Երվանդ Խոսրովյան

Հայաստանում ԱՄՆ-ը դեռ դիտարկվում է այնպսե, ինչպես 20-րդ դարի սկզբին էր, երբ նա դեռ համաշխարհաային իմպերիալիզմի ստատուսը չուներ, իր հեգեմոնիան չեր տարածել ամբողջ աշխարհի վրա և, երբ դեռ դոլարը որպես հսկիչ ու զսպիչ նշանակություն չուներ նրա ձեռքում: Մինչդեռ ԱՄՆ-ի պետք է նայել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո՝ Մեծ Բրիտանիայի տեղը գրաված որպես համաշխարհային իմերիալիզմի, որի համար բոլոր միջոցները արդարացված են՝ աշխարհի ցանկացած պետության ոչնչացման և ժողովրդական կառավարությունների տապալման համար: Այդ մասին վկայում է պատմությունը: Հայաստանյան քաղաքական էլիտայի համար, կարծես թե, աշխաշխարհը կանգ է առել անցյալ դարի 90-ականներին, մինչդեռ աշխարհի դինամիկ զարգացում բոլորովին մի այլ աշխարհ է ստեղծել, աշխարհաքաղաքական նոր իրավիճակ՝ իր բոլոր նոր մարտահրավերներով:

Հայաստանի կառավարությունը վերջերս հայտարարեց ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասին և դա ներկայացվում է «խաղաղապահ զորախմբերի վարժեցման» քողի տակ: Չնայած ներգրավված զինվորների փոքր թվին, Հայաստանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ‎խողովակաշարի ափամերձ պետություն է: ‎

Ով վերահսկում է հումքը, վերահսկում է համաշխարհային տնտեսությունը։ Եվ դա հենց այն ‎է, ինչ շտապ ցանկանում է Միացյալ նահանգներին Թուրքիայից ու Վրաստանից հետո ‎տեղավորվել Հայաստանում։ Ադրբեջանը դեֆակտո ՆԱՏՕ-ի կցորդ է՝ Թուրքիայի միջոցով: ‎

Կասպյան ավազանի և կենտրոնական Ասիայի հսկողությունը՝ տարածաշրջանում ‎ԱՄՆ աշխարհաքաղաքական ռազմավարության ամենակարևոր մասն է՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելու և տարածաշրջանից հեռացնելու համար: Միացյալ նահանգների և Թուրքիայի հակասությունը տարածաշրջանի հետ կապված, պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:

ԱՄՆ -ի համար Թուրքիան պետք է որպես միջաց և գործիք տարածաշրջանը տիրանալու համար, մինջդեռ Թուրքիան հակված է իր մենիշխանությունը հաստատել տարածաշրջանում:

Քանի որ Հայաստանը դեռ համաշխարհային իմպերիալիզմի՝ ԱՄՆ-ի սապոկների ծանրությունը իր մաշկի վրա չի զգացել, չի կարող հասկանալ, թե ինչքան փափուկ էին ռուսական «սապոկները»:

«Հոսող գետի մեջ, որը պատմության շարժիչ ուժն է, մի եղիր այն կաթիլներից, որոնք ցեխի մեջ հայտնվում են գետի ափերում, այլ եղիր եռացող ալիքների պես՝ միշտ մեջտեղում». Պարսիկ փոլիսոփա և քաղաքական գործիչ Էհսան Թաբարի

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert