Երվանդ Խոսրովյան

Ստորև ներկայացնում ենք պատմական գիտությունների դոկտ. պրոֆ. Վլադիմիր Պետրոսյանի «Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» հրատարկաման պատրաստ գրքի վերջաբանը:

Գրքի առաջաբանը ներկայացրել էինք 2023 թ. մայիսի 21-ին:

Ինչպես գրքի «առաջաբանի» հրապարակամն «Նոր Խոսք»-ի առաջաբանում, այնպես էլ «վերջաբանը» ներկայացնելիս, ցանկանում ենք անդրադառնալ նույն հանգամանքին. որ հայ քաղաքական միտքը մնացել է անցյալ դարի 90-ականների փլատակների տակ և ի վիճակի չէ իր ուղեղից թոթափել քաղաքագետ Ֆրանսիս Ֆուկույամայի (Francis Fukuyama) կողմից 1989 թվականին ԽՍՀՄ փլուզման հետևանքով առաջ քաշած «Պատմության ավարտը» (End of History)՝ գաղապառախոսությունը։

ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհը հայտնվեց հիմնականում Միացյալ նահանգների միաբևեռ հեգեմոնիայի տակ: Միացյալ նահանգների հեգեմոնիայի տակ գտնվող միաբևեռ աշխարհակարգը իր նեոլիբերալական գաղափարախոսությամբ չկարողացավ, և իր էությամբ չէր էլ կարող կայուն, խաղաղ և հավասար սկզբունքների հիման վրա զարգացման համակարգի հիմքը ստեղծել աշխարհի մինչ այդ թերզարգացած ու գաղութացված երկրների համար: Այդ իսկ պատճառով էլ սկսվեց Միացյալ նահանգների կողմից սանձարձակ «իշխանություն և հսկողություն» քաղաքականության դեմ ժողովրդների ընդդիմությունը, ինչը հանգեցրեց բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը:

Հայայաստանյան քաղաքական գործիչներն ու քաղաքագետները (բացառությամբ փոքրաթիվ անձանց) քաղաքական անցուդարձին անդրադարնում են ոչ թե փաստերի ուսումնասիրությամբ ու աշխարհաքաղաքական իրողությունների իրատեսությամբ, ալ ըստ իրենց ենթադրությությամբ ու և «ցանկությթյամբ:

21-րդ դարի առաջին քառորդում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունները և դրանից բխող իրականությունը այլևս այն չէ, ինչը ԽՍՀՄ-ի լուծարման արդյունքում էր ստեղծվել: Առավել ևս, դա այն չէ, ինըչ 20-րդ դարի սկզբում էր: 20-րդ դարի սկզբին աշխարհաքաղաքական փոփոխությունների հիմքում ընկած էր աշխատողի ու կապիտալիստի, աշխատանքի ու կապիտալի մեջև պայքարը, տնտեսական համակարգի արմատական փոփոխությունների հակադրությունները, մինչդեռ 21-րդ դարի սկզբում հակասությունները չզարգացած, գաղոթացված, զարգացող երկրների և գերզարգացած երկրների, հատկպաես Միացյալ նահանգների հեգեմոնիայի միջև է: Չզարգացած ու զարգացող երկրները, անկախ իրենց պետական վարչակարգից, նրանց ժողովրդավարական ու ոչ ժողովրդավարական լինելուց, համախմբվում են տարբեր բլոկներում, ստեղծում են միմյանց հետ ցանցային հարաբերություններ ընդդեմ համաշխարհային իմպերիալիզմի, որը այդ երկրների զարգացման հիմնական խոչնդոտն է: Երկրները, որոնք նոր գաղութատիրական հարաբերություններում ամենադաժան ձևով կողոպտվել ու աղքատության մատնվել, այլևս չեն ցանկանում Միացյալ նահանգների հեգեմոնիայի նտակ գտնվել: Այդ երկրների 21-րդ դարի սերունդները հասկացել են իրենց երկրի չզարկացվածության պատճառները:

Ցանկացած երկրի կառավարություն, եթե ի վիճակի չէ իր ներքին և արտաքին քաղաքականությունը տվյալ պահի աշխարհաքաղաքական իրադարձություններին համապատասխանեցնելու, համահունչ դրաձնելու, իր ճիշտ տեղը գտնելու, դատապարտված է պարտության, ինչպես, որ 20-րդ դարի սկզբին շատ երկրներ աշխահրաքաղաքական փոփոխությունների հետևանքով ստեղծված նոր իրողությունների ճիշտ չգնահատման պատճառով պարտություն կրեցին:

Ուստի պատմական անցյալը և պատմագրությունը սխալներից դասեր քաղելու, ապագայի համար ռազմավարական ճիշտ քաղաքականություն և դիվանագիտություն մշակելու ամենակարևոր դպրոցն ու աշխարհաքաղաքական հորիզոնը պարզ տեսնելու տեսնելու լույսը:

Ստորև ներկայացնում ենք պրոֆ. Վլադիմիր Պետրոսյանի «Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» գրքի վերջաբանը, որը, մեր կարծիքով, պատմական կարևոր ակնարկ է վեր բերված շեղտադրումների կապակցությամբ:

***

«Հարգելի՛ ընկերներ,հասկանալի պատճառով առայժմ հնարավորություն չունեմ տպագրության հանձնել «ՀԱՅԱՍՏԱՆ.ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն,ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔ» աշխատությունը։

Ուստի` նկատի ունենալով մեր օրերում ծավալվող իրադարձությունները`անհրաժեշտ եմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել այդ աշխատության վերջաբանը։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րութ­յա­նը ներ­կա­յաց­նե­լով սույն աշ­խա­տութ­յու­նը՝ անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում եւս մեկ ան­գամ անդ­րա­դառ­նալ ո­րոշ կու­սակ­ցութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին ու քա­ղա­քա­գետ­նե­րին, ո­րոնք հա­մառ ա­նո­ղո­քութ­յամբ փոր­ձում են հան­րա­յին գի­տակ­ցութ­յա­նը պար­տադ­րել արեւմտ­յան ար­ժեք­ներ։

Այս ի­րո­ղութ­յու­նը նո­րութ­յուն չէ մեր պատ­մութ­յան մեջ։ Այդ­պես է ե­ղել նաեւ անց­յալ դա­րե­րում։

Երբ Հ­ռո­մին չի հա­ջող­վել ի­րեն են­թար­կել Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն, դի­մել է խար­դախ մի­ջո­ցի՝ պա­րակ­տել հայ ժո­ղովր­դին՝ կա­թո­լի­կութ­յուն տա­րա­ծե­լու մի­ջո­ցով։

Հա­յաս­տան ե­կած կա­թո­լիկ քա­րո­զիչ­նե­րը սկսել են հա­յե­րի մոտ հա­մա­խոհ­ներ ո­րո­նել։ Ն­րանց հա­ջող­վել է հա­վա­քագ­րել ի­րենց հա­մա­խոհ հա­յե­րին։Ն­րանք, վար­ձատ­րութ­յուն ստա­նա­լով, դար­ձել են Հ­ռո­մի ե­կե­ղե­ցու գոր­ծա­կալ­ներ եւ կա­թո­լի­կութ­յան քա­րո­զիչ­ներ։

Հ­ռո­մի ե­կե­ղե­ցու այս քա­ղա­քա­կա­նութ­յունն ի­րա­գոր­ծե­լու մեջ ա­ռանձ­նա­պես ե­ռանդ էր դրսեւո­րել Ֆ­րան­սիան։

Այդ քա­ղա­քա­կա­նութ­յունն ի­րա­կա­նաց­վում էր խար­դախ մի­ջոց­նե­րով։ Դ­րա­նից օգտ­վում էին շա­հա­կան Պարս­կաս­տա­նը եւ սուլ­թա­նա­կան Թուր­քիան, քա­նի որ այդ մի­ջո­ցով թու­լաց­նում էին եւ ջ­լա­տում Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու շուրջ հա­մախմբ­ված ժո­ղովր­դին։

Այժմ էլ Կա­թո­լիկ ե­կե­ղե­ցու օ­րի­նա­կով Արեւ­մուտ­քի տե­րութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նում ան­կա­խութ­յու­նը հռչա­կե­լուց հե­տո գոր­ծադ­րում են հնա­րա­վոր ու անհ­նա­րին բո­լոր մի­ջոց­նե­րը՝ ձգտե­լով Հա­յաս­տա­նում տա­րա­ծել ու հաս­տա­տել արեւմտ­յան ար­ժեք­ներ։

Եվ այդ նպա­տա­կով էլ արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նում գտան քա­ղա­քա­ցիա­կան եւ քա­ղա­քա­կան դաս­տիա­րա­կութ­յու­նից ու ինք­նա­սի­րութ­յու­նից զուրկ, ան­կիրթ ու ան­վա­յե­լուչ ար­տա­հայ­տութ­յուն­նե­րով, շու­կա­յա­կան ա­նո­ղո­քութ­յամբ աչ­քի ընկ­նող ի­րենց ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ­նե­րին՝<< քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին>> եւ << քա­ղա­քա­գետ­նե­րին>>։

Այդ գոր­ծիչ­ներն ու քա­ղա­քա­գետ­նե­րը ի­րենց քա­րոզ­նե­րով ձգտում են քա­ղա­քա­ցի­նե­րին հա­մո­զել, թե Հա­յաս­տա­նի ա­ռա­ջըն­թա­ցը կա­րե­լի է ա­պա­հո­վել Արեւ­մուտ­քի երկր­նե­րին միա­նա­լու եւ ն­րանց հետ ին­տեգր­վե­լու մի­ջո­ցով։

Վե­րո­հիշ­յալ գոր­ծա­կալ­նե­րը Ռու­սաս­տա­նին հա­մա­րում են Արեւ­մուտ­քի հետ ին­տեգր­վե­լու միակ ու գլխա­վոր խո­չըն­դոտ եւ­ ի­րենց քա­րոզ­նե­րով ձգտում են Հա­յաս­տա­նը հե­ռաց­նել Ռու­սաս­տա­նից՝ սեր­մա­նե­լով նրա նկատ­մամբ ա­տե­լութ­յուն։

Այդ գոր­ծա­կալ­նե­րի նպա­տակն է Հա­յաս­տա­նում ձեւա­վո­րել արեւմտ­յան ար­ժեք­ներ՝ ապ­րե­լա­կերպ, միա­սեռ ըն­տա­նիք ու այլ ա­րա­տա­վոր բար­քեր, եւ դ­րանք ար­մա­տա­վո­րե­լու մի­ջո­ցով վե­րաց­նել հայ­կա­կան ըն­տա­նե­կան ա­վան­դույթ­նե­րը եւ­ ազ­գա­յին ար­ժեք­նե­րը։

Վե­րո­հիշ­յալ քա­րո­զիչ­նե­րին իբրեւ պա­տաս­խան՝ անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում հի­շել ա­մե­րի­կա­ցի նշա­նա­վոր գրող Մարկ Տ­վե­նի՝ դեռեւս 1906թ. Սեպ­տեմ­բե­րի 7-ին իր ինք­նա­կեն­սագ­րա­կա­նում գրա­ծը, թե ա­հա 125 տա­րի շա­րու­նակ ա­մե­րի­կա­ցի­նե­րը սո­վո­րեց­նում Եվ­րո­պա­յին. «­Մեզ ոչ ոք չի հրա­վի­րել, մենք ինք­ներս ենք մեր կար­ծի­քը նրան ա­նե­րե­սա­բար պար­տադ­րու­մե:

«­Մենք,-շա­րու­նա­կում է մեծ գրո­ղը,-անգ­լո­սաքս ենք: Անց­յալ ձմռա­նը՝ «Աշ­խար­հի հե­ռա­վոր ծայ­րե­րու­մե կոչ­վող ա­կում­բի ճաշ­կե­րույ­թի ժա­մա­նակ, նա­խա­գա­հող բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նա­թող սպան մեծ ոգ­եւո­րութ­յամբ ու բարձ­րա­ձայն հռչա­կեց. «­Մենք անգ­լո­սաքս ենք. Իսկ երբ անգ­լո­սաք­սին ինչ-որ բան հար­կա­վոր է, նա գնում եւ վերց­նում էե:

Նա­խա­գա­հի հայ­տա­րա­րութ­յունն ա­ռաջ բե­րեց բու­ռը ծա­փա­հա­րութ­յուն­ներ…Ե­թե այս հռչա­կա­գի­րը (եւ ն­րա­նում ար­տա­հայտ­ված զգաց­մունք­նե­րը) թարգ­մա­նենք պարզ անգ­լե­րեն, ա­պա դա կհնչի այս­պես. «­Մենք՝ անգ­լիա­ցի­ներս ու ա­մե­րի­կա­ցի­ներս, գող ենք, ա­վա­զակ­ներ ու ծո­վա­հեն­ներ, ին­չով էլ հպար­տա­նում են­քե:

Այ­նու­հետեւ Մարկ Տ­վե­նը շա­րու­նա­կում է. «­Ներ­կա գտնվող ա­մե­րի­կա­ցի­նե­րից ու անգ­լիա­ցի­նե­րից ոչ մեկ քա­ղա­քա­ցիա­կան ա­րիութ­յուն չու­նե­ցավ վեր կե­նալ ու ա­սել, որ իր հա­մար ա­մոթ է լի­նել անգ­լո­սաքս, որ ա­մոթ է քա­ղա­քա­կիրթ հա­սա­րա­կութ­յան հա­մար, քա­նի որ նա իր շար­քե­րում հան­դուր­ժում է անգ­լո­սաք­սե­րին՝ մարդ­կութ­յան այդ խայ­տա­ռա­կութ­յա­նըե:

Մարկ Տ­վե­նի գնա­հա­տա­կա­նից ան­ցել է 100 տա­րուց ա­վե­լի: Եվ այդ ըն­թաց­քում անգ­լո­սաք­սե­րի կող­մից ղե­կա­վար­վող ԱՄՆ-ի,Անգ­լիա­յի եւ Արեւ­մուտ­քի մյուս պե­տութ­յուն­նե­րի զավ­թո­ղա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը դար­ձել է ա­վե­լի սան­ձար­ձակ ու ա­վանտ­յու­րիս­տա­կան:

Ա­հա­բեկ­չա­կան այն քա­ղա­քա­կա­նութ­յունն, որն այն­պես ա­նո­ղո­քութ­յամբ ի­րա­կա­նաց­նում է Արեւ­մուտ­քը, միան­գա­մայն նման է Հ­ռո­մեա­կան կայս­րութ­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին:

Ան­տիկ աշ­խար­հի նշա­նա­վոր պատ­միչ Տա­ցի­տը մեջ­բե­րում է Բ­րի­տա­նիա­յի ցե­ղա­յին ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի՝ Կալ­գա­կի հետեւ­յալ խոս­քե­րը՝ հռո­մեա­ցի­նե­րի մա­սին. «­Հափշ­տա­կե­լը, սպա­նե­լը, թա­լա­նե­լը, նրանց կեղ­ծա­վոր լեզ­վով կոչ­վում է կա­ռա­վա­րել: Իսկ երբ ա­մեն ինչ վե­րածն­վում է ա­նապա­տի, ա­պա դա ան­վա­նում են խա­ղա­ղութ­յու­նե:

Մի՞­թե այս­պի­սին չեն Արեւ­մուտ­քի ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք նա կա­տա­րել է Հա­րավս­լա­վիա­յում, Ի­րա­քում, Աֆ­ղանս­տա­նում,­Սի­րիա­յում, Լի­բիա­յում եւ­ այլն:

Այժմ 21-րդ դա­րի 20-ա­կան թվա­կան­նե­րի սկիզբն է։ Արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ո­չինչ չի փոխ­վել։ Մ­նա­ցել է նույ­նը՝ ա­հա­բե­կել,սպա­նել,թա­լա­նել, եւ­ ի­րենց բա­րե­կե­ցութ­յունն ա­պա­հո­վել մյուս ժո­ղո­վուրդ­նե­րին ճնշե­լու մի­ջո­ցով։

Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան հռչա­կու­մից ի վեր արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րի զա­նա­զան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ օգ­նութ­յան ու ա­ջակ­ցութ­յան մա­սին խոս­քեր են շռայ­լում եւ­ որ­եւէ գործ­նա­կան քայլ չեն կա­տա­րում՝ դրանք ի­րա­գոր­ծե­լու հա­մար։

Իսկ վե­րո­հիշ­յալ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը ու քա­ղա­քա­գետ­նե­րը, ոգ­եւոր­վե­լով այդ դա­տարկ խոս­քե­րից, քա­րո­զում են,թե Հա­յաս­տա­նի փրկութ­յու­նը ՆԱՏՈ-ի մեջ մտնե­լու, Եվ­րո­միութ­յան ան­դամ դառ­նա­լու մեջ է։ Մինչ­դեռ Արեւ­մուտ­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ոչ մեկ չի խո­սում Հա­յաս­տա­նին ՆԱՏՕ-ի եւ Եվ­րո­միութ­յան ան­դամ դառ­նա­լու հնա­րա­վո­րութ­յան մա­սին։

Պետք է ա­սել, որ անց­յա­լում էլ Արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը հա­յե­րին տվել են շատ խոս­տում­ներ, բայց եր­բեք դրանք չեն ի­րա­գոր­ծել։

Աս­վա­ծի կա­պակ­ցութ­յամբ հարկ եմ հա­մա­րում ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րութ­յա­նը ներ­կա­յաց­նել հետեւ­յալ փաս­տը։

Արեւ­մուտ­քի տե­րութ­յուն­նե­րը 1918-1920թթ.-ին, երբ ստեղծ­վել ու գոր­ծում էր Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յու­նը, շա­րու­նա­կում էին ի­րենց նույն քա­ղա­քա­կա­նութ­յու­նը՝ խոս­տում­ներ տա­լով հա­յութ­յա­նը, եւ այդ մի­ջո­ցով նրան հե­ռու պա­հել Ռու­սաս­տա­նից: 1918-1920թթ.-ին Հա­յաս­տա­նում Ան­տան­տի երկր­նե­րի միջեւ ե­ղած հա­կա­սութ­յուն­նե­րը դար­ձան ա­վե­լի բա­ցա­հայտ, եւ նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը դրանք կա­մե­նում էր լու­ծել՝ Հա­յաս­տա­նին խոս­տում­ներ տա­լու, իսկ Թուր­քիա­յին՝ գործ­նա­կան ա­ջակ­ցութ­յուն կազ­մա­կեր­պե­լու մի­ջո­ցով:

Այս ա­ռու­մով իր ու­րույն տեղն է զբա­ղեց­նում Սեւ­րի դաշ­նա­գի­րը:

Թ­վում էր, թե հա­սել էր պատ­մա­կան այն պա­հը, երբ Ան­տան­տի տե­րութ­յուն­նե­րը կա­րող էին կա­տա­րել Հա­յաս­տա­նին ու հայ ժո­ղովր­դին տված խոս­տում­նե­րը:

Հի­շենք այդ խոս­տում­նե­րը:

Մինչ այդ խոս­տում­նե­րին անդ­րա­դառ­նա­լը հի­շենք 19-րդ դա­րի երկ­րորդ կե­սին 4 ան­գամ Անգ­լիա­յի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­րած Ո­ւիլ­յամ Գ­լադս­տո­նին,ո­րը սուլ­թան Աբ­դուլ Հա­միդ II-ին ան­վա­նել է «մեծ մար­դաս­պան»։ Գ­լադս­տո­նը նաեւ ա­սել է․ «­Ծա­ռա­յել Հա­յաս­տա­նին նշա­նա­կում է ծա­ռա­յել քա­ղա­քակր­թութ­յա­նըե»։

1880-1885 թթ․­-ին,երբ մեծ տե­րութ­յուն­նե­րի դես­պան­նե­րը քննար­կում էին հայ­կա­կան վի­լա­յեթ­նե­րում բա­րե­նո­րո­գում­նե­րի ի­րա­գործ­ման ծրա­գի­րը, Գ­լադս­տո­նի կա­ռա­վա­րութ­յու­նը հան­դես էր գա­լիս Թուր­քիա­յի շա­հե­րի պաշտ­պա­նութ­յամբ։

1916թ.-ի նո­յեմ­բե­րի 7-ին Ֆ­րան­սիա­յի վար­չա­պետ Բ­րիա­նը հայ­տա­րա­րել է. «Երբ ար­դար հա­տուց­ման ժա­մը հնչի, Ֆ­րան­սիան պի­տի չմո­ռա­նայ հայ ազ­գի կսկծա­լի տան­ջանք­նե­րը եւ, հա­մա­ձայն իր դաշ­նա­կից­նե­րուն հետ, ձեռք պի­տի առ­նէ անհ­րա­ժեշտ բո­լոր մի­ջոց­նե­րը՝ ա­նոր ա­պա­հո­վե­լու հա­մար խա­ղա­ղու­թեան եւ բար­գա­ւաճ­ման կեանք մըե» (­Կա­րա­պետ Իզ­միր­յան․ Հայ ժո­ղովր­դի քա­ղա­քա­կան ճա­կա­տա­գի­րը ան­ցեա­լին եւ ներ­կա­յիս (քննա­կան տե­սու­թիւն), Բեյ­րութ, 1964, էջ 185)։

Ս­րա­նից ա­վե­լի ա­ռաջ՝ 1914թ. Հոկ­տեմ­բե­րի 27-ին, Անգ­լիա­յի վար­չա­պետ Ասք­վիթն ա­սել է. «Հն­չեց Օս­ման­յան կայս­րութ­յան թաղ­ման կան­չը ոչ միայն Եվ­րո­պա­յում, այ­լեւ Ա­սիա­յում, եւ դրա­նում ոչ թե մենք, այլ օս­ման­յան կա­ռա­վա­րութ­յունն է մե­ղա­վոր: Թուր­քա­կան տի­րա­պե­տութ­յան չքա­ցու­մով կվե­րա­նա այն խո­ցը, որն ու­տում է երկ­րագն­դի գե­ղեց­կա­գույն մա­սե­րը»:

Ասք­վի­թին կրկնե­լով՝ Լ. Ջոր­ջը հայ­տա­րա­րել է. «­Թուրքն ա­նեծք ու ժան­տախտ է այն վայ­րե­րի հա­մար, որ­տեղ նա փռում է իր վրա­նը: Ի տար­բե­րութ­յուն ա­ռաս­պե­լի գի­շա­տիչ գա­զա­նի՝ թուր­քը չու­նի նույ­նիսկ շնոր­հա­կա­լութ­յան զգա­ցում այն մար­դու նկատ­մամբ, ո­րը բու­ժել է նրա վի­րա­վոր թա­թը»:

Նույն Լ. Ջոր­ջը 1917թ.-ի դեկ­տեմ­բե­րի 21-ին Հա­մայնք­նե­րի պա­լա­տում հայ­տա­րա­րել է. «­Հա­յաս­տա­նը նո­րից չպետք է դրվի թուր­քե­րի ա­ղե­տա­բեր տի­րա­պե­տութ­յան տակ» (Լ.­Ջորջ. Եվ­րո­պա­կան քաոս (ռու­սե­րեն), Մոսկ­վա, 1924, էջ 52):

Ի­տա­լիան նույն­պես ար­տա­հայտ­վում էր նրա օգ­տին, որ Հա­յաս­տա­նը հռչակ­վի ան­կախ ու ելք ու­նե­նա դե­պի ծով( «­Հայ­րե­նիք» 1927,հ.2, էջ 52):

1918թ­-ի. Մա­յի­սին ԱՄՆ-ի նա­խա­գահ Վիլ­սո­նը հայ­տա­րա­րել է. «­Մենք ցած չենք դնի նաեւ զեն­քը, քա­նի դեռ Թուր­քիա­յի ճնշված ժո­ղո­վուրդ­նե­րը չեն ստա­նա ի­րենց ա­զա­տութ­յու­նը: Թուր­քիան իր դա­ժա­նութ­յուն­նե­րով գե­րա­զան­ցեց իր ու­սու­ցիչ­նե­րին եւ դրա­նով ա­պա­ցու­ցեց Եվ­րո­պա­յում գո­յութ­յուն ու­նե­նա­լու իր կաս­կա­ծե­լի ի­րա­վուն­քը: Նա դար­ձել է կայ­զե­րի հա­վա­տա­րիմ ու ար­ժա­նա­վոր ծա­ռան: Հա­յե­րի ընդ­հա­նուր կո­տո­րա­ծը ստի­պում է մեզ Եվ­րո­պա­յի սահ­ման­նե­րից վե­րաց­նել այդ տգետ բան­դան: Հա­յաս­տա­նը պետք է ստա­նա այն, ին­չի հա­մար նա պատ­մա­կան ի­րա­վունք ու­նի: Նա կյան­քի ա­վե­լի շատ ի­րա­վունք ու­նի, քան Թուր­քիան, քա­նի որ նա կա­րող է ա­վե­լի լավ կա­ռա­վա­րել ի­րեն: Վաղ թե ուշ Թուր­քիան կկանգ­նի տրի­բու­նա­լի առ­ջեւ եւ պետք է հաշ­վե­տու լի­նի, եւ այն ժա­մա­նակ նրա­նից կպա­հան­ջեն կո­ղոպ­տա­ծը վե­րա­դարձ­նել իր իս­կա­կան տի­րո­ջը» («­Րե­չե (ռու­սե­րեն), 1918, 5-ը նո­յեմ­բե­րի):

Սա ԱՄՆ-ի պաշ­տո­նա­կան տե­սա­կետն էր: Լուրջ, ար­դա­րա­ցի խոս­տում էր, որ Թուր­քիան պետք է կանգ­նի տրի­բու­նա­լի առ­ջեւ եւ դա­տա­պարտ­վի:

Ա­վարտ­վեց պա­տե­րազ­մը: 1919թ.-ի հուն­վա­րի 30-ին Ան­տան­տի տե­րութ­յուն­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ Օս­ման­յան կայս­րութ­յու­նը պաշ­տո­նա­պես դա­դա­րում է գո­յութ­յուն ու­նե­նա­լուց:

Պա­տե­րազ­մից հե­տո էլ Ան­տան­տի երկր­նե­րը շա­րու­նա­կում էին հա­յե­րին շռայլ խոս­տում­ներ տալ:

Եվ ա­հա 1920թ. Օ­գոս­տո­սի 10-ին ստո­րագր­վեց Սեւ­րի հաշ­տութ­յան պայ­մա­նա­գի­րը, ո­րի 88-93 հոդ­ված­նե­րը վե­րա­բե­րում էին Հա­յաս­տա­նին: Թուր­քիան պետք է ճա­նա­չեր Հա­յաս­տա­նը որ­պես ա­զատ ու ան­կախ պե­տութ­յուն։ Սեւ­րի պայ­մա­նագ­րով Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի ո­րոշ­ման հար­ցը հանձն­վեց ԱՄՆ-ի նա­խա­գահ Վիլ­սո­նին:

Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րե­լուց հե­տո Լ. Ջոր­ջը, նկա­տի ու­նե­նա­լով, որ դրա­նից փաստ­վում է Օս­ման­յան կայս­րութ­յան ան­դա­մա­հա­տու­մը, հայ­տա­րա­րեց. «­Թուր­քիան վերջ­նա­կա­նա­պես բա­ժան­ված է, եւ մենք ոչ մի հիմք չու­նենք ափ­սո­սա­լու դրա հա­մար. Մեր ա­ռաջ հարց է ծա­գում՝ ու­մով փո­խա­րի­նել Թուր­քիան: Եվ­րո­պա­կան պե­տութ­յուն­նե­րից միայն Մեծ Բ­րի­տա­նիան, Ի­տա­լիան ու Ֆ­րան­սիան են ըն­դու­նակ կա­տա­րել այդ ա­ռա­քե­լութ­յու­նը» ( Սեւ­րը եւ Լո­զա­նը, Սեւ­րի հաշ­տութ­յան պայ­մա­նա­գի­րը եւ Լո­զա­նում ստո­րագր­ված ակ­տե­րը (ռու­սե­րեն), Մոսկ­վա, 1927, էջ 67, «Ազ­գութ­յուն­նե­րի կյան­քըե (ռու­սե­րեն), Մոսկ­վա, 1921, 17 մար­տի):

Սեւ­րի պայ­մա­նագ­րից ա­ռա­ջի­նը հրա­ժար­վեց Ֆ­րան­սիան՝ ար­ժա­նա­նա­լով Մուս­տա­ֆա Քե­մա­լի գո­վես­տին:

Պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րող երկր­նե­րից ոչ մեկ տե­ղից չշարժ­վեց, երբ Քե­մա­լը նոր ար­շա­վանք ձեռ­նար­կեց պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րած Հա­յաս­տա­նի դեմ: Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը Հա­յաս­տա­նին ո­չինչ չտվեց: Այն մնաց թղթի վրա: Այդ պայ­մա­նա­գի­րը չծնված մե­ռավ՝ ա­րեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րի մի­ջեւ հա­կա­սութ­յուն­նե­րի սրման պատ­ճա­ռով, ո­րի մեջ Հա­յաս­տա­նին տրված խոս­տում­նե­րի մա­սին ոչ ոք այ­լեւս չէր հի­շում:

Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րած մեծ տե­րութ­յուն­նե­րից յու­րա­քանչ­յու­րը, իր շա­հե­րից ել­նե­լով, շտա­պում էր Մուս­տա­ֆա Քե­մա­լի հռչա­կած թուր­քա­կան հան­րա­պե­տութ­յան հետ կար­գա­վո­րել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը՝ նրա մեջ տես­նե­լով մի ու­ժի, որն ըն­դու­նակ էր պայ­քա­րել Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նի դեմ:

Սեւ­րի պայ­մա­նագ­րից հե­տո Արեւ­մուտ­քի երկր­նե­րը մի կողմ քաշ­վե­ցին եւ Հա­յաս­տա­նին թո­ղե­ցին մե­նակ ընդ­դեմ քե­մա­լա­կան Թուր­քիա­յի:

Ան­տան­տի երկր­նե­րը չհաշտ­վե­ցին այն ի­րո­ղութ­յան հետ, որ 1920թ․­-ի օ­գոս­տո­սի 10-ին Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նի եւ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան միջեւ ստո­րագր­վեց ժա­մա­նա­կա­վոր հա­մա­ձայ­նա­գիր, ո­րը նպա­տակ ու­ներ կար­գա­վո­րել հայ-ադր­բե­ջա­նա­կան փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Այս հա­մա­ձայ­նագ­րով Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նի զո­րա­մա­սե­րը պետք է մտնեին Ղա­րա­բա­ղի, Զան­գե­զու­րի ու Նա­խիջ­եւա­նի գա­վառ­նե­րը եւ կան­խեին ազ­գա­միջ­յան ընդ­հա­րում­նե­րը, ո­րոնք գնա­լով ա­վե­լի էին ծա­վալ­վում: Ըն­դո­րում այդ գա­վառ­նե­րի թուրք-ադր­բե­ջա­նա­կան բնակ­չութ­յու­նը մեծ օգ­նութ­յուն էր ստա­նում Թուր­քիա­յից, ո­րի գոր­ծա­կալ­նե­րը ոչ միայն հա­կա­հայ­կա­կան, այ­լեւ հա­կա­ռու­սա­կան լու­րեր էին տա­րա­ծում՝ բոր­բո­քե­լով մահ­մե­դա­կան­նե­րի կրո­նա­կան մո­լե­ռան­դութ­յու­նը:

Հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը Թիֆ­լի­սում գտնվող Ան­տան­տի երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­մա­րում էին ի­րենց հա­մար վտան­գա­վոր՝ հայ­տա­րա­րե­լով, որ դրա­նով Հա­յաս­տա­նը հրա­ժար­վում է Ան­տան­տից եւ այդ պատ­ճա­ռով էլ նրա­նից օգ­նութ­յուն չի ստա­նա:

Ան­տան­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին չէին բա­վա­րա­րում նույ­նիսկ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան հա­վաս­տիա­ցում­ներն այն մա­սին, որ Ռու­սաս­տա­նի հետ կնքված հա­մա­ձայ­նա­գի­րը ժա­մա­նա­կա­վոր է եւ թե­լադր­ված է տակ­տի­կա­կան նկա­տա­ռում­նե­րով:

Ան­տան­տի երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այդ հա­մա­ձայ­նագ­րի մեջ տես­նում էին մի վտանգ՝ ազ­գա­միջ­յան թշնա­ման­քի վե­րա­ցում, ո­րը, ի­հար­կե, Անդր­կով­կա­սում խան­գա­րե­լու էր նրանց՝ «բա­ժա­նիր, որ տի­րես» քա­ղա­քա­կա­նութ­յա­նը:

Կարճ ժա­մա­նակ անց Ան­տան­տի երկր­նե­րը հրա­ժար­վե­ցին Սեւ­րի պայ­մա­նագ­րից: 1920թ.-ի դեկ­տեմ­բե­րին Ֆ­րան­սիա­յի վար­չա­պետ Լեյ­գը հայ­տա­րա­րեց, որ Սեւ­րի դաշ­նագ­րի մի­ջո­ցով անհ­նա­րին է Թուր­քիա­յի հետ խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տել: Իսկ ԱՄՆ-ի նա­խա­գահ Վիլ­սո­նը, մո­ռա­նա­լով թուր­քա­կան իշ­խա­նութ­յու­նից Հա­յաս­տանն ա­զա­տագ­րե­լու մա­սին 1918թ­-ին տված իր խոս­տում­նե­րը, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում գե­րա­գույն կո­մի­սար նշա­նակ­ված ադ­մի­րալ Բ­րիս­տո­լին հրա­հան­գել էր, որ­պես­զի հա­վաս­տիաց­նի Քե­մա­լին, թե ԱՄՆ-ն­ ե­րաշ­խա­վո­րում է Թուր­քիա­յի սահ­ման­նե­րի ան­ձեռնմ­խե­լիութ­յու­նը, բա­ցի ա­րա­բաբ­նակ հո­ղե­րից (­Մուս­տա­ֆա Քե­մալ. Թուր­քիա­յի ու­ղին (ռու­սե­րեն), Մոսկ­վա, 1929, հ. 3, էջ 395)։

Ա­վե­լաց­նենք,որ արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րը Լո­զա­նի կոն­ֆե­րան­սում վերջ­նա­կա­նա­պես մո­ռա­ցան հայ ժո­ղովր­դին տված խոս­տում­նե­րը, վերջ­նա­կա­նա­պես թա­ղե­ցին հայ­կա­կան հար­ցը եւ պաշտ­պա­նե­ցին Թուր­քիա­յի շա­հե­րը։

Ա­հա,թե ինչ­պի­սին են ե­ղել հա­յե­րին փրկե­լու մա­սին Արեւ­մուտ­քի տված խոս­տում­նե­րը։

30 տա­րի է, ինչ հռչակ­վել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կա­խութ­յու­նը։ Այդ ըն­թաց­քում մենք հա­ճա­խա­կի լսել ենք Արեւ­մուտ­քի երկր­նե­րի մեծ ու փոքր գոր­ծիչ­նե­րի հա­յան­պաստ խոս­քե­րը՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յութ­յա­նը պաշտ­պա­նե­լու մա­սին։

2020 թ․­-ի սեպ­տեմ­բե­րի վեր­ջից մինչեւ նո­յեմ­բե­րի սկիզ­բը տե­ղի ու­նե­ցած թուրք ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յից հե­տո ԱՄՆ-ի, Ֆ­րան­սիա­յի, Գեր­մա­նիա­յի ղե­կա­վար­նե­րը հան­դես են ե­կել Հա­յաս­տա­նին ու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին պաշտ­պա­նե­լու ո­չինչ չա­սող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով։

Բայց 30 տար­վա ըն­թաց­քում Արեւ­մուտ­քի երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րից ոչ մեկ չի ճա­նա­չել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կա­խութ­յու­նը՝ հա­մա­րե­լով այն Ադր­բեր­ջա­նին պատ­կա­նող տա­րածք։

Բախ­տո­րոշ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից հե­տո ան­ցել է 100 տա­րի։ Ինչ­պես այն ժա­մա­նակ, այն­պես էլ այժմ Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ Արեւ­մուտ­քի տե­րութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ո­չինչ չի փոխ­վել։ Խոս­քով պաշտ­պա­նել են հա­յե­րին, իսկ գոր­ծով՝ Թուր­քիա­յին ու Ադր­բե­ջա­նին։

Նույն­պի­սին են այժմ նաեւ Արեւ­մուտ­քի խոս­տում­նե­րը, եւ հի­շե­լով այս ա­մե­նը՝ հար­կա­վոր է եր­բեք չմո­ռա­նալ արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րի դա­տարկ եւ­ ե­րես­պաշտ վար­քագ­ծի հետ­եւանք­նե­րը։

Այժմ, երբ գրվում են այս տո­ղե­րը, 250 օ­րից ա­վե­լի է, ինչ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ Հա­յաս­տա­նի միակ կա­պող ու­ղին՝ Լա­չի­նի մի­ջանց­քը, ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նութ­յուն­ներն ա­պօ­րի­նա­բար փա­կել են։

Այս կա­պակ­ցութ­յամբ Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին դեմ­քե­րը՝ Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գա­հը, վար­չա­պե­տը, Ազ­գա­յին ժո­ղո­վի խոս­նա­կը, այ­ցե­լել են Արեւ­մուտ­քի բազ­մա­թիվ երկր­ներ եւ ն­րանց ղե­կա­վար­նե­րին ան­ձամբ ներ­կա­յաց­րել են Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լու փաս­տը եւ խնդ­րել են նրանց ա­ջակ­ցութ­յու­նը։ Ն­րանք նույն խնդրան­քով հե­ռա­խո­սազ­րույց են ու­նե­ցել Արեւ­մուտ­քի շատ ղե­կա­վար­նե­րի հետ։ Լա­չի­նի մի­ջանց­քի ա­պօ­րի­նի փակ­ման մա­սին զրու­ցել են նաեւ Հա­յաս­տան այ­ցե­լած արեւմտ­յան երկր­նե­րի ղե­կա­վա­րի ու այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։

Իր հեր­թին Հա­յաս­տա­նի Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը Լա­չի­նի մի­ջանց­քի հար­ցով հան­դի­պել է Արեւ­մուտ­քի բազ­մա­թիվ երկր­նե­րի Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի հետ։

Նույն բո­վան­դա­կութ­յամբ հան­դի­պում­ներ են ու­նե­ցել նաեւ Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րը, զա­նա­զան պաշ­տոն­յան­նե­րը,քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը եւ­ այ­լոք։

Լա­չի­նի մի­ջանցքն Ադր­բե­ջա­նը փակ է պա­հում նույ­նիսկ Հաա­գա­յի մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի ո­րո­շու­մից հե­տո։

Արեւ­մուտ­քի երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին, պառ­լա­մենտ­նե­րին ուղղ­ված Հա­յաս­տա­նի վե­րո­հիշ­յալ բո­լոր դի­մում­նե­րը մնա­ցել են ան­պա­տաս­խան, լա­վա­գույն դեպ­քում՝ լսվել են միայն ա­ջակ­ցութ­յան մա­սին խոս­քեր։

Այս ա­մե­նը մեկ ան­գամ եւս­ ա­պա­ցույց է այն բա­նին, որ արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րից ոչ մեկ ինչ­պես անց­յա­լում, այն­պես էլ այժմ եր­բեք մտադ­րութ­յուն չու­նի Հա­յաս­տա­նին ցույց տալ գործ­նա­կան օգ­նութ­յուն։

Իսկ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան եւ դի­վա­նա­գի­տա­կան ղե­կա­վա­րութ­յու­նը հաշ­վի չի առ­նում անց­յա­լի դա­ռը փոր­ձը եւ շա­րու­նա­կա­բար դի­մում է Արեւ­մուտ­քի երկր­նե­րին։

Չ­նա­յած այս դա­ռը ճշմար­տութ­յա­նը՝ ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ­նե­րը, ի­րենց հեր­թին ան­տե­սե­լով պատ­մութ­յան դա­սե­րը, ա­նո­ղո­քութ­յամբ շա­րու­նա­կում են Արեւ­մուտ­քին ա­պա­վին­վե­լու վնա­սա­կար քա­րո­զը։

Միա­ժա­մա­նակ վե­րո­հիշ­յալ ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ­նե­րը զբաղ­վում են Ռու­սաս­տա­նին վար­կա­բե­կե­լով՝ մշտա­պես ար­տա­հայտ­վե­լով Ռու­սաս­տա­նի թու­լա­նա­լու եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սից նրա հե­ռա­նա­լու մա­սին՝ ա­կա­մա դառ­նա­լով Թուր­քիա­յի շա­հե­րի քա­րո­զիչ­ներ։ Եվ հա­մա­ռո­րեն նրանք Ռու­սաս­տա­նի փո­խա­րեն ա­ռաջ են մղում Հա­րա­վա­յին Կով­կա­սում Թուր­քիա­յի գոր­ծո­նի կար­եւո­րութ­յու­նը։

Թուր­քիա­յի հետ այս­պի­սի հետ հույ­սեր կա­պե­լը մեր ժո­ղովր­դի պատ­մութ­յան մեջ նույն­պես ե­ղել է, ո­րոնց մա­սին հարկ եմ հա­մա­րում մի քա­նի փաստ ներ­կա­յաց­նել։

1․1853-1856 թթ­-ին․՝ Ղ­րի­մի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, Կով­կաս­յան ռազ­մա­ճա­կա­տում ռու­սա­կան զոր­քե­րը հա­յե­րի զին­ված խմբե­րի հետ միա­սին ա­զա­տագ­րել էին Կար­սը եւ Արեւմտ­յան Հա­յաս­տա­նի մի շարք այլ տա­րածք­ներ։

Այս­տեղ անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում ներ­կա­յաց­նել Կարլ Մարք­սի գնա­հա­տա­կա­նը․

Կ. Մարք­սը մշտա­պես քննա­դա­տել է Հայ­կա­կան հար­ցում Անգ­լիա­յի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Այս կա­պակ­ցութ­յամբ նա ու­շադ­րութ­յուն է դարձ­րել Ղ­րի­մի պա­տե­րազ­մի ըն­թաց­քում անգ­լիա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րին, ո­րոն­ցում քա­րոզ­վում էր այն միտ­քը, թե Ռու­սաս­տանն այն միակ եր­կիրն է, ո­րը փոքր ժո­ղո­վուրդ­նե­րին թուր­քա­կան լծից ա­զա­տե­լու քո­ղի տակ նպա­տակ ու­նի նրանց ստրկաց­նել ու ձու­լել, իսկ Թուր­քիա­յում նրանք ա­զատ գո­յութ­յան ու զար­գաց­ման հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն:

Եվ իբրեւ այդ տե­սա­կե­տի ա­պա­ցույց՝ անգ­լիա­կան մա­մու­լը 1853 թ.-ին աս­պա­րեզ է բե­րել իբր Կի­լի­կիա­յի հայ­կա­կան թա­գա­վո­րութ­յան ժա­ռան­գորդ, ա­վանտ­յու­րիստ ոմն Լ­եւոն Լու­սին­յա­նին՝ տա­րա­ծե­լով նրա կո­չը՝ ուղղ­ված արեւմ­տա­հա­յե­րին:

Եվ որ­պես­զի ցույց տա հայ­կա­կան հար­ցում անգ­լիա­կան դի­վա­նա­գի­տութ­յան ամ­բողջ խար­դա­վան­քը, Կ. Մարք­սը հարկ է հա­մա­րել հրա­պա­րա­կել Լ. Լու­սին­յա­նի կո­չը, որն ամ­բող­ջութ­յամբ մեջ­բեր­վում է ստորեւ:

«Լ­եւո­նը՝ Աստ­ծո ո­ղոր­մա­ծութ­յամբ Հա­յաս­տա­նի եւ­ այլ­նի գե­րա­գույն իշ­խա­նը՝ Թուր­քիա­յի հա­յե­րին.

Սի­րե­լի՛ եղ­բայր­ներ եւ հա­վա­տա­րի՛մ հայ­րե­նա­կից­ներ, մենք ար­տա­հայ­տում ենք մեր կամ­քը եւ բուռն ցան­կութ­յու­նը, որ­պես­զի դուք մինչեւ ար­յան վեր­ջին կա­թի­լը պաշտ­պա­նեք ձեր եր­կի­րը եւ սուլ­թա­նին՝ ընդ­դեմ հյու­սի­սա­յին բռնա­կա­լի:

Հի­շե­ցե’ք, եղ­բայր­նե՛ր, որ Թուր­քիա­յում գո­յութ­յուն չու­նեն մտրակ­ներ, որ թուր­քե­րը չեն ցա­վեց­նում ձեր ռունգ­նե­րը եւ չեն վար­կա­բե­կում ձեր կա­նանց ո՛չ գաղտ­նի, ո՛չ բա­ցա­հայտ:

Սուլ­թա­նի իշ­խա­նութ­յան տակ ծաղ­կում է մարդ­կայ­նութ­յու­նը, հյու­սի­սա­յին բռնա­կա­լի իշ­խա­նութ­յան տակ ո­չինչ չկա, բա­ցի գա­զա­նա­յին բռնութ­յուն­նե­րից: Դ­րա հա­մար էլ հանձ­նե­ցե’ք ձեզ Աստ­ծո ո­ղոր­մա­ծութ­յա­նը եւ­ անձ­նա­զո­հութ­յամբ մարտն­չե­ցե’ք՝ հա­նուն ձեր երկ­րի ա­զա­տութ­յան եւ ձեր այժմ­յան իշ­խա­նի: Քան­դե­ցե՛ք ձեր տնե­րը՝ բա­րի­կադ­ներ կա­ռու­ցե­լու հա­մար. Ե­թե դուք զենք չու­նեք, ջար­դե­ցե’ք ձեր տնա­յին ի­րե­րը եւ պաշտ­պան­վե­ցե’ք դրան­ցով: Թող Աստ­ված ձեզ ա­ռաջ­նոր­դի փառ­քի ճա­նա­պար­հ»:

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert