Երվանդ Խոսրովյան

Պատահական չէր Վալստրիտ ժուռնալի լրագրողի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ՝ անմիջապես նրա Շտրասբուրգում ունեցած ելույթից հետո: Պատահական չէր նաև լրագրողի անընդհատ հարցապնդումները՝ Ռուսաստանից հեռանալու և ռազմաբազայի հետ կապված հարցերը:

Վարչապեըտ Նիկոլ Փաշինյանի՝ Վալստրիտ ժուռնալին տված հարցազրույցի մասին արձագանքները չեն ուշանում:

Գերմանական «Դեր Շպիգել»-ում լույս տեսած Բաստիան Միդաշի հոդվածը ուշագրավ է նրանով, որ բացի հարցազրույցին արագ անդրադաձից, փորձում է գույներն ավելի խտացնելով ներկայացնել Փաշինյնական կառավարության հեռացումը Ռուսաստանից: Այլ կերպ ասած քաջալեռում-սադրանք մեթոդաբանությամբ:

Ստորև ներկայացնում են հոդվածի հայերեն թարգմանությունը.

«Հայաստանի վարչապետն ավելի է հեռանում Ռուսաստանից
Հայաստանն ու նրա նախկին պաշտպանող ուժը՝ Ռուսաստանը գնալով ավելի են օտարանում. Այժմ կովկասյան հանրապետության վարչապետը հարցազրույցում կասկածի տակ է դրել ռազմական համագործակցությունը։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը ավանդաբար համարվում է Հայաստանի պաշտպանող ուժը։ Սակայն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո Մոսկվան զգալիորեն կրճատել է իր ռազմական ներգրավվածությունը երկրում: Օտարումը Վաղուց տեղի է ունենում նաեւ խոսույթի դաշտում։ Վերջերս Վլադիմիր Պուտինը մեղադրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական կողմից գրավելու մեջ։ Սեպտեմբերի կեսերին ռազմական հարձակման արդյունքում տասնյակ հազարավոր հայեր լքեցին կովկասյան տարածաշրջանը։

Հիմա մեծ աղմուկ է բարձրացրել Wall Street Journal-ի Փաշինյանին տվտված հարցը՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթի մասին, որտեղ նա հիասթափություն հայտնեց որոշ դաշնակիցների նկատմամբ՝ առանց նրանց անուններ տալու, նա ասաց. «Այս իրադարձությունները հիմնականում մեզ հանգեցրել են այն որոշմանը, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր անվտանգության հարաբերությունները, և դա հենց այն է, ինչ մենք անում ենք։ Թե կոնկրետ ինչ նկատի ուներ դրանով, վարչապետը չբացահայտեց։

Լրագրողը այնուհետեւ մատնանշում է Ռուսաստանի հետ առկա պայմանագրերը: Ի թիվս այլ բաների, Կրեմլի՝ երկու զորանոց և ռազմաօդային ուժերի բազա է գործում 2,8 միլիոն բնակիչ ունեցող երկրում։ Այնուհետ Փաշինյանը բացատրում է, որ այս տիպի համագործակցության մեջ, գոնե այս պահին, առավելություններ չի տեսնում։

«Քաղաքական առումով ընդհատում վաղուց է եղել»

Պետական ​​«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարություններին անդրադարձել է նաեւ ռուսական կողմը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չէ արված հայտարարությունների մասին։ «Մենք դեռ չգիտենք՝ արդյոք նա ասել է այս խոսքերը, և եթե այո, ապա որտեղ և ինչ համատեքստում։ Մենք նման տեղեկություն չունենք»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։

Ինչպես հաճախ է պատահում, Պուտինին, ըստ երևույթին, անհանգստացնում է նաև Փաշինյանի համագործակցությունը Արևմուտքի հետ։ Հոկտեմբերի կեսերին նա [Եվրոպական] խորհրդարանից «շարունակական աջակցություն և ուշադրություն» խնդրեց իր երկրում հումանիտար իրավիճակի համար: Նա նաև ԵՄ-ն որակեց որպես Հայաստանում ժողովրդավարության «առանցքային գործընկեր»:

SPD-ից Մայքլ Ռոթը Deutschlandfunk-ին տված հարցազրույցում զգուշացրել է չմոռանալ հակամարտությունը: Բացի այդ, նա ընդգծել է Հայաստանի հեռանալը Ռուսաստանից: «Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի պաշտպանող ուժը։ Ե՛վ բնակչությունը, և՛ քաղաքական գործիչները ցանկանում են ազատվել դրանից։ «Քաղաքական առումով հեռացումը վաղուց է եղել», – ասում է Ռոթը: Նրա խոսքով՝ Պուտինն ամեն ինչ փորձում է «փաշինյանական դեմոկրատական ​​ճանապարհով ընտրված կառավարությանը պաշտոնանկ անելու համար»։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert