», ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն։

Միևնույն ժամանակ, քննադատներն ասում են, որ եվրոպական շատ կառավարություններ չեն կարողացել արագ գործել՝ բավարարելու զենքի աճող կարիքը: Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովը հայտարարեց նաև 500 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մասին՝ Եվրոպայում հրետանային արկերի արտադրությունը խթանելու համար։ Ռազմական փորձագետների կարծիքով, սա կարևոր քայլ է, բայց այն շատ դանդաղ է ընթանում: Բացի այդ, շատ դեպքերում նոր պայմանագրեր չեն կնքվել։ Խոսվում է մեկից երկու տարվա մասին, մինչև ներդրումները իրականում հասնեն եվրոպական զենքի և զինամթերքի արտադրությանը։

 «Ուկրաինայի վճռորոշ թուլությունը» ու. Ռուսաստանի  ռազմարդյունաբերության աճը

«Մինչև ուկրաինական պատերազմի սկիզբը ԱՄՆ-ն արտադրում էր ամսական 14500 հրետանային զինամթերք, ԵՄ-ի արտադրությունը մոտավորապես համադրելի մակարդակի վրա էր։ Պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ի արտադրությունն  ավելացել է ամսական մինչև 20,000 արկ, և ներդրումներ են կատարվել ծավալների մեծացման ուղղությամբ՝ հասցնելու ամսական 90,000 արկի»,- ասվում է զեկույցում:

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի ուկրաինական բանակը ամսական արձակել է 180 հազար հրենատային արկ: Փորձագետ Ուոթլինգի խոսքով՝ ներկայումս օգտագործում է ամսական մոտ 90-140 հազար արկ:

Ըստ Ռուսաստանի ներկայացրած տվյալների՝ այս տարվա հունվարին և փետրվարին ավելացրել է իր պաշտպանական ծախսերը 282 տոկոսով՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այժմ Մոսկվան տարեկան արտադրում է 2,5 միլիոն հրետանային արկ,մինչև պատերազմը՝ 1,7 միլիոնի փոխարեն:

«Ռուսաստանը կարողություն ունի մոբիլիզացնելու սեփական տնտեսությունը՝ ի պաշտպանություն զինված ուժերի և վերահսկելու իր ճակատագիրը, ինչը Ուկրաինան չի կարող», – ասել է նախկին գեներալ Բարոնսը։

Ուկրաինայի առանցքային թույլ կողմը նրա կախվածությունն է արևմտյան զինամթերքից և զինարդյունաբերությունից։

Արևմուտքի՛ թուլության պատճառը կամ ինչպես են հակադրության մեջ մտնում՝ ցանկությանն ու իրականությանը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հատկապես Միացյալ Նահանգները, մինչ Ուկրաինայում պատերազմ սկսելը, աշխարհազորային ուժերին համար հատուկ զենք և զինամթերքի բարձր ծավալի արտադրության անհրաժեշտություն չեն զգացել, քանզի նրանք հիմնական ներդրումները կատարել են ռազմաօդային ուժերի ոլորտում՝ հրթիռների, ռազմաօդանավերի, և այլ թանկարժեք զինատեսակների, ինչպես նաև ռազմանավերի արտադրության մեջ, որոնք չեն կարող տրամադրվել Ուկրաինային:

ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգների գլխավորությամբ միշտ հարձակվել է այլ երկրների վրա՝ օգտագործելով հիմնականում օդուժ, ռազմանավերից հրթիռային ռմբակոծումներ, ապա սահմանափակ աշխարհազորայիններ տեղակայել տվյալ երկրի տարածքում, ինչպես օրինակ Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում: Այդ իսկ պատճառով էլ ՆԱՏՕ անդամ երկրների թեթև զենք-զինամթերքի արդյունաբերությունը ռազմարդյունաբերական շղթայից դուրս է հանվել կամ զգալիորեն նվազեցվել է: Դա վերականգնելու և ծավալները մեծացնելու համար 1-2 տարի է անհրաժեշտ:

Իսկ Ուկրաինան ժամանակ ունի՞ այդքան սպասելու,իհարկե՝ ոչ: Պատերազմի ճակատագիրը կորոշվի հենց այդ 1-2 տարվա ընթացքում՝ Արևմուտքի կողմից սխալ հաշվարկված վերոնշյալ հանգամանքների պատճառով:

Վերոնշյալ հանգամանքներից ելնելով էլ, որ եվրոպական որոշ երկրները, այդ թվում նաև Լեհաստանն ու բալթյան երկրները Ուկրաինայից պահանջում են բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert