Լոնդոնի «Թայմս» թերթի խմբագրին Ն. Ադոնցի նամակից.

«Ազնվամեծա՛ր խմբագիր,

Ձեր երկիրն այժմ տոնում է խաղաղության հանդիսությունը, իսկ իմ հայրենիքը շնչահեղձ է լինում արյան մեջ… Այո՛, թնդանոթները լռեցին Եվրոպայում, բայց նրանք դեռ թնդում են հայկական բարձունքներում, այնտեղ հեղվում է և՛ զինվորների, և՛ անզեն մարդկանց, և՛ կանանց ու երեխաների արյունը….

Հայ ժողովուրդը վստահել է իր ճակատագիրը դաշնակիցներին, նա հանգուցել է իր նավակը նրանց հզոր նավերին: Հավատալով նրանց խոսքերին՝ նա զոհաբերեց մարդկային բյուրավոր կյանքեր: Եվ առ այսօր էլ զուր սպասում է փոխհատուցման:

Դեռևս երեկ Ֆրանսիան, հեղձախեղդ լինելով թնդանոթների ծխի մեջ, դիմում էր մարդկային լավագույն զգացմունքներին, իսկ այժմ նրա խրոխտ գեներալները հտպտում են, սեթևեթում թուրքական ավազակների հետ Կիլիկիայում ապաստանած մի բուռ հայերի դիակների վրա: Իտալիան, հակառակ բանականությանը, մարդկային ըմբռնողությանը, անհասկանալի դրդապատճառներով այդ նույն թուրք ավազակներին զենք է մատակարարում: Անգլիան՝ առավել պատասխանատուն, լուռ ու մունջ դիրքով, ինչպես միշտ սպասում է իրադարձությունների զարգացմանը:

Մի քանի հարյուր անգլիացի գերիների պատճառով Անգլիան հնարավոր համարեց իջնել իր բարձրությունից անարժան մարդկանց հետ բանակցությունների, որոնց մասին նա որոշակի կարծիք ուներ: Մեծ տերությունը, մեծ ժողովուրդը դադարում է այդպիսին լինելուց, երբ նա, թանկ գնահատելով իր մարդկանց կյանքը, անտարբեր դիտում է օտարների անմեղ թափվող արյունը…»:

Աղբյուրը՝ http://publishing.ysu.am/files/Nikoghayos_Adones_E.pdf

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert