Ադրբեջանական «modern.az» լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ՝ Եվդա Աբրամովը (Yevda Abramov) շատ հետաքրքիր մանրամսաներ է պատմել իր գործունեության մասին:
Նրա զավակները գտնվում են Իսրայելում, ԱՄՆ-ում և այլուր: Լրագրողի հարցին, թե ինջո՞ւ Ադրբեջանը Իսրայելում դեսպանատուն չի բացում, Աբրամովը պատասխանում է. «իմ աղջիկը Իսրայելում համարյա Ադրբեջանի դեսպանի դերն ունի, նա օգնում է ինձ»:
Ե. Աբրամովը արտերկրում ունեցած իր ընկերների ու բարեկամների միջոցով կարողանում է ի շահ Ադրբեջանի աշխատել: «Օղուզից իմ ընկերները Իսրայելում ստեղծել են «Կովկասյան կազմակերպություն»-ը, գործերն առաջ են գրնում»,- ասպւմ է Աբրամովը:
Աբրամովի կարծոքով. «առայժմ չի կարելի քնած փղին արթնացնել»: Նա նկատի ունի իսլամական աշխարի Լիգան, ներառյալ Իրանը: «Քանի որ Ադրբեջանը «Իսլամական Աշխարհի Լիգա»-ի անդամ է, դա բացասական ազդեցություն կունենա իսլամական աշխարհում»,-ասում է Աբրամովը:
Աբրամովի խոսքով. «Աշխարհում հրեաների լոբբիստները շատ են, հայերին քիչ, իսկ ադրբեջանցիներինը ավելի քիչ է: Միացյալ Նահանգներում հույն եւ հրեա լոբբիստները շատ ուժեղ են: Երբ ես հրեա սենատորների հետ առանձին-առանձին հանդիպում եմ, նրանց ասում եմ. «Քրոջորդին միշտ էլ հարուստ քեռուն է սիրում: Ադրբեջանը նավթ, ծխախոտ եւ խաղող ունի, հարուստ քեռի է: Դուք Ադրբեջանի հետ նիստ ու կաց արեք: Ի՞նչ գործ ունեք Հայաստանի հետ: Նրանք՝ հայերը գերեզմանաքար սարքելուց բացի ի՞նչ կարող են անել: Ի՞նչն է ձեզ նրանց հետ կապում, չեմ կարող հասկանալ:
Ես ուսումնասիրում եմ պատմությունը, հրեականությունը և չեմ կարող հասկանալ, թե ինչո՞ւ է ձեզ հետաքրքրում սենատում հայերի շահերը պաշտպանել: Ամոթ չէ՞ մի ազգի ներկայացուցչի համար, որը կորցրել է 6 միլիոն ազգակից, աջագցել մի խումբ հայի»:
Աբրամովը հետաքրքիր բացահայտում է անում նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված: Նրա խոսքով ապրիլյան պատերազմին Ադրբեջանի կողմից օգտագործված զենքերի 85 տոկոսը իսրայելական զենքեր էին: Նա նշում է նաև, որ ԱՄՆ-ի ֆինանսական ռեսուրսների 80 տոկոսը հրեաների ձեռքում է:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ է տեղի ունենում Վրսատան-Ադրբեջան սահմանամերձ Քեշիկչի Դաղ (Keşikçi dağ) –ում վերջերս պատմական եկեղեցու հետ կապված, Աբրամովը պատասխանու է. «…էտ եկեղեցին Ալբանական է…»: Նրա խոսքով. «վրացիների բախտը բերեց այն ժամանակ, երբ հայերը սկսեցին Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ մտնել, այլապես այդ էնրգակիրները (կազամող-նավթամուղ), պետք է անցնեին Հայաստանով և դա մեծ օգուտ կլիներ Հայաստանի պետական բուդջեին…»: Նրա խոսքով, Նախագահ Սահակաշվիլից հետո Վրսատանը հայտնվել է Ֆրանսիայի ազդեցության տակ, Վրաստանի ներկա Նախագահը Ֆրանսիաիայի խամաճիքն է և «Քեշիքչի Դաղի» կոնֆլիկտով նա յուղ է լցնում հայերի կրակի վրա:
Մանրամասները ադրբեջաներեն այստեղ՝ https://modern.az