Խրատում էր մայրը որդուն.
– Որդիս ջուրը խնայիր,
Ու պատառը` ավել հացիդ,
Աղբամանը մի նետիր։
Դու քեզ համար անհոգ ապրում,
Վազվզում ես պարտեզում,
Բայց քեզ նման շատ փոքրիկներ,
Հաց են մուրում փողոցում։
Այն ինչ անես դու ուրիշին,
Աստված վերից կտեսնի,
Լավի դիմաց կտա բարին,
Վատի դեպքում` կանտեսի:
Մոր խոսքերը լսեց որդին,
Եվ արթնացավ իր հոգին,
Ունեցածից բաժին-բաժին,
Տվեց ամեն անցորդին։
Եկան անցան տարիները,
Մայրը հոգին ավանդեց
Բայց իր տված խրատները,
Որդու խղճին ձայն տվեց։
Արդեն պապ էր դարձել որդին,
Բայց մոր խոսքը ականջին,
Խրատում էր նա իր թոռին,
Հացը տալով ուրիշին։
Ահա այսպես մայրը որդուն,
Որդին մինչ թոռ հասցրեց,
Մոր խրատը շատ իմաստուն,
Հազար մարդու հաց տվեց։

Լիլի Շակրին

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert