Գերմանական մամուլը հազուադէպ է անդրադառնում հայոց հետ առնչող նիւթերին։

ՀՀ-եան պարտութիւնից  յետոյ, յատկապէս վերջին ժամանակաշրջանում, աւելի է խօսւում Հայաստանում Հնդկաստանից, Ֆրանսիայից և այլն զէնք ու զինամթերք գնելու մասին։ Հեղինակաւոր  Դի Ցայթ  (DIE ZEIT) օրաթերթը Hauke Friedrichs -ի գրչով  պատմում է Արցախեան ողբերգութեան մասին և Ադրբէյջանի ձեռք բերած զէնքերի վերաբերեալ։

Յօդուածը թարգմանուած է չնչին հապաւումներով։

DIE ZEIT, Համար 41, Սեպտ. 28, 2023

Մէկ օրում յաղթանակ, այդ ինչպէ՞ս յաջողուեց Ադրբէյջանին

Ադրբէյջանը կիրառեց յարձակողական զէնք ու զինամթերք, որոնց իրականութեան մէջ իրաւասու չէր ունենալ։ Սակայն գերմանացի սերտ ընկերները կարելի դարձրին այն։

Շատ կարճ տևեց պատերազմը։ Սեպտ 19-ին (2023), Երեքշաբթի, ժամը 12-ից յետոյ, շտապ լուր տարածուեց թէ,Ադրբէյջանը մի «զինգործողութեան» կիրառմամբ, սկսել է  «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Արդէն 24 ժամ յետոյ, էլ չէր խօսւում զինադադարի մասին։

Բաքուի իշխանութիւնը, չորեքշաբթի երեկոյեան, յայատարարեց գործողութեան աւարտը։Ադրբէյջանը  «երկաթեայ բռունցքով» , վերստին վերականգնել է տարածքի անկախութիւնը, յայտարարեց նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբէյջանը որոշել էր զէնքի միջոցով, փաստի առաջ կանգնեցնել միւսներին»։ Այսպէս էր ձևակերպել ԳԴՀ-ի արտգործ նախարար ուհի Բերբոքը։

Սա առանձնապէս ցաւալի է, քանզի պատահեց մի ժամանակ «երբ յոյսի ճառագայթ էր ցոլում», 30 տարի շարունակ բորբոքուած հակամարտութիւնը հանդարտելու։Վերջերս Գերմանիան իր «բազում գործընկերների» հետ միասին, աշխատանք էր տարել տարածաշրջանի  մարդասիրական վիճակը բարելաւելու։Որ այսպիսի յարձակում կարելի դարձաւ, իրենց բաժինն ունեցան Գերմանացի մտերիմ գործընկերները, սպառազինութեամբ, հակառակ արգելքների (Embargo)։

Հետևազօրի գործողութեան համար, Արցախի տեղանքը դժուար է՛ զառիթափ բլուրներ, խոր ձորեր, ապահովւած բունկերներով։ Ալիևի ռազմական ուժերը գործում էին, աւելի շուտ  օդային հնարաւորութիւններով։«Երկաթեայ բռունցք»,ամենանորագոյն Դրոններ (աթս) և քամիքաձէ- փոքր օդանաւեր, զինուած պայթուցիկ նիւթերով, որոնք մասնագէտների կողմից կոչւում են Loitering munition (թափառող ռազմանիւթ), զէնք, որի թիրախը մեկնարկից յետոյ է որոշւում։ Այս բարձր տեխնիկայի դէմ, արցախեան ջոկատները որևէ միջոց չունէին։ «Ադրբէյջանը զէնք էր գնել նաև Ռուսաստանից, սակայն ամենանորագոյն  զէնքերը Իսրայէլից, Թուրքիայից և Հարաւ-Քորէայից » հաստատում է Ստեֆան Մայեստերը (Stefan Meister), գերմանական արտաքին քաղաքականութեան ընկերակցութիւնից։ Այս զէնքերը ուժերի հաւասարակշռութիւնը խախտեցին և Ադրբէյջանին թոյլ տւեցին յարձակուել, երբ դեռ խաղախղութեան բանակցութիւններ էին ընթանում։

Ադրբէյջանը իր տարեկան համախառն եկամուտների 4.5 տոկոսը ծախսում է բանակի վրայ, ըստ շւէդական Սիփռի (Sipri) խաղաղութեան ուսումնասիրութեան ինստիտուտի համաձայն։ Այս առումով Ադրբէյջանը գրաւում է աշխարհում 7-րդ հորիզականը, Դոլլարով արտայայտուծ, երեք միլիարդ դոլլար տարեկան։

Ադ.-ը, Որպէս քարիւղի և գազի հարուստ երկիր ունի զինբուջէ, որը աւելի մեծ է քան ՀՀ տարեկան ընդհանուր բիւջէից, յայտնում է Մաեստերը։ Դրամը հոսում է դէպի Իսրայէլ։ Ադ.-ը երկրորդ յաճախորդն է Հնդկաստանից յետոյ։

Սրանք գործարքներ են, որոնք իրականութեան մէջ  պիտի, որ չլինէին։ Արցախեան հակամարտութեան պատճառով Եւրոպական համագործակցութեան և անվտանգութեան կազմակերպութիւնը, աւելի քան 31 տարի է ինչ արգիլել է բոլոր տեսակի զէնք ու զինամթերքի վաճառքը Ադ.-ին։ Իսրայէլը անդամ չէ ԵՀԱԿ-ին և զանց է առնում  հարկադրական միջոցները։ Թուրքիան սակայն, անդամ է ԵՀԱԿ-ին, բայց խախտում է արգելքը, յատկապէս, որ Էրդողանը ունի հայրենակցական զգացում՛ Թուրքերն ու Ադրբէյջանցիներն մի ժողովուրդ են, որոնք ապրում են երկու առանձին պետութիւններում։        

Վոլֆգանգ Ռիշտերը , որն  գնդապետ է գերմանիայի բանակում և մասնագէտ  անվտանգութեան և 2005-2009 վարում էր գերմ. Զինւորական պատւիրակութիւնը ԵՀԱԿ-ում, քննադատէլ է արդէն զէնք-զինամթերքի գնումները։ Նա արդէն վաղուց էր նկատել, թէ Ադ.-ը պայմանաւորվածութիւնից աւելի է  սպառազինւում։ Սակայն յանձնաժողովի քիչ անդամներին էր հետաքրքրում այս իրականութիւնը։ «Արևմուտքը  անտեսեց Ադ.-ի սպառազինուելը»։ Երբ որոշ արևմտեան պետութիւններ սկսեցին չներմուծել ռուսական գազը, կարևորուեց քարիւղ-գազով հարուստ Ադ.-ը։ Իսրայէլի աջակցութիւնը Ադ.-ին   և նրան զինելու պատճառներից է,  նրա հարևանութիւնը Իրանի Հետ, Իսրայէլի  ամենակարևոր ախոյանը։ Զինապահեստը, որը այժմ ունի Ադ.-ը , չունի ոչ մի ուրիշ պետութիւն  Կովկասեան տարածաշրջանում։ Թուրքիան մատակարարում է  TB2-դրոններ, որոնք նաև Ուկրայինում են կիրառւում։ Իսրայէլից են քամիքաձէ թռչող սարքեր, ինչպիսիք են Հառօփը, Իսրայէլական Aerospace Industries կամ Թռչող-Հետախոյզ՛ Hermes տեսակի Elbit-Konzerns-ից։ Ադ.-ի բանակը թէպէտև NATO-ի անդամ չէ, հաստատում է Մայեստէրը, բայց մարզուել է NATO-ական Թուրքիայի կողմից և ունի զէնքեր, որոնք մասամբ աւելի արդի են, քան գերմանական բանակի զինսարքերը։ Ադ.-ի շուկան հետաքրքրում է  արևմտեան ձեռնարկատէրերին, հակառակ առկայ պատժամիցոցների։ 2018-ին ստորագրել են Բաքուի պետութիւնը և Rheinmetal-ը (Գերմանիա), ցանկութիւն համագործակցութեան։ 2019-ին, մի գերմանական տնտեսական պատւիրակութիւն այցելել է Բաքու, նրանց կազմում  Նայև Ռայնմեթալի մի խումբ ղեկաւարներ։ Ձեռնարկատիրութիւնը  այսօր յայտնոմ է, թէ իբեր  խնդիրը եղել է  գազի և Քարիւղի կենտրոնի կառուցման շուրջ, համապատասխան Եւրոպական Կազմակերպութեան Անվտանգութեան և համագործակցութեան (OSZE) կանոնադրութեան, նկատի առնելով Բաքուի և OSZE-ի կարգաւորուածութիւնը։ Այսուամենայնիւ Ադ.-ում շարունակ եղել են Արևմտեան Տեխնիկա։ Դայմլեր բեռնատարերի վրայ տեղակայւել են Հրասանդեր, որոնք տեսանելի են Բաքւում զօրաշքերթների ժամանակ։ Հարցը այստեղ գնում է քաղաքացիական բեռնատարների ռազմական կիրարկման և սարքաւորման։ Ո՞ր ճանապարհներով բեռնատարները հասան Բաքու, մնում է անյայտ։

Բադեն-Վուրթեմբերգում շարժիչներ արտադրող MTU գործարանը, որ Rolls-Royce Power System-ի սեփականութիւնն է, մատակարարել է շարժահաղորդիչներ և շարժիչներ Իսրայէլի պարեկային նաւակների (լրտեսութեան)  համար, որոնցից հինգը հասել են Ադ.-ն, Ըստ Berlin Information Center for Transatlantic Security տեղեկատւութեան կենտրոնի։

MTU-շարժիչների ձեռնարկութիւնը հերքում է շարժահաղորդիչների և շարժիչների ռազմանաւակներում  տեղադրման առնչութեամբ։ «Մենք զինել ենք միայն մի աշխատանքային նաւ, պիտանի սարքերով, Կասպից ծովում գազապաշարների յայտնագործութեան համար»։

Իսպանիայից ստացել է Ռադար-տեխնիկ և իտալական Leonardo սպառազինութեան կոնցեռնից  օդանաւեր ՛ C-27J Spartan!

Այս զինատեսակները , սարքերը և դեռ ցուցակում չյիշատակուածները կարելի դարձրին Ադ.ի յաղթանակը, և սպառազինութիւնը շարունակւում է։

Վերը յիշուածներին բազմապատկենք նաև Israel Aerspace Industry, պետական ձեռնարկութիւնից, 1.2 միլլարդի MX զինհրթիռային համակարգեր (ԺՔ) ։

Յ.Գ. 

Այս լոկ մի օրինակ է ապացուցելու  Ադ.-ի  և ՀՀ տարած աշխատանքները Բանակաշինութեան   առնչութեամբ։ Միւս մարզերի մասին խօսելու կարիք չկայ, ծանօթ է բոլորին։

Շուրջ 150 տարի է ինչ հող ու հայրենիք ենք կորցնում, իսկ ժողովուրդը  կոտորւում  և կամ տեղահանւում է։ Արցախեան բռնագաղթն ու ողբերգութիւնը, սարսափում եմ գրել, գուցէ վերջինը չլինի։ Վտանգուած են այսպէս ասաց «անկլաւներ»-ը, Սիւնիքը և ՀՀ-ի միքանի շրջաններ։

Թշնամին 30 տարի շարունակ յաղթանակի ծրագիր էր մշակում, իսկ մե՞նք։ Ալիևը նախատեսում է մինչև 2026-ի աւարտը  Արցախ և Սիւնիք «վերադարձնել» աւելի քան 140.000  ազերի քաղաքացիներ։

Ըստ երևոյթին մենք ի վիճակի չենք ապահովելու Մեր անվտանգութիւնը։ Բարոյապէս ապրում է մեր ժողովուրդը իր ամենավտանգային ժամանակաշրջանում։ Թէ հայաստանաբնակ և թէ սփիւռքահայութիւնը ապրում է ճգնաժամ։

Ժողովրդագրական տեսանկիւնից էլ դիտուծ, մեր ժողովուրդը գտնւում է աննպաստ պայմաններում։ ՍՄ փլուզումից յետոյ Հայաստանը ուներ շուրջ 4 միլլոն բնակիչ, այժմ 30 տարուց յետոյ 2.800.000 , մինչդեռ Ադրբէյջանը նոյն ժամանակաշրջանում 6-ից հասել է 10 միլլոնի  (ըստ սեփական տուեալների)։

Ունենելով, թէպէտև ժողովրդի կողմից ընտրուած, սակայն անփորձ ու անւորակ իշխանութիւն, գտնւում ենք այս կացութեան մէջ։

ՀՀ-ում , տարբեր առիթներով, տեղի են ունենում Գիտաժողովներ, մարզամրցոյթներ, համերգներ և այլն։ Արդեօք ժամանակը չէ մի գիտա ժողով կեանքի կոչել, պարզաբանելու, թէ Ինչու՞ ենք մենք շարունակ հայրենիք կորցնում, կոտորւում և կամ բռնագաղթւում։ Գիտաժողովի նպատակը կլինէր վերլուծել անցեալի և ներկայի ողբերգութիւնների պատճառները և փրկութեան լուծումներ գտնելը։

Գիտաժողովին կարող են մասնակցել բացի տարբեր ազգերի մասնագէտներից , մեր ճակատագգրակից ազգեր՛ Յոյներ, Կիպրացիներ, Ասորի/Արամէացիներ, Եզդիներ, Տերսիմցիներ և այլն։

Ժիրայր Քոչարեան, Նոյ. 2023, Բեռլին                                         

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert