Իմաստուն լինել,ազնիվ արարել,
Այս պղծված դարում՝ ամոթ է դարձել…
Անմեղն է դատվում այն իմաստությամբ,
Որ ստեղծել է հենց իր կացությամբ…
Քծնելը հիմա ամոթ չէ հարկավ,
Ամոթանք նրան,ով տարբերում է կեղծը՝ շինծուից,
Ով չի սատարում կաշառակերին՝
Որբի բերանից՝ հա՛ց գողացողին,
Ու հանուն փորի՝ սուտ զրպարտողին…
Ամոթ չի ապրում գուսանն անտաղանդ,
Ով իր կեղծ երգով մո՛րն
է գովերգում,
Երբ մանկատանը՝ մանկի՜կն է ողբում…
Էլ ի՞նչ ամոթանք շփացած որդուն,
Ով ճոխ սեղան է բացում ամենքին,
Կենաց բարձրացնում ծնողի պատվին,
Երբ մայրը՝
Մայրը կարոտն է մաշում
ծերանոցի հին՝
Մաշված բազմոցին…
Ամոթ է նրան,ով հոգին ներսից խասով է պատել,
Ով իր քրտինքն է մեծ ցավով քամել,
Ով չի՛ բամբասում, չի՛ չարախոսում,
Իր համեստ բախտով՝ կյա՜նքն է կարկատում…
Ամոթն է նույնիսկ ամոթով մնում,
Երբ որ ստիպված հանդերձ է դառնում,
Եվ ամուր գրկում բարեպաշտ սրբին,
Մինչդեռ լրբերի կյանքն է օրհնվում,
Նրանք են իրենց աբեղա կոչում,
Կյանքի այս բովում հրճվանքով ապրում,
Բայց նույն ժամանակ, հենց այդ նույն պահին,
Նա՛ է ցավագին տնքում երազում,
Ով հայրենիքի սահմանն է պահում,
Բայց աչքի առաջ՝ ազգն է մասնատվում…
Ինչպե՞ս չտեսնեմ, աչքերս գոցեմ,
Ինչպե՞ս այս դառը պատառը ուտեմ,
Ցավոք անճար եմ,
Բայց միևնույն է՝ լռել չգիտեմ…
Ես չեմ չարանում ու չե՛մ նախանձում,
Բայց կրակն ընկած՝ հոգիս է վառվում՝
Անարդարության անշեջ հնոցում…
Մերի Պողոսյան