Անկասկած որ մեզանից շատերը, երբ ՀՀ-յան տարբեր հեռուստակայանների վրա   մայիս 8-ին դիտել են ԱԺ-ի նիստը, ապա րոպեներ պապանձված են եղել, ի վիճակի չեն եղել, տեսածը, լսածը հասկանալու, ըմբռնելու, այն ինչ որ տեղ տեղավորելու համար։ Էդմոն Մարուքյանը մոտենում է բարձրախոսին  և անմիջապես վիճաբանություն է սկսվում նրա և իրենից առաջ ելույթ ունեցող՝ Իմ քայլը խմբակցության պատգամավորի  միջև, միջամտում է պատգամավոր Սասուն Միքայելյանը, ում հայտնվելը ԱԺ-ում, նոր իշխանությունների անիմաստ հանելուկային քայլերից էլ կմնա։ Ըստ երևույթին նա չի հասկանում, թե ինքը ԱԺ-ում է նստած, կամ իր համար դա բոլորովին էլ կարևոր չէ, կարևոր չէ նաև, որ ամբողջ հայությունն է լսում իրեն, նա Էդմոն Մարուքյանին սպառնում է, որ նրա վիզը կկտրի և այլն։ Սա ի՞նչ արտահայտություն է, ո՞վ է նա, ո՞ր սարերից է իջել, Հասկանո՞ւմ է, թե՞ ինքը որտե՞ղ է գտնվում։ Այնպես է պատահում, որ երկկողմ աքլորացած, նա ձեռքն երկարում է, ջրի շիշը վերցնելու, իսկ Էդմոն Մարուքյանը ներքև է իջնում և գնում է դեպի նա ու սկսվում է ծեծկռտոցը, անմիջապես մի տասնյակ պատգամավորներ են շրջապատում նրանց և սկսվում է քաշքշուքների մի ամոթալի տեսարան, տեղում են նաև փողոցային հայհոյանքներ, այո այլ կերպ չի կարելի յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր հայի՝ վերին աստիճանի հիասթափեցնող, այո նաև ամոթի զգացում առաջացնող, ստորացնող այդ պատկերները անվանել․․․

Ո՝վ խեղճ, բազմիցս խաբված, հիասթափված հայ ժողովուրդ, դիտե՝ք, տեսե՝ք, իմացե՝ք, թե ում եք՝ որպես ազգի ընտրյալ խորհրդարան ուղարկել․․․ Ինչպիսի «քաջ», բազմակողմանի և կիրթ անձանց եք, որպես երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի անդամ ընտրել․․․

Հետո իմացանք, որ դրան նախորդել է Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի բանավեճը։ Ըստ երևույթին Ալեն Սիմոնյանը իրեն ուժեղացած է զգում, մի քանի օր առաջ գլխի հարվածով ինչ որ մեկի երեսը ջարդելով։ Նա իրեն բոլորովին հաշիվ չի տալիս, որ ինքը որպես պատգամավոր պատասխանատու է իր երիտասարդ ընտրողների առաջ։ Եթե՞ զգար, եթե՞ հասկանար, թե ինքը ինչպիսի հարված է հասցրել պատգամավորի կոչումին և իրեն հարգեր, ապա անմիջապես, այո անմիջապես հրաժարական պետք է տար և վայր դներ իր ԱԺ-ի մանդատը։ Նույնը պիտի անեին և անեն Սասուն Միքայելյանը, ով արդեն իսկ սխալ տեղում է և Էդմոն Մարուքյանը։ Որովհետև նրանք անուղղելի վնաս են հասցրել Աժ-ի հեղինակությանը։

Հետո ելույթ է ունենում պարոն Փաշինյանը, ցավոք նա էլ իր բարձրության վրա չի գտնվում։ Փոխարեն նա փորձեր այդ լարված մթնոլորտում, բորբոքված կրքերը՝ մեղմացնել, իր հերթին նա բարկացած խոսում է սադրանքներից, անհի՞մն, թե հիմնավո՞ր մեղադրանք, այդ շիկացած պահին, դա չէ էականը, մանավանդ որ հարցը դատաիրավական է, իսկ Վարչապետը, իր ասելով, լինելով գործադիր իշխանության առաջին դեմք, հարգելու է արդարադատության իշխանության անկախությունը։ Ոչ, նա ենթադրում է, որ որոշ անձինք սադրանքների են գնալու, իրենց «թուլաբաժինը» ստանալու համար։ Սա ինչպիսի՞ տրամաբանություն է, ինչպիսի՞ բառապաշար։ Իսկ դա առաջին անգամը չէ։ Շաբաթներ առաջ նա խոսում էը «լափաբաժնից», իրոք, որ անհասկանալի լեզվի սայթաքումներ։ Բոլորը գիտեն, թե՝ դա ինչ է նշանակում, ուստի հարկ չկա բացատրություն տալ։ Միայն ափսոսել կարելի է, թե որքան  հեշտ է վարչապետը՝ տանուլ տալիս այն բարձր ժողովրդականությունը, որը նա վայելում է։

Արդյունքը լինում է այն, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունը լքում է ԱԺ-ը։ Եվ ահա կորոնավիրուսի, սահմանադրական դատարանի և այլևայլ ճգնաժամերի կողքին, երկիրն ունի ևս մի այլ ճգնաժամ, ԱԺ-ի Ճգնաժամը․․․

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, ապրիլ 2020

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert