Երբ հատել են ազնվության
սահմանը քո,
Վրդովմունք ու ցավ ես ապրել:

Ու թե դաղվել, դավ ես տեսել՝
Անառիկ չէր պարիսպը քո։

Կան սխալներ,սխալ մարդիկ,
Ովքեր իրենց կեղծ բարևով
կանգ են առել՝
Ու կանխել են ժամանակը քո ընթացող։

Մի զայրացիր ու մի զղջա,
Նրանք իրենց դերն են տարել՝
Թեև ստի նուրբ թելերով,
բայց քեզ համար ճշմարտության կոշիկ կարել,
Ու նորովի ուղի հարթել այդ բարևով:

Թե երբևէ քաղցր քիմքդ
Օձի լեզվով ատելության թույնն է շոյել՝
Մի երկմտիր,
Նեկտարահամ բույրով ցողիր ու մոռացիր:
Միայն հիշիր, այդ վարմունքով
Ձեռք չես բերում ոչինչ պարտքով:

Ու թե անգամ հոգուդ ծովում,
Քո նավից զատ,
Մեկ այլ նավի խարիսխ է կախ,
Մի զարմացիր,
Նավաստի չես եղել հմուտ:

Ազնիվ կյանքդ լի գրպանից գերադասում,
Բայց և այնպես նեղսրտում ես,
քեզ հետ վիճում
Եվ հաճախ էլ ապ ու պապիդ նախատում ես`
Իրենց գենի ու քո արյան գույնի համար, քեզ փոխանցած՝
Պապենական դափնու համար։

Ու հայրիկիդ ամուր ձեռքով
պարանոցիդ կախած
Զանգից,որ զնգում է ամեն վայրկյան ՝
Հիշեցնելով տեսակդ `Մարդ:

Մի վշտացիր
Քո բարության, անկեղծության
համար բնավ,
Թեև գիտեմ, որ այս դարում
Մաքրությունը
Համարվում է անմեղսունակ,
ծանր արատ,միևնույն է
բեմ է, կյանքը և անցողիկ
անանց խաղը:

Ու վերջապես, իմ բարեկամ
Մի վախիցիր դու օտարից
Ու մի խորշիր վարք ու բարքից,
Թե կա կյանքում գեթ մեկ հոգի,
Ով ունակ է քեզ վնասել,
Դա հենց դու ես ու քո միտքը,
Որ ծնում է մեղքն աշխարհում,
Այն քանդում է ու տապալում`
մարդ մնալու տաճարը քո:

Մերի Պողոսյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert