Գագիկ Ծառուկյանի անփառունակ անկումը

Թվում էր, թե՝ Մանվել Գրիգորյանի, ինչպես նաև՝ վերջին երկու տարվա ընթացքում  այլևայլ հանցագործերի և Հայաստանի վերնախավի իրական կյանքը բացահայտող փաստերի վկան լինելով, մեզ այլևս չէին զարմացնելու և զայրացնելու նոր բացահայտումներ։ Սակայն արի տես, որ դեռ կան՝ չափը և բարոյականության բոլոր սահմանները անցած, անձինք, հանձինս «Դոդի Գագոյի» և այն՝ մեծահարուստի, ով իր շան համար, հատուկ մեքենա է հատկացրել, չմոռանանք՝ վարորդով հանդերձ։ «Դե եկ Վարդապետ ու մի խևանա»…

Ի՞նչ անուն տանք, իրենց հայ կոչող, իրենց բարերար կոչող, նման մարդկանց։ Ովքեր Հայաստանի նման երկրում, որտեղ՝ ըստ պաշտոնական տվյալների, ժողովրդի մեկ երրորդը ծայրագույն աղքատության մեջ է ապրում։ Որտեղ յուրաքանչյուր Դրամի կորուստը երկրից, իրեն զգացնել է տալու պետական բյուջեում։ Որը պետք է ծախսվեր երկիրը, նաև հենց այդ անձանց կյանքը և հարստությունը պահպանող, սահմանային խրամատներում ծառայող և զոհվելու վտանգին դեմ առ դեմ կանգնած՝ հայ զինվորի և բանակի այլևայլ կարիքների համար։ Այն Դրամի, որը պետք է ծախսվեր՝ հիվանդանոցների, մանկապարտեզների, թոշակառուների և կարիքի մեջ գտնվող ընտանիքներին օգնելու, ինչպես նաև հին՝ հանցագործ իշխանությունների թողած վիհն լցնելու և ավերվածությունը կառուցելու համար։

Շատերը գիտեին, այսօր ամբողջ աշխարհասփյուռ հայությունն է բարկությամբ նկատում, նրանց տարատեսակ մեքենաների, զարդեղենների անհամեմատելի չափերի հասնող հավաքածուն, օրեցօր բոլորին հայտնի է դառնում, թե նրանք ինչպիսի զարտուղի, եթե չասենք, հանցագործ ճանապարհներով են դիզել իրենց հարստությունը, որ իրենց թույլ են տալիս, նման անվայել և ամոթալի շռայլություն, որ իրենց թույլ են տալիս շռայլության բոլոր սահմանները պայթեցնող, պալատներ, ներսում սեփական եկեղեցի, նաև սեփական գազանանոց, կառուցել…

Այլևս ո՞ր բարոյական ելակետից, ո՞ր արդարացուցիչ հանգամանքներից ելնելով է, որ Նայիրի Զոհրաբյանը, կամ ԲՀ կուսակցության այլ անձինք, հանդիպում են ունենալու, իրենց՝ կուսակցության անդամների հետ և նայելու են նրանց աչքերին…

Այլևս ինչպե՞ս, ինչպիսի՞ բարոյական պաշարներով բեռնավորված, Բրյուսել են գնալու Նաիրի Զոհրաբյանը, կամ ԲՀ կուսակցության անդամ, ԱԺ-ի այլ պատգամավորներ, Եվրոպական երկրների միության խորհրդարանում, հայության իրավունքները, շահերը պաշտպանելու, ապա նաև մարդու իրավունքներից խոսելու համար…

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, հունիս 2020

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert