ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԸ ԿԱՆԽԵԼՈՒ «ԱՌԱՍՊԵԼԸ»

Արդարոէթյան ՈՒՂԻ ամսագիր| –  2020թ․ լրանում է Հայաստանում սովետական կարգերի հաստատման 100- ամյակը: Այդ կապակցությամբ ստորև ներկայացվում է պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի «Սովետական Հայաստանի 100-ամյակը» աշխատությունից որոշ հատվածներ:

Խո­սե­լով 1920 թ. դեկ­տեմ­բե­րի 2-ի Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նագ­րի մա­սին, դաշ­նակ­ցութ­յան նո­րօր­յա գա­ղա­փա­րա­խոս­նե­րը պնդում են. «­Դեկ­տեմ­բե­րի 2-ի ե­րե­կո­յան Հա­յաս­տա­նը բոլշ­ևիկ­նե­րին պի­տի հանձն­վեր. կա­րե­լի էր թուր­քե­րի հետ հաշ­տութ­յան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րութ­յունն էլ նրանց թող­նել։ Բայց ինչ­պե՞ս վստա­հել բոլշ­ևիկ­նե­րին։ Ե­թե հան­կարծ թուր­քե­րը, օգտ­վե­լով շփոթ վի­ճա­կից, սկսեին ջար­դել Ա­լեք­սանդ­րա­պո­լի հա­յե­րին և­ արագ թա­փով Եր­ևա­նի վրա հար­ձակ­վեին։

Մ­յուս կող­մից, ե­թե պատ­վի­րա­կութ­յու­նը թուր­քե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը կա­սեց­նե­լու հա­մար պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րեր, Հա­յաս­տա­նի խորհր­դա­յին իշ­խա­նութ­յու­նը միշտ կա­րող էր չեղ­յալ հա­մա­րել այն, ո­րը ստո­րագ­րել էր հրա­ժա­րա­կան տված կա­ռա­վա­րութ­յան պատ­վի­րա­կութ­յու­նը» (Ռ. Փի­րում­յան, էջ 160)։

Ըստ դաշ­նակ­ցութ­յան գա­ղա­փա­րա­խոս­նե­րի, ստաց­վում է, որ դաշ­նակ­ցութ­յան կա­ռա­վարւթ­յան պատ­վի­րա­կութ­յու­նը դեկ­տեմ­բե­րի 2-ի պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րել է բոլշ­ևիկ­նե­րին չվստա­հե­լու պատ­ճա­ռով, որ այդ պայ­մա­նա­գի­րը ստո­րագր­վել է Ա­լեք­սանդ­րա­պո­լի հա­յե­րի ջար­դը կան­խե­լու և դե­պի Եր­ևան թուր­քե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը կա­սեց­նե­լու նպա­տա­կով։

Քիչ է, ե­թե այս ա­մե­նը հա­մա­րենք ան­հե­թեթ բա­ցատ­րութ­յուն։

Դեկ­տեմ­բե­րի 2-ի պայ­մա­նագ­րի բո­վան­դա­կութ­յունն ա­պա­ցու­ցում է այդ­պի­սի բա­ցատ­րութ­յան ամ­բողջ ան­հե­թե­թութ­յու­նը։

Ու­շա­դիր կար­դանք դեկ­տեմ­բե­րի 2-ի պայ­մա­նագ­րի հոդ­ված­նե­րը։ Դ­րան­ցում այդ պնդումն ա­պա­ցու­ցե­լու նշույլ նույ­նիսկ չկա։

Եվ որ­պես ա­պա­ցույց, դաշ­նակ­ցութ­յան այս շա՜տ տեղ­յակ փաս­տա­բան գա­ղա­փա­րա­խո­սին ու մյուս­նե­րին ու­զում եմ հի­շեց­նել, թե բա­նակ­ցութ­յուն­նե­րի հենց ըն­թաց­քում թուր­քա­կան զոր­քերն ինչ բռնութ­յուն­ներ են կա­տա­րել միայն Ա­լեք­սանդ­րա­պո­լի գա­վա­ռի 3-րդ գա­վա­ռա­մա­սի գյու­ղե­րում։

«­Բո­լոր գյու­ղե­րը,- կար­դում ենք մի զե­կու­ցագ­րում,- թա­լան­ված են, չկա ոչ մալ, ոչ հա­ցա­հա­տիկ, ոչ շո­րե­ղեն, ոչ վա­ռե­լիք։ Գ­յու­ղե­րի փո­ղոց­նե­րը լցված են դիակ­նե­րով, պա­կա­սը լրաց­նե­լու գա­լիս են քաղ­ցը և ցուր­տը ու մե­կը մյու­սի ետ­ևից տա­նում են զո­հեր ու զո­հեր։ Այդ դեռ ո­չինչ, ա­վե­լի ան­տա­նե­լի է դառ­նում այս բո­լո­րը, երբ որ ասկ­յար­նե­րը ու այն­տեղ ե­կած խու­ժա­նը ծի­ծա­ղում են իրենց գե­րի­նե­րի վրա և­ աշ­խա­տում են ա­վե­լի սոս­կա­լի ձևե­րով պատ­ժել ժո­ղովր­դին ու նո­րից ի­րենց բա­վա­րար­ված չհա­մա­րե­լով, զվար­ճա­նում են, են­թար­կում են զա­նա­զան տան­ջանք­նե­րի, ծնող­նե­րին ստի­պում են նրանց տալ ի­րենց` այդ դա­հիճ­նե­րին հա­րա­զատ 8 տա­րե­կան աղ­ջիկ­նե­րին և 20–25 տա­րե­կան որ­դի­նե­րին-առա­ջին­նե­րին բռնա­բա­րում են, իսկ երկ­րորդ­նե­րին սպա­նում և­ այս բո­լո­րը կա­տա­րում են ծնող­նե­րի ներ­կա­յութ­յամբ. այս­պես են վար­վում բո­լոր գյու­ղե­րի հետ. մինչև 40 տա­րե­կան աղ­ջիկ­նե­րին և տի­կին­նե­րին տա­րել ան­հե­տաց­րել են, իսկ տղա­մարդ­կանց` մինչև 45 տա­րե­կա­նը սպա­նել։ Այս գյու­ղե­րում մար­դիկ չկան։ Ան­պատ­մե­լի, չտեսն­ված դրութ­յուն է» (ՀԱԱ, ֆ. 114, ց. 1, գ. 63, թ. 18)։

Մինչ Ա­լեք­սանդ­րա­պո­լում բա­նակ­ցութ­յուն­ներն էին ըն­թա­նում, մինչ դաշ­նակ­ցա­կան կա­ռա­վա­րութ­յան ղե­կա­վար Վ­րաց­յա­նը Քե­մա­լի հետ սի­րա­լիր նա­մակ­ներ էր փո­խա­նա­կում, Կա­րա­բե­քիր փա­շան շա­րու­նա­կում էր իր կա­ռա­վա­րութ­յան հա­յա­ջինջ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը։

Այդ օ­րե­րին թուր­քե­րի կա­տա­րած գա­զա­նութ­յուն­նե­րի մա­սին «Իզ­վես­տիա» թեր­թը հրա­պա­րա­կել է «­Թուր­քա­կան գա­զա­նութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նում» հոդ­վա­ծը, որ­տեղ աս­վում էր հետև­յա­լը. «­Հայ որ­բե­րին օգ­նող Թիֆ­լի­սի ա­մե­րիկ­յան կո­մի­տեի աշ­խա­տան­քի կա­պակ­ցութ­յամբ պարզ­վել է, որ նո­յեմ­բե­րի 7-ին Ա­լեք­սանդ­րա­պո­լը գրա­վե­լուց հե­տո, թուր­քե­րը սկսել են թա­լա­նը, սպա­նութ­յուն­նե­րը և­ ա­մեն կար­գի սան­ձար­ձա­կութ­յուն­ներ։ Ն­րանք քա­ղա­քը կտրել են ամ­բողջ աշ­խար­հից և հայ բնա­կիչ­նե­րին թո­ղել են առանց պա­րե­նի։ Հա­յե­րը մե­ռել են հար­յուր­նե­րով, չեն բա­վա­կա­նաց­րել դիակ­նե­րի փո­խադր­ման մի­ջոց­նե­րը, ե­րե­խա­նե­րը մա­հա­ցել են փո­ղոց­նե­րում։ Խս­տա­շունչ ձմռանն ար­գե­լել են վա­ռե­լի­քի բե­րու­մը։

Ե­րի­տա­սարդ մարդ­կանց հա­վա­քում էին խմբե­րով, իբր աշ­խա­տան­քի հա­մար ու­ղար­կում Փոքր Ա­սիա։ Ն­րանք հա­մար­յա բո­լորն էլ ան­հե­տա­ցել են։ Փո­ղոց­նե­րում բռնում էին տղա­մարդ­կանց, ո­րոնք նույն­պես ան­հե­տա­ցել են։ Այժմ նրանց դիակ­նե­րը գտնվում են ջրհոր­նե­րում, ձո­րակ­նե­րում, դաշ­տե­րի մեջ։

Ա­լեք­սանդ­րա­պո­լից 20 կմ հե­ռա­վո­րութ­յան վրա գտնվող ձո­րա­կը լցված է կա­նանց ու ե­րե­խա­նե­րի դիակ­նե­րով։ Վեր­քե­րը հիմ­նա­կա­նում գնդա­կա­յին ու սվի­նա­յին են։ Ա­պա­ցուց­ված է, որ սպան­ված կա­նայք են­թարկ­վել են բռնա­բա­րութ­յուն­նե­րի։

Այս պայ­ման­նե­րում ա­մե­րիկ­յան կո­մի­տեին հա­ջող­վել է փրկել 20.000 ե­րե­խա­յի կյանք։ Փորձ է ար­վում պար­զե­լու թուր­քե­րի կող­մից սպան­ված հա­յե­րի քա­նա­կը, ո­րը հաշվ­վում է տասն­յակ հա­զար­նե­րով» («Известия» (Իզ­վես­տիա»),30.06. 1921)։

Մոսկ­վա­յում գտնվող թուր­քա­կան դես­պա­նութ­յու­նը 1921 թ. հու­լի­սի 13-ին «Իզ­վես­տիա» թեր­թում հրա­պա­րա­կել է հայ­տա­րա­րութ­յուն, որ­տեղ կեղ­ծե­լով ի­րա­կա­նութ­յու­նը, փոր­ձում էր գործն այն­պես ներ­կա­յաց­նել, թե այդ սպա­նութ­յուն­նե­րը կա­տար­վել են դաշ­նակ­նե­րի իշ­խա­նութ­յան ժա­մա­նակ և թուր­քե­րը դրա հետ ոչ մի առն­չութ­յուն չու­նեն։

Մոսկ­վա­յում Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Ս. Տեր-­Գաբ­րիել­յա­նը հան­դես է ե­կել և մեր­կաց­րել է թուր­քա­կան կեղ­ծի­քը, 1921 թ. հու­լի­սի 30-ին նույն «Իզ­վես­տիա» թեր­թում հրա­պա­րա­կե­լով թուր­քե­րի կա­տա­րած բռնութ­յուն­նե­րի մա­սին եր­կու փաս­տա­թուղթ, ո­րոնք այ­սօր էլ չեն կորց­րել ի­րենց կար­ևո­րութ­յու­նը։

Ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րութ­յա­նը ներ­կա­յաց­նեմ դրանք։

Ա­ռա­ջին. «ԱԿՏ. Ես` ներ­քո ստո­րագր­յալս` Ղա­րա­քի­լի­սա­յում ա­մե­րիկ­յան կո­մի­տեի ներ­կա­յա­ցու­ցիչ Չարլզ Ֆ. Գ­րանդս, այն բա­նից հե­տո, երբ ինձ լու­րեր հա­սան, թե նո­րերս թուր­քե­րի կող­մից էվա­կո­ւաց­ված Աղ­բու­լա­ղի շրջա­նում հայտ­նա­բեր­վել են հսկա­յա­կան թվով հա­յե­րի դիակ­ներ, 1921 թ. ապ­րի­լի 23-ին ա­մե­րիկ­յան կո­մի­տեի ան­դամ­ներ` Ռեյ Դ. Օգ­դե­նի և Ջորջ Ա. Բեկ-­Մա­մի­կոն­յա­նի ու­ղեկ­ցութ­յամբ մեկ­նե­ցինք այն­տեղ։

Մենք ժա­մա­նե­ցինք Աղ­բու­լաղ, որ­տե­ղից վերց­նե­լով նոր ու­ղե­կից­ներ, խճու­ղա­յին ճա­նա­պար­հով ուղ­ևոր­վե­ցինք դե­պի Ջա­ջու­ռի լեռ­նաշղ­թան։

Ջա­ջու­ռի լեռ­նանց­քի հա­մար­յա կա­տա­րին, ու­ղե­կիցս կանգ­նեց­րեց ավ­տո­մե­քե­նան և մեզ ա­ռա­ջար­կեց հետ­ևել ի­րեն` ճա­նա­պար­հի հյու­սի­սա­յին կող­մում ըն­կած նեղ ու խոր ձո­րա­կի մի­ջով հո­սող գե­տի ըն­թաց­քի եր­կա­րութ­յամբ։

Մոտ 200 ոտ­նա­չափ հե­ռա­վո­րութ­յան վրա մենք տե­սանք զգա­լի թվով դիակ­ներ, մեծ մա­սամբ ե­րե­խա­նե­րի։ Այդ­տե­ղից մո­տա­վո­րա­պես 250 ոտ­նա­չափ տա­րա­ծութ­յան վրա, թափ­ված էին դիակ­նե­րի կույ­տեր, ո­րոնք ըն­կած էին կիր­ճի եր­կու կող­մե­րում և մա­սամբ ծածկ­ված ա­վա­զով։ Դիակ­նե­րից մի քա­նիսն ըն­կած էին գե­տի հու­նը, ո­րոնց, ըստ եր­ևույ­թին, նախ­կին տե­ղե­րից շար­ժել էր ձնհա­լից ու­ժե­ղա­ցած ջրի հո­սան­քը։

Դա­տե­լով վեր­քի բնույ­թից և դիակ­նե­րի վի­ճա­կից ու շատ ուրիշ նշան­նե­րից, մենք ե­կանք այն միաս­նա­կան եզ­րա­կա­ցութ­յան, որ հար­ևան գյու­ղե­րի մի խումբ հայ բնա­կիչ­ներ մորթ­վել են ե­րեք կամ չորս ա­միս ա­ռաջ, ո­րի մա­սին բա­վա­կան վկա­յում է դիակ­նե­րի վի­ճա­կը։ Ն­րանց մո­տա­կա գյու­ղե­րից լի­նե­լը կա­րող է հաս­տա­տել այն փաս­տը, որ կեն­դա­նի մնա­ցած գյու­ղա­ցի­նե­րը հասց­րել են ճա­նա­չել և թա­ղել զգա­լի թվով սպան­ված­նե­րի։

Զո­հե­րի թի­վը տա­տան­վում էր մո­տա­վո­րա­պես 1200–1500-ի միջև, ո­րոնք դա­տե­լով ըստ գտնված մոտ 200 պար­կու­ճի, մեծ մա­սը սպան­վել է սվին­նե­րով և­ որ­ևէ այլ սա­ռը զեն­քով, ո­րը հաս­տատ­վում է բազ­մա­թիվ բնո­րոշ վեր­քե­րով, ինչ­պես օ­րի­նակ, կտրված կրծքեր, հղի կա­նանց պատռ­ված փո­րեր և­ այլն։

Ա­մե­նա­ցայ­տուն ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը տղա­մարդ­կանց դիակ­նե­րի լիա­կա­տար բա­ցա­կա­յութ­յունն է. ա­րա­կան սե­ռի զոհ­ված­նե­րից ա­մե­նից ա­վա­գը հա­զիվ թե 14 տա­րե­կան լի­ներ։ Պար­կուճ­նե­րի վրա ե­ղած թուր­քա­կան մա­կագ­րութ­յուն­նե­րը և կի­սա­լուս­նի ու աստ­ղի առ­կա­յութ­յու­նը մի քա­նի փամ­փուշ­տա­կալ­նե­րի վրա ան­կաս­կած դարձ­րին, թե ով­քեր են մար­դաս­պան­նե­րը։Զա­ռի­թա­փից հինգ-վեց քայ­լի վրա թափ­ված մի քա­նի պար­կուճ­նե­րը կաս­կած չեն թող­նում, որ զո­հե­րը գնդա­կա­հար­վել են շատ մոտ տա­րա­ծութ­յու­նից և շար­ված են ե­ղել ձո­րի բե­րա­նին։ Մար­մին­նե­րը դրա­նից հե­տո թա­փել են գե­տի ա­փին և ծած­կել հո­ղով, որ­պես­զի ի­րենց հետ­քե­րը թաքց­նեն։

Ես լիո­վին հա­մոզ­ված եմ, որ կիր­ճի եր­կայն­քով մի փոքր դե­պի վեր փռված հար­թութ­յու­նը, ո­րը ծածկ­ված էր կա­նա­ցի սպի­տա­կե­ղե­նի ծվեն­նե­րով, ա­կա­նա­տես է ե­ղել բազ­մա­թիվ բռնա­բա­րութ­յուն­նե­րի։Մեզ հայտ­նե­ցին, որ նույն այդ կիր­ճով հինգ վերստ վեր, գտնվել են մեծ թվով դիակ­ներ, սա­կայն անն­պաստ ե­ղա­նա­կի պատ­ճա­ռով մեզ չհա­ջող­վեց այ­ցե­լել այդ տե­ղը, ինչ­պես և ն­կա­րա­հա­նել այն։

Կո­տո­րա­ծի վայ­րում թափ­ված պար­կուճ­նե­րի ու­ղիղ շար­քը պարզ ցույց էր տա­լիս, որ տե­ղի ու­նե­ցա­ծը կա­տա­րել էր վար­ժեց­րած, կա­նո­նա­վոր կեր­պով ղե­կա­վար­վող զին­վո­րա­կան ջո­կա­տը։

Մենք բո­լորս պատ­րաստ ենք ու­զած ժա­մա­նակ հաս­տա­տել վեր­ևում աս­վա­ծը։

Ղա­րա­քի­լի­սա­յում ա­մե­րիկ­յան կո­մի­տեի նա­խա­գահ` Չարլզ Ֆ. Գ­րանդ»։

Երկ­րորդ. «ԱԿՏ 1, 1921 թ. մա­յի­սի 11-ի ցե­րե­կը, գյուղ Ղալ­թախ­չի։

Թուր­քա­կան ջար­դե­րից տու­ժած Ղալ­թախ­չի, Աղ­բու­լաղ, Ղա­րա­բո­յա գյու­ղե­րի մո­տա­կայ­քում հա­յե­րի դիակ­նե­րը հո­ղով ծած­կե­լու մա­սին Հա­մամ­լո­ւի զին­կո­մի ա­նու­նով ս/թ մա­յի­սի 2-ին Ղա­րա­քի­լի­սա­յի գա­վա­ռա­յին զին­կո­մի թիվ 182 հե­ռագ­րա­կան կար­գադ­րութ­յան հա­մա­ձայն կազ­մա­կերպ­վել է հանձ­նա­ժո­ղով, ո­րը ս/թ մա­յի­սի 8-ին մեկ­նե­լով դիակ­նե­րը գտնվե­լու վայր, մշա­կել է գոր­ծո­ղութ­յան հետև­յալ պլա­նը.

1.Ն­կա­տի ու­նե­նա­լով դիակ­նե­րի նե­խու­մը և շատ լի­նե­լը, ո­րո­շե­ցինք այդ­պի­սիք թա­ղել ի­րենց իսկ տե­ղում, քա­նի որ ոչ մի հնա­րա­վո­րութ­յուն չկար դրանք տե­ղա­փո­խել բնա­կա­վայ­րե­րից հե­ռու գտնվող մի այլ տեղ, և­ այդ ձևով մաք­րե­ցինք դիակ­նե­րով լեփ-լե­ցուն շեն­քե­րը։ Դ­րա հա­մար աշ­խա­տան­քի են ներգ­րավ­վում հե­տևյալ գյու­ղե­րի փո­խադ­րա­կան մի­ջոց­ներն ու աշ­խա­տող ձեռ­քե­րը` 1. Նալ­բանդ, 2. Ավ­դի­բեկ, 3. Բեք­յանդ, 4. Ղա­րալ, 5. Ղալ­թախ­չի, 6. Ղա­րա­բո­յա, 7. Աղ­բու­լաղ, 8. Գ­յոյ-­Յո­ղուշ։

2. Բո­լոր փո­խադ­րա­կան մի­ջոց­նե­րը և­ աշ­խա­տող ձեռ­քե­րը բա­ժան­վում են մի քա­նի խմբե­րի և յու­րա­քանչ­յուր խմբին հանձ­նա­րար­վում է ո­րո­շա­կի աշ­խա­տանք։

3. Ըն­դա­մե­նը թաղ­վել է 11.886 դիակ, ո­րոնց մեծ մա­սը` 90 տո­կո­սը, գե­րա­զան­ցա­պես կա­նայք և­ ե­րե­խա­ներ են, իսկ 10 տո­կո­սը` տղա­մար­դիկ։ Դիակ­նե­րի վեր­քե­րից եր­ևում էր, որ կո­տո­րա­ծը կա­տար­վել է գա­զա­նա­բար, այս­պես օ­րի­նակ, դիակ­նե­րի վրա կա­րե­լի էր տես­նել 10–15-ից ա­վե­լի սվի­նի և դա­շույ­նի հար­ված­ներ, մեծ թվով դիակ­ներ գլխատ­ված էին և­ ա­մե­նա­դա­ժան ձևե­րով այ­լան­դակ­ված, իսկ ջար­դի են­թարկ­ված­նե­րի մի մասն այր­վել է շեն­քե­րում։

4. ա) Աղ­բու­լաղ գյու­ղի տե­ղա­ցի բնա­կիչ­նե­րից սպան­վել են 1186 հո­գի, բ) Ղալ­թախ­չի գյու­ղում` 2100 հո­գի, գ) Ղա­րա­բո­յա գյու­ղում` 1100 հո­գի։ Այս ե­րեք գյու­ղե­րում ըն­դա­մե­նը սպան­վել է 4386 տե­ղա­ցի բնա­կիչ։

5. Ա­լեք­սանդ­րա­պո­լի գա­վառ գաղ­թած և­ ե­րեք գյու­ղե­րում օթ­ևան գտած Կար­սի մար­զի գաղ­թա­կան­նե­րից թուր­քե­րը կո­տո­րել են 7500 հո­գի, իսկ ըն­դա­մե­նը` 11.886 հո­գի։

Հանձ­նա­ժո­ղո­վի վրա դրված աշ­խա­տան­քը կա­տար­վել է 7 օր­վա ըն­թաց­քում` 1921 թ. մա­յի­սի 4-ից մինչև 11-ը։

Սույն ակ­տը կազմ­վել է չորս օ­րի­նա­կից և մե­կա­կան օ­րի­նակ տրվել է հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րին` հա­մա­պա­տաս­խան վե­րա­դա­սին ներ­կա­յաց­նե­լու հա­մար»։

Այս փաս­տե­րը հրա­պա­րա­կե­լու հետ միա­սին Ս. Տեր-­Գաբ­րիել­յա­նը կա­տա­րել է հետև­յալ հար­ցադ­րում­նե­րը.

Ա­ռա­ջին. Մի՞­թե թուր­քա­կան դես­պա­նութ­յա­նը հայտ­նի չէ Հա­յաս­տա­նի սո­վե­տա­կան կա­ռա­վա­րութ­յան 1920 թ. դեկ­տեմ­բե­րի 15-ի այն նո­տան, որ­տեղ բեր­վում են ան­հա­շիվ, ան­հեր­քե­լի փաս­տեր թուր­քա­կան հրա­մա­նա­տա­րութ­յան զայ­րա­ցու­ցիչ գոր­ծո­ղութ­յուն­նե­րից։

Երկ­րորդ. Մի՞­թե նա չի լսել հայ բան­վոր­նե­րի և գ­յու­ղա­ցի­նե­րի դիակ­նե­րով լեփ-լե­ցուն «եղ­բայ­րա­կան հո­րե­րի» և «ջրհո­րե­րի» մա­սին, այն մա­սին, թե ինչ­պես Շո­րագ­յա­լի շրջա­նի 60.000 գյու­ղա­ցի­ներ, հույս դնե­լով թուր­քա­կան «կար­միր» բա­նա­կի ո­ղոր­մա­ծութ­յան վրա, ա­սե­ղի պես ան­հետ կո­րան, այն մա­սին, որ հայ ռազ­մա­գե­րի­նե­րը մինչև օրս չեն վե­րա­դար­ձել հայ­րե­նիք, մինչ­դեռ թուրք ռազ­մա­գե­րի­ներն ա­զատ­վել և վե­րա­դար­ձել են դեռևս անց­յալ տար­վա դեկ­տեմ­բե­րին։

Եր­րորդ. Մի՞­թե թուր­քա­կան դես­պա­նութ­յու­նը չի լսել Ա­լեք­սանդ­րա­պո­լի հեղ­կո­մի` ամ­բողջ աշ­խար­հի կո­մու­նիստ­նե­րին ուղղ­ված կո­չի հու­սա­հա­տա­կան ա­ղա­ղակ­նե­րը, ո­րին հար­կադ­րեց թուր­քա­կան հրա­մա­նա­տա­րութ­յունն իր հա­յատ­յաց հա­կա­ժո­ղովր­դա­կան, հա­կա­սո­վե­տա­կան գոր­ծե­րով։ Ա­լեք­սանդ­րա­պո­լի կո­մու­նիստ­նե­րը միամ­տա­բար կար­ծում էին, թե «թուր­քա­կան բա­նակն ան­կեղ­ծո­րեն կծա­ռա­յի հայ բան­վոր դա­սա­կար­գին` թո­թա­փե­լու տե­ռո­րիստ­նե­րի լու­ծը, ո­րի ճնշման տակ նա ար­յու­նա­քամ էր լի­նում», ինչ­պես թուր­քա­կան դես­պա­նութ­յու­նը շա­րու­նա­կում է հա­մո­զել ռուս բան­վոր­նե­րին և գ­յու­ղա­ցի­նե­րին։

Սա­կայն քե­մա­լա­կան­նե­րի տի­րա­պե­տութ­յու­նը շու­տով հա­մո­զեց մեր կո­մու­նիստ­նե­րին, որ ի­րենց սպա­սում­նե­րը պատ­րանք­ներ են, ա­րա­գո­րեն նրանց հասց­րեց ա­կա­մա հու­սա­հա­տութ­յան և ստի­պեց զո­հե­րի գնով հրա­ժար­վել խայ­տա­ռակ «իշ­խա­նութ­յու­նից»։

Չոր­րորդ. Մի՞­թե թուր­քա­կան դես­պա­նութ­յա­նը հայտ­նի չեն թուրք հրա­մա­նա­տա­րութ­յան, հան­ձին Բեյ­սալ բե­յի, հա­կա­հե­ղա­փո­խա­կան ա­րարք­նե­րը Նա­խիջ­ևա­նի մար­զում, որ­տեղ թա­լա­նից և բռ­նութ­յու­նից բա­ցի զբաղ­ված են ե­ղել տե­ղա­կան սո­վե­տա­կան իշ­խա­նութ­յան դեմ ուղղ­ված բե­կե­րի և խա­նե­րի դա­վադ­րութ­յուն­նե­րը կազ­մա­կեր­պե­լու և­ ա­ջակ­ցե­լու գոր­ծով։ Ե­թե դա թուր­քա­կան դես­պա­նութ­յա­նը հայտ­նի չէ, ա­պա թող նա դի­մի մար­զի սո­վե­տա­կան ար­տա­կարգ կո­մի­սար ընկ. Վե­լի­բե­կո­վին (Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սակ­ցութ­յան ան­դամ)։

Հին­գե­րորդ. Վեր­ջա­պես մի՞­թե թուր­քա­կան դես­պա­նութ­յու­նը լրջո­րեն կար­ծում է, թե կա­րող է որ­ևի­ցէ մե­կին հա­վա­տաց­նել բա­նա­վոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, թե քե­մա­լա­կան Թուր­քիան սաս­տիկ վշտա­ցած է ե­ղել դաշ­նակ­ցա­կան բռնա­պետ­նե­րի դեմ ուղղ­ված անց­յալ տար­վա հայ աշ­խա­տա­վոր­նե­րի ապս­տամ­բութ­յան ան­հա­ջո­ղութ­յու­նով, և­ որ նա շատ ու­րախ է, որ այժմ ի­րեն հար­ևան է սո­վե­տա­կան հան­րա­պե­տութ­յու­նը» (­Սա­հակ Տեր-­Գաբ­րիել­յան, Հոդ­ված­ներ, ճա­ռեր, փաս­տաթղ­թեր, Եր­ևան, 1979, էջ 206–211)։

Թուրք զավ­թիչ­նե­րի բար­բա­րո­սա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մա­սին ա­վե­լի սար­սա­փե­լի փաս­տեր են բեր­ված 1921 թ. մա­յի­սի 29-ին Ա. Մ­յաս­նիկ­յա­նին ու­ղար­կած Ա. Մ­ռավ­յա­նի հետև­յալ նա­մա­կում։

«Աղ­բու­լա­ղի և Ջա­ջու­ռի շրջան­նե­րում դիակ­նե­րի թաղ­ման հանձ­նա­ժո­ղո­վը հաշ­վել է 12.050 դիակ, ո­րի 80 տո­կո­սը 5-ից մինչև 12 տա­րե­կան ե­րե­խա­ներ են։ Շատ են նաև ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­նե­րի ու կա­նանց դիակ­նե­րը… Ա­լեք­սանդ­րա­պո­լի հանձ­նա­ժո­ղո­վի տվյալ­նե­րով թուր­քե­րը մոր­թել են 60 հա­զար մարդ, ո­րից տղա­մար­դիկ` 30 հա­զար, կա­նայք` 10 հա­զար, աղ­ջիկ­ներ` 5 հա­զար, ե­րե­խա­ներ` 3 հա­զար։ Գե­րի են տար­վել 18 հա­զար տղա­մարդ, բռնա­բար­վել են 30 հա­զար կին, 20 հա­զար աղ­ջիկ։ Սո­վից մե­ռել են 32 հա­զար մարդ, այդ թվում` 10 հա­զար տղա­մարդ, 5 հա­զար կին, 7 հա­զար աղ­ջիկ, 10 հա­զար ե­րե­խա։ Թուր­քե­րը հե­ռա­նա­լուց ի­րենց հետ տա­րել են 5 հա­զար կին, 3 հա­զար աղ­ջիկ։

Բռ­նա­բար­ված­նե­րի մեջ շատ են վե­նե­րա­կան հի­վան­դութ­յամբ վա­րակ­ված­նե­րը։ Ա­լեք­սանդ­րա­պո­լի հանձ­նա­ժո­ղո­վը վե­նե­րա­կան հի­վան­դութ­յամբ վա­րակ­ված պա­տա­նի­նե­րի հա­մար բա­ցել է 500 մահ­ճա­կա­լից բաղ­կա­ցած կա­ցա­րան։

Թուր­քա­կան գե­րութ­յան մեջ գտնվող 10 հա­զար մար­դուց կեն­դա­նի է մնա­ցել 2 հա­զա­րը, մյուս­ներն ոչն­չաց­վել են ցրտից ու սո­վից կամ էլ մորթ­վել են։ Կեն­դա­նի մնա­ցած­նե­րի վի­ճակն ան­հու­սա­լի է։ Արդ­վի­նից փա­խած­նե­րը հա­ղոր­դում են մի քա­նի գյու­ղե­րի ոչն­չաց­ման կոշ­մա­րա­յին ման­րա­մաս­ներ։ Արդ­վի­նի հա­յե­րին սպառ­նում է ջար­դը» (ՀԱԱ, ֆ. 1440, ց. 1. գ. 29, թ. 1)։

Կա­րե­լի է է­լի շատ փաս­տեր բե­րել Ա­լեք­սանդ­րա­պո­լում և շր­ջա­կա բնա­կա­վայ­րե­րում թուր­քե­րի կա­տա­րած բռնութ­յուն­նե­րի, թա­լա­նի ու մաս­սա­յա­կան սպա­նութ­յուն­նե­րի մա­սին։

Այս­տեղ ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րութ­յա­նը ներ­կա­յաց­վեց թուր­քա­կան դա­հիճ­նե­րի գոր­ծադ­րած միայն մի քա­նի փաստ, ո­րոնք ապա­ցու­ցում են դաշ­նակ­ցութ­յան գա­ղա­փա­րա­խո­սի սնանկ պնդումն այն մա­սին, թե դաշ­նակ­ցա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը ստո­րագ­րել է պայ­մա­նա­գի­րը, որ­պես­զի Ա­լեք­սանդ­րա­պո­լի հա­յե­րին փրկի ջար­դից…

Շարունակելի

Աղբյուրը՝  https://www.artarutyun.com/main.htm

 

 

 

 

 

бутони към социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net