Ընդարձակ հանդում՝
գետակի ափին,
առավոտի պաղ շաղը
կանաչին՝արածում էին
իրար կողք կողքի՝
նույն գոմում ապրող
էշն ու ոչխարը:
Իր բեռի լծից ճկռած և
անուժ դժգոհեց կյանքից
իշուկը անհույս.
-Թե պիտի հարկավ լույս աշխարհ գայի,կուզեի գոնե
ես էլ քեզ նման ոչխար լինեի.
չէ որ քո կաթով ձագով ու բրդով
գնահատված ես ինձնից
ավելի:
Ոչխարը լսեց ու լուռ հառաչեց.
-Եվ ի՞նչ ես կարծում,ո՞րն է երանին ճղճիմիս կյանքում,
երբ աչքիս առաջ
մեր տերը կանգնում,
օրը ցերեկով
իմ կաթից զրկում,
ու առանց խղճի
ձագիս է մորթում։
Իսկ ես՝ոչխարս,
անտրտունջ նայում,
մտքումս եմ թաքուն միմիայն մայում:
Տխուր աչքերը էշի կարմրեց, ու ջուխտ ակերից
արցունքի խոշոր կաթիլ գլորվեց:
Զրույցը այս լսեց և տիզը,
որ խճճվելով ոչխարի փարթամ բրդի մեծ դեզում,մի կերպ շարժվելով, խղճուկ
անճարի արյունն էր
խմում:
-Երջանկությունը հենց ձեզ է տրված, ողորմելինե՜ր:
Չե՛ք էլ ամաչում,բարեսիրտ տիրոջ միսն եք դուք ծամում, չէ որ հենց ձեզ է պահում իր գոմում,
ոչ թե ինձ նման այս լաբիրինթում՝
կաթիլ արյուն եմ զոռով
պրպտում,որ փորս պահեմ։
Անտեր,անճար եմ,
որդիք էլ չունեմ ու պիտի ապրեմ, քանի ջահել եմ:
Հենց նույն միջոցին
նիհար մի մոծակ շատ պատահաբար, այդ կողմով անցավ և իր ականջին լսելի եղավ չարլեզու տզի կռիվն անարդար:
Իսկույն կանգ առավ ոչխարի մեջքին,
որ մի լավ դաս տա անկուշտ այդ տզին.
-Դժբախտիս տեսեք,բողոք է անում ու չի մտածում,որ առանց քրտինք, առանց բանելու՝ ուրիշի հաշվին
միշտ քեֆ է անում,
մինչդեռ նվաստս,
անգամ երազում շատ
եմ վախենում՝ բարձր չտզամ,
թե չէ հանկարծ չեմ
թարթի աչքս, կփչեմ
շունչս:
Չէ որ մեծ եզի գլխին եմ քնում, ում պոչը երկար ռունգին է հասնում:
Չանցավ ժամանակ, ու հանդը լցվեց բույրով գոմաղբի,
աջից ու ձախից ճանճերը եկան մեծ կերուխումի,
ու նրանց մեջ էլ սկսվեց
բողոք:
-Մենք ենք ուշացե՞լ, թե՞ կերն է օդից այսպես չորացել…
Մերի Պողոսյան