Պաղեստինցի մտածող և քննադատ Էդվարդ Սաիդը «Ո՞վ է մտավորականը», Ի՞նչ է ինտելեկտուալիզմը», գրքում. ասում է.

Մտավորականի խնդիրն է «քննադատել իշխանության ինստիտուտները»։ Աշխարհագրության լայնքով և պատմության երկյանքով ապացուցված կարևոր սկզբունքն այն է, որ իշխանությունն առանց քննադատության կճահճանա:

  Նույնիսկ ամենաբարոյական մարդիկ, երբ նստում են հասնում են իշխանության դիրքերում, եթե լրջորեն չվերահսկվեն մոնիթորինգով և քննադատությամբ, նրանք կընկնեն «ինքնամոլության» մեջ, իսկ դրանից հետո՝ «իդեոկրատիայի» ճահիճը ( այսինքն «կրոն, որը պահպանում է իշխանությունը»):

  Եվ դրանից հետո այն, ինչ արգելված է ուրիշներին, թույլատրելի է դառնում «Սուլթանին»…

Այդ իսկ պատճառով հասարակության մեջ մտավորականը քննադատում է, որպեսզի իշխանության ինստիտուտները մնան առողջ…

Մտավորականին «նվնվացող մտավորականից» առանձնացնող հատկանիշներից մեկն այն է, որ մտավորական ձևացողը ոչ թե քննադատում է, այլ նվնվում։

  Քննադատելը հեշտ գործ չէ… Համակարգի կառավարումը քննադատելու համար պետք է իմանալ այդ համակարգի պատմությունն ու աշխատանքային ընթացքը, վերանայել այդ  համակարգի հետ կապված վիճակագրությունն ու թվերը և ծանոթ լինել տեղեկատվության վերլուծության գործընթացին: Հետևաբար, քննադատելը պահանջում է և՛ փորձ և՛ հմտություն և՛ ժամանակ ու էներգիա:

 Բայց դուք կարող եք բամբասել նվնվալ որևէ բանի մասին՝ չծախսելով ուսումնասիրելու համար ամենաքիչ ժամանակն… նվնվոցը «հուզմունքի» գործընթաց է: Դա նշանակում է, որ մենք ավելի հանգստանում ենք փնթփնթալով, մեր զայրույթն ու տխրությունը կիսում ենք ուրիշների հետ, բայց «Քննադատելը» «խնդրահարույց» գործընթաց է, քննադատելիս մենք մեզ չենք թեթևացնում, այլ խնդիրը քննության են առնում և այն տակնուվրա ենք անում…:

«Նվնվացողը» հստակ լսարան չունի, բավական է ազատ ականջ գտնել, հետո կարելի է սկսել նվնվալ, բայց քննադատելն ունի սահմանված լսարան։ Մտավորականի լսարանը առաջին հերթին հենց ուժային կառույցներն են՝ իշխանությունը, իսկ հետո՝ փորձագետները, շահագրգիռ խմբերը, լրատվամիջոցները և այլ քննադատներ…

Քննադատելը, բացի գիտելիքի ու հմտության անհրաժեշտությունից, ժամանակ ու էներգիա ծախսելուց, պահանջում է նաև ասածիդ համար գին վճարելու քաջություն: Կարող եք բամբասել ու փնթփնթալ ամեն մի երեկույթի, որին ներկա եք, ամեն տաքսի նստելիս, ինչի մասին կուզեք բամբասեք, ոչ-ոք ձեզ հետ գործ չի ունենա:

Բայց եթե ձեր քննադատությունն ուղղում եք ուժային կառույցներին, լրատվամիջոցներին, ապա պետք է պատրաստ լինեք դրա համար գին վճարել:

Ուստի հարկ եմ համարում նշել մտավորականների մեկ այլ հատկանիշ, որը նրանց առանձնացնում է մյուս նվնվացող մտավորականանմաններից՝ «խիզախությունն» է…

Իհարկե, այստեղ պետք է բացատրեմ մի խումբ մտավորականների մասին, ովքեր ստանձնում են ավելի բարդ գործ, այն է՝ իրազեկել ժողովրդին։ Նա, ով պետք է իրազեկի ժողովրդին, մի կողմից պետք է ունենա գիտելիքներ և քննադատական ​​հմտություններ, իսկ մյուս կողմից պետք է կարողանա խոսել ոչ մասնագիտական լեզվով… այս աշխատանքը նման է « լարախաղի». Եթե խոսի մի քիչ ավելի մասնագիտական լեզվով, լսարանը չի հասկանա նրա խոսքը, իսկ եթե խոսի շատ սովորական, ապա արագ կընկնի «պոպուլիզմի» գիրկը… Շատ մտավորականներ, ովքեր այս տիրույթ են ոտք դրել կա՛մ այս կողմից են ընկել կամ մյուս կողմից: Այնուամենայնիվ, այս վտանգավոր տարածքը չպետք է դատարկ մնա: Որովհետև այս տարածքը դատարկ թողնելով, մենք տեղ ենք բացում «իսկական պոպուլիստների» համար, ովքեր «օձ» բառը գրելու փոխարեն «օձ» են նկարում… Մտավորականների կարևոր հատկանիշն այն է, որ նրանք ստեղծում և ձևավորում են ցանց: Մտավորականը մեկուսացված և ինքնամփոփ մարդ չէ։ Նա չի բարկանում հասարակության վրա և չի հիասթափվում: Որովհետեւ ի սկզբանե կտրուկ փոփոխություններ չի ակնկալում։ նվնվացող Մտավորականանները հիասթափվում են։ Միգուցե նրանցից ոմանք մտավորականներ էին, ովքեր շատ բան էին սպասում մարդկանցից ու հասարակությունից, փնտրում էին Ուտոպիա՝ ու ձախողվեցին…

Մտավորականը հասարակության ​​ քայլ առ քայլ և մշտական շարժման հույս ունի. Ուստի նա պահպանում է իր կապը հասարակության հետ, կառուցում է թիմ ու կազմակերպություն։ Կազմակերպության իմաստը ոչ թե «խմբակն» է, այլ քաղաքացիական կառույցներ, հստակ դեմք ունեցող քաղաքացիական կառույցներ, որոնք մշտապես աճում են և շփվում են իրենցից դուրս հասարակության հետ, ազդեցություն են ունենում և ազդվում են….

ـــــــــــــــ

Էդվարդ Սաիդը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 1-ին Երուսաղեմում, որն այդ ժամանակ գտնվում էր բրիտանական պրոտեկտորատի տակ։ Նրա հայրը՝ Սեյեդ Մոհսեն Սաիդը, պաղեստինյան ծագումով ամերիկացի գործարար էր և ներգաղթել էր Կահիրե մինչ Սայիդի ծնվելը. Նրա մայրը նույնպես պաղեստինուհի էր, և երկուսն էլ բողոքական քրիստոնյաներ էին։ Նրա քույրը՝ Ռոզմարի Սայիդ Զահլանը նույնպես պատմաբան և գրող էր։

Մինչեւ 12 տարեկան նա հերթափոխով ապրել է Երուսաղեմում և Կահիրեում։ Սաիդն իրեն անվանում է «իսլամական մշակույթով շրջապատված քրիստոնյա»։ Նրա անունը ընտրել է մայրը՝ արքայազն Էդվարդի (Ուելսի արքայազն իր ծննդյան տարում) հանդեպ ունեցած սիրո պատճառով։ Նա իր ինքնության ճգնաժամը նշում է հետևյալ կերպ.

Կյանքիս բոլոր առաջին տարիներին ես անսովոր և անհարմար աշակերտ էի. Եգիպտոսում սովորող պաղեստինցի, անգլերեն անունով, ամերիկյան անձնագրով և առանց հստակ ինքնության… 1948 թվականից հետո, երբ ընտանիքս տեղահանվեց Եգիպտոս, ես իմ ամբողջ դպրոցն անցկացրի բրիտանական առաջին կարգի մասնավոր դպրոցներում, որոնք ստեղծվել էին Մեծ Բրիտանիայի հետ խորը կապեր ունեցող արաբների նոր սերունդ դաստիարակելու համար: Վերջինը Ալեքսանդրիայի Վիկտորիա քոլեջն էր։ Հորդանանի թագավոր Մալեք Հուսեյնը և մի շարք ապագա նախարարներ, վարչապետներ, հորդանանցի, եգիպտացի, սիրիացի և սաուդցի հայտնի գործարարներ իմ դասընկերներն ու ժամանակակիցներն էին: Անշուշտ, այնտեղ էր նաեւ այնպիսի հայտնի դեմք, ինչպիսին Միշել Շալհուբն է, ով կինոաշխարհում հայտնի է որպես Օմար Շարիֆ։

Հոսեյն Դոլաթաբադի էջից, թարգմանությունը՝ Երվանդ Խոսրովյանի

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert